Իմ պատուհանից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ պատուհանից
իսպ.՝ A través de mi ventana
Երկիր Իսպանիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում
Թվականփետրվարի 4, 2022
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՄարսալ Ֆորես
ԴերակատարներԿլարա Գալե, Խուլիո Պենյա Ֆերնանդես, Էրիկ Մասիպ, Ուգո Արբուես, Գիլյերմո Լաշերաս և Pilar Castro?[1]
Նկարահանման վայրԲարսելոնա
Տևողություն113 րոպե
ՀաջորդԾովից այն կողմ

Իմ պատուհանից (իսպ.՝ A través de mi ventana), 2022 թվականի իսպանական երիտասարդական ռոմանտիկ մելոդրամա, որի ռեժիսորը Մարսալ Ֆորեսն է, իսկ սցենարի հեղինակը՝ Էդուարդ Սոլան։ Ֆիլմը նկարահանվել է Արիանա Գոդոյի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Խուլիո Պենյա Ֆերնանդեսը, Կլարա Գալեն և Պիլար Կաստրոն[2][3][4][5]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաքել անունով աղջիկը համեստ է և սովորում է Բարսելոնայի ավագ դպրոցներից մեկի վերջին դասարանում։ Սակայն գեղեցկուհին ունի մի գաղտնիք. սիրահարված է հարևանությամբ ապրող հարուստ տղային, որին ամեն երեկո հետևում է իր պատուհանից։

Արես Իդալգոն հարուստ ընտանիքից է, ընտանիքի միջնեկ զավակը և ամենաանկառավարելին ու անկախը։ Նա սիրում է ժամանակ անցկացնել Բարսելոնայի ամենանորաոճ ակումբներում, չի մտածում փողի մասին ու անընդհատ ընկերուհիներ փոխում։

Աստիճանաբար Ռաքելը հասկանում է, որ ուզում է լինել այդ տղայի հետ և ուղիներ է փնտրում ծանոթանալու համար։ Նա իր առջր խնդիր է դրել. ստիպել Արեսին սիրահարվել իրեն։ Վերջապես, դա նրան հաջողվում է, բայց արդյոք նրանք կարող են լինել միասին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խուլիո Պենյա Ֆերնանդես - Արես
  • Կլարա Գալե - Ռաքել
  • Պիլար Կաստրո - Ռոզա Մարիա
  • Ուգո Արբուես - Ապոլո Իդալգո
  • Ռաքել Լասկար - Սոֆիա Իդալգո
  • Էրիկ Մասիպ - Արտեմիս Իդալգո
  • Նատալիա Ազաարա - Դանիելա
  • Գիլերմո Լասեր- - Յոշի
  • Մարիա Կասալս - Մարկո
  • Լուսիա դե լա Պուերտա - Սամի
  • Էմիլիա Լասո - Կլաուդիա

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2021 թվականի մարտի 14-ին և ավարտվել նույն տարվա ապրիլի 30-ին Բարսելոնայում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Netflix Spain Unveils Plans for Early 2021, Including Seven New Film and TV Originals». Variety. 2021 թ․ ապրիլի 15.
  3. «Netflix's Through My Window Trailer Out, Here's What is it About?». Leisure Byte. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Stream It Or Skip It: 'Through My Window' on Netflix, a Hot-'n'-Sexy Angsty-Teen Romance». Decider. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  5. «Through My Window review – a cliché romantic movie with exhausting eroticism». Ready Steady Cut. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  6. «A través de mi ventana: Los detalles de la película de Netflix basada en la exitosa novela». Indie Hoy (իսպաներեն). 2021 թ․ ապրիլի 21. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]