Jump to content

Քոնրադ Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոնրադ Հոֆման
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1894
Ծննդավայր Էնգելս, Նովոուզենսկի շրջան, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1977
Վախճանի վայր Անդիժան, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Պատվավոր երկաթուղային

Քոնրադ Հոֆման (գերմ.՝ Konrad Hoffmann, 1894, Էնգելս, Նովոուզենսկի շրջան, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - 1977, Անդիժան, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական և քաղաքական գործիչ, 1938-1941 թվականներին եղել է Պովոլժեի գերմանացիների ինքնավար սովետական սոցիալիստական հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոնրադ Հոֆմանը ծնվել է 1894 թվականին Սամարայի գավառի (ներկայումս Սարատովի մարզի Էնգելս քաղաք) Պոկրովսկի ավանում երկաթուղագործ-բանվորի ընտանիքում։ 13 տարեկանից աշխատում է հովիվ, հետագայում խառատ Պոկրովսկ և Ատկարսկ կայարանների երկաթուղային դեպոյում։

Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ 1915-1918 թվականներին որպես շարքային ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ 1918-1936 թվականներին աշխատել է շոգեքարշի մեքենավարի օգնական, այնուհետև մեքենավար Էնգելս քաղաքում։ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ 1924 թվականից։

1936-1937 թվականներին աշխատել է դեպոյի շոգեքարշային տնտեսության վարպետ, այնուհետև պետ։ 1937-1944 թվականներին եղել է 1-ին գումարման ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1938- 1941 թվականներին` Պովոլժեի գերմանացիների ինքնավար սովետական սոցիալիստական հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ։ Պովոլժեի գերմանացիների ինքնավար սովետական սոցիալիստական հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահության լուծարման հետ կապված 1941 թվականի սեպտեմբերի 5-ից Հոֆմանը ազատվում է իր պարտականությունների կատարումից և աքսորվում է Կրասնոդարի մարզի Տյուխտետսկի շրջան, կնոջ Անտոնինա Իլյինիչնայի և երեխաների` Սաշայի ու Վիկտորի հետ։ ՆԳԺԿ աշխատակիցների հաղորդագրություններում Հոֆմանը Պովոլժեի գերմանացիների ինքնավար սովետական սոցիալիստական հանրապետության նախկին ղեկավարությանը մեղադրում էր մշտական բնակության վայր տեղափոխվելուց հրաժարվելու «սաբոտաժին» աջակցելու համար։ 1942 թվականի մարտից մինչև 1944 թվականի հունվարը գտնվել է հարկադիր աշխատանքներում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի Բոգոսլավլագի ԲԱԶշինում[1]։ Այնուհետև փոխադրվում է Կրասլագ։ Աշխատել է մեքենավար Կրասնոդարի երկրամասի Նիժնեինգաշսկի շրջանի կայարանում։ Պատերազմից հետո ընտանիքով փոխադրվում է Անդիջան քաղաք և շարունակում աշխատել երկաթուղում։ Մեծարվել է ԽՍՀՄ պարգևներով։ Մահացել է 1977 թվականին Ուզբեկական ԽՍՀ Անդիջան քաղաքում։ Արդարացվել է 1996 թվականին[2]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին մեքենավար Պյոտր Կրիվոնոսն առաջինը Խորհրդային Միությունում բեռնատար գնացք վարելիս շոգեքարշի կաթսայի գերլարումը բարձրացնելու շնորհիվ լոկոմոտիվի արագությունը բարձրացրել է 2 անգամ։ Այդ մեթոդը կոչվել է կրիվոնոսովյան։ Առաջին հետևորդներից մեկը դարձավ Քոնրադ Հոֆմանը։ Նրա կենսագրությունում նշվում է. «Բազմիցս խրախուսվել է, պարգևատրվել Ստալինյան կոչ և «Պատվավոր երկաթուղագործ» կրքանշաններով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ГОФМАН Конрад Генрихович». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  2. Гофман Конрад Генрихович
  3. Конрада Гофмана вспомнили в Саратове

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Шумилова Л. Н. Судьба политической элиты Республики немцев Поволжья в годы Великой Отечественной войны // Военно-исторические исследования в Поволжье. Саратов, 2003. Вып. 5.
  • Энциклопедия «Немцы России», т. 1, с. 609.