Քուռուշնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քուռուշնա
Vicia ervilia Sturm7.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծաղկավորներ
Ցեղ բակլազգիներ
Լատիներեն անվանում
Vicia ervilia
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Քուռուշնա (V․ ervilia), վիկ համրիչանման, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույս։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատներն իլիկաձև, ցողունը կիսականգուն, երբեմն կանգուն, ուժեղ ճյուղավորված, 30–60 սմ և ավելի բարձրությամբ։ Տերևները կենտ փետրաձև են, առանց բեղիկի, մանր, ձվաձև կամ գծանման։ Բույսը հիմնականում մերկ է։ Ծաղիկները մանր են, 1–2 հատ (երբեմն՝ 3–4), դուրս են գալիս տերևածոցից, դեղնավուն, երբեմն սպիտակավուն։

Պտուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղն ունդ է, պարունակում է 3–4 մանր, եռանկյունաձև, երբեմն կլորավուն սերմ։ Ինքնափոշոտվող է։ Սերմը և ծղոտն օգտագործվում են որպես կեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 503 CC-BY-SA-icon-80x15.png