Jump to content

Քո ապրիլյան սուտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քո ապրիլյան սուտը
ճապ.՝ 四月は君の嘘
Ժանրդրամա ժանրի անիմե կամ մանգա[1][2][3][…], ռոմանտիկ անիմե կամ մանգա[1][2][4], առօրյա կյանքի անիմե և մանգա[5][2][6][…] և դպրոցական անիմե և մանգա[5][6][3][…]
Երկիր Ճապոնիա[2][6]
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

«Քո ապրիլյան սուտը» (ճապ.՝ 四月は君の嘘 Սիգացու վա կիմի նո ուսո, հայերեն՝ Քո ապրիլյան սուտը), Նաոսի Արակավայի մանգան։ Մանգայի հիման վրա անիմեն ստեղծվել է A-1 Pictures ստուդիայում և հեռարձակվել Fuji TV-ում 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի մարտ։ Այն մի քանի անգամ հայտնվել է Ճապոնիայում ամենահայտնի մանգաների ցանկում[7][8], 2014 թվականի հոկտեմբերին զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը[9]։

Պատանի հանճարեղ դաշնակահար Քոսեյ Արիման բազմաթիվ մանկական մրցույթնեում է հաղթել և հայտնի դարձել երաժիշտների շրջանում։ Մոր մահից հետո, որը նրա ուսուցչուհին էր, Քոսեյը հերթական մրցույթի հանձնվում է և չի ցանկանում շարունակել։ Նա մեղադրում է իրեն իր մոր հետ վեճի մեջ, որը տեղի է ունեցել մահից քիչ առաջ։ Այդ ժամանակից ի վեր, նվագելով դաշնամուր, Քոսեյը չի կարողանում լսել իր նվագը և թողնում է նվագելը 11 տարեկանում։ Առանց այլ տաղանդների, նա դառնում է հասարակ դպրոցական, ապրելով սովորական դպրոցական կյանքով իր ընկերների հետ՝ Ցուբակիի և Վատարիի։ Բայց մի օր Ցուբակին ծանոթացնում է նրան Կաորի Միյազոնոյի հետ, գեղեցիկ և կամավոր ջութակահարուհի, որն օգնում է Քոսեին վերադառնալ երաժշտության աշխարհ՝ համոզելով նվագել իր հետ։

Քոսեյ Արիմա (ճապ.՝ 有馬 公生 Արիմա Քոսեյ), գլխավոր հերոսը, նախկինում եղել է վունդերքինդ։ Ունենալով հնարավորություն անթերի վերարտադրել ցանկացած բարդության ստեղծագործությունները, նա հայտնի է երաժշտական շրջանակներում և հաղթել է բազմաթիվ մրցույթներում։ Նրա ուսուցիչը եղել է նրա մայրն էր, որը մահացու հիվանդ էր և ցանկանում էր սովորեցնել նրան որքան հնարավոր է շատ իր մնացած ժամանակի ընթացքում, ինչի պատճառով շատ դաժան ուսուցման մեթոդներ էր կիրառում։ Մոր մահից քիչ առաջ Քոսեյը վիճել է նրա հետ և նրան մահ է մաղթել։ Մոր մահից հետո Քոսեյը ստանում է հոգեբանական տրավմա և կորցնում է իր կատարմամբ երաժշտություն լսելու ունակությունը։

Ծանոթանալով Կաորիի հետ՝ սիրահարվում է նրան առաջին հայացքից և համաձայնում է դառնալ նրա նվագակցողը՝ նախազգուշացնելով, որ դեռ չի լսում իր նվագը։ Ձախողվելով մրցույթում՝ Կաորին, այնուամենայնիվ, ստիպում է Քոսեին շարունակել զբաղվել և ձայնագրում նրան դաշնակահարների մրցույթին։ Հայտնի լինելով՝ Քոսեյը հայտնվում է մրցույթի ուշադրության կենտրոնում և հանդիպում իր հին մրցակիցներին՝ Տակեսիի և Էմիի հետ, որոնց սակայն չի հիշում, քանի որ նախկինում ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերել մրցակցության նկատմամբ։ Այս մրցույթի ժամանակ Քոսեյը կրկին ձախողվում է և մինչև վերջ չի նվագում՝ մեխանիկորեն դուրս մնալով մրցույթից և հիասթափեցնելով մրցակիցներին։ Սակայն, Կաորիի շնորհիվ, նա չի հանձնվում, իր համար նոր իմաստ է գտնում դաշնամուր նվագել և շարունակում է ջանասիրաբար զբաղվել։ Ի վերջո որոշում է իր կյանքը կապել երաժշտության հետ և ընդունվել երաժշտական ակադեմիա։

Կաորի Միյազոնո (ճապ.՝ 宮園 かをり Միյազոնո Կաորի), գլխավոր հերոսուհին, Ցուբակիի դասընկերը և ընկերը, ջութակահարուհի։ Կանոնները չպահպանելու իր սովորության պատճառով մշտապես քննադատվում է ժյուրիի կողմից և չի հաղթում մրցույթներում, բայց հաղթում է ունկնդիրների սերը։ Նա Ցուբակիին խնդրում է ծանոթացնել Վատարիի հետ՝ ասելով, որ սիրահարված է իրեն։ Սակայն այդ կերպ նա ծանոթանում է Քոսեյի հետ և համոզում նրան նվագել իր հետ։ Ստանալով գալա-համերգին մասնակցելու հրավերը՝ ելույթների համար ընտրում է Ֆրից Կրեյսլերի «Սիրո տառապանքները» երաժշտական ստեղծագործությունը, որը մանկության տարիներին հաճախ էր նվագում Քոսեյի մայրը։ Համերգից առաջ Կաորին հայտնվում է հիվանդանոցում, և Քոսեյը որոշում է կատարել միայնակ։

Ցուբակի Սավաբե (ճապ.՝ 澤部 椿 Սավաբե Ցուբակի), Քոսեյի հարևանուհին և մանկության ընկերը։ Միասին լինելով ողջ կյանքի ընթացքում, Քոսեյը և Ցուբակին այնպիսի հարաբերություններ ունեն, ինչպիսիք են եղբոր և քրոջ հարաբերությունները։ Չնայած այն հանգամանքին, որ Կոսեյը գրեթե մշտապես զբաղված էր դաշնամուրով, անընդհատ ներգրավում էր նրան իր արկածների մեջ։ Ավելի ուշ Ցուբակին սիրահարվել է Քոսեյին, բայց չի խոստովանել՝ իմանալով, որ Քոսեյը սիրահարված է Կաորիին։ Նա սոֆթբոլի ակումբի անդամ է, համարվում է դպրոցի լավագույն մարզուհիներից մեկը, սակայն զգալիորեն հետ է մնում ուսման մեջ։ Իմանալով, որ Քոսեյը որոշել է մեկնել մեկ այլ քաղաք սովորելու, սկսում է լավ սովորել և նույն վայրում ընդունվում է ավագ դպրոց։

Րյոտա Վատարի (ճապ.՝ 渡 亮太 Վատարի Րյոտա), Քոսեյի և Ցուբակիի մանկության ընկերը։ Դպրոցի ֆուտբոլային թիմի ավագը, որը երազում է դառնալ հայտնի ֆուտբոլիստ։ Աղջիկների շրջանում սիրված է։ Ձևացնում է, որ շահագրգռված է Կաորիի հետ հարաբերություններում, սակայն հետագայում խոստովանում է, որ իսկապես գիտեր Կաոյի զգացմունքների մասին Քոսեյի նկատմամբ։

Նաոսի Արակավայի մանգան առաջին անգամ հրատարակվել է Monthly Shōnen Magazine-ում 2011 թվականի մայիսին։ Ավարտվել է 2015 թվականի մարտին[10]։ Ընդամենը թողարկվել է 11 հատոր, որոնցից առաջինը դուրս է եկել 2011 թվականի սեպտեմբերի 16-ին։

Հատորիների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոներեն: հրատարակման ամսաթիվ Ճապոներեն: ISBN
1 2011 թվականի սեպտեմբերի 16 ISBN 978-4-06-371301-5
2 2012 թվականի հունվարի 17 ISBN 978-4-06-371317-6
3 2012 թվականի մայիսի 17 ISBN 978-4-06-371327-5
4 2012 թվականի սեպտեմբերի 12 ISBN 978-4-06-371345-9
5 2013 թվականի հունվարի 17 ISBN 978-4-06-371359-6
6 2013 թվականի մայիսի 17 ISBN 978-4-06-371375-6
7 2013 թվականի սեպտեմբերի 17 ISBN 978-4-06-371387-9
8 2014 թվականի հունվարի 17 ISBN 978-4-06-371405-0
9 2014 թվականի մայիսի 16 ISBN 978-4-06-371418-0
10 2014 թվականի հոկտեմբերի 17 ISBN 978-4-06-371435-7
11 2015 թվականի մայիսի 15 ISBN 978-4-06-358752-4

Մանգայի հիման վրա անիմեն ստեղծվել է A-1 Pictures ստուդիայում և հեռարձակվել Fuji TV-ում 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի մարտ[11][12]։

Քննադատություն և վաճառք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգան եղել է Kodansha Manga Awards մրցանակի դափնեկիր 2013 թվականին «Best Shōnen Manga» անվանակարգում[13]։ 2012 թվականին եղել է Manga Taishō մրցանակի թեկնածու[14]։

Մանգան մի քանի անգամ եղել է Ճապոնիայում ամենաշատ վաճառվողներից 50-ում։ Առաջին անգամ այն հայտնվել է 2012 թվականի սեպտեմբերին՝ մեկ շաբաթվա ընթացքում վաճառելվով 21,420 օրինակ և բարձրանալով 38-րդ հորիզոնական[15]։ 2014 թվականի հոկտեմբերին՝ մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է 53,774 օրինակ և զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը[9]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 MyAnimeList — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 AniList — 2013.
  3. 3,0 3,1 MangaUpdates — 2004.
  4. Anime-Planet
  5. 5,0 5,1 INKR Comics
  6. 6,0 6,1 6,2 MangaDex — 2018.
  7. «Japanese Comic Ranking, October 20-26». Anime News Network.
  8. «Japanese Comic Ranking, May 19-25». Anime News Network.
  9. 9,0 9,1 «Japanese Comic Ranking, October 13-19». Anime News Network. 23.10.2014. Վերցված է 27.03.2015-ին.
  10. «月刊少年マガジン 2015年3月号». TOHAN CORPORATION. 06.02.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 27.03.2015-ին.
  11. «Your Lie in April (TV)». Anime News Network. 19.03.2015. Վերցված է 27.03.2015-ին.
  12. «April is Your Lie Manga to Bundle Original Anime DVD». Anime News Network. 21.10.2014. Վերցված է 27.03.2015-ին.
  13. «Animal Land, Ore Monogatari!! Win 37th Kodansha Manga Awards». Anime News Network. 09.05.2013. Վերցված է 27.03.2015-ին.
  14. «Hiromu Arakawa's Silver Spoon Wins 5th Manga Taisho Award». Anime News Network. 23.03.2012. Վերցված է 27.03.2015-ին.
  15. «Japanese Comic Ranking, September 17-23». Anime News Network. 26.09.2012. Վերցված է 27.03.2015-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քո ապրիլյան սուտը» հոդվածին։