Jump to content

Քոնոր Լեոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոնոր Լեոնգ
Ծնվել էհունվարի 4, 1994(1994-01-04) (32 տարեկան)
ԾննդավայրՇենժեն, Գուանդուն, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Լիան Ջինկան (հունվարի 4, 1994(1994-01-04), Շենժեն, Գուանդուն, Չինաստան), հայտնի է նաև որպես Քոնոր Լեոնգ, չինացի դերասան և մոդել։ Նա առավել հայտնի է իր գլխավոր դերով՝ որպես Ֆեն Մեյզո՝ 2018 թվականին նկարահանված «Ընկնող աստղերի այգի» հեռուստասերիալում, որը նրան հայտնի է դարձրել ամբողջ Չինաստանում և Ասիայում[1]։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնգը ծնվել է 994 թվականի հունվարի 3-ին Չինաստանի Գուանգդոնգ նահանգի Շենժեն քաղաքում։ Նա հաճախել է Գուանչժու համալսարանի Հարավային Չինաստանի ծրագրային տեխնիկայի ինստիտուտ։ Քոլեջում նա սկսել է նկարել և մոդելավորել գովազդներ[1][2]։

2016–2017: Սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնգը կատարել է իր նորամուտը 2016 թվականին «Հուան Ֆե Յոնգ» պատմական կատակերգական դրամայում, որտեղ նա խաղացել է Գոնգ Թինգ։ Այնուհետև նկարահանվել է «Գիշերային բանաստեղծ» կարճամետրաժ ֆիլմում[3]։ Նույն թվականին Լեոնգը մտել է Թոնի Լոնգ Կա Ֆայի «Կեսգիշերի ճաշ» չինական ֆիլմի ադապտացիայի դերասանական կազմի մեջ[4][5]։

2017 թվականին Լեոնգը նկարահանվել է «Կատվի սիրահարը» ֆանտաստիկ սիրային ֆիլմում[6]։ Լեոնգը մասնակցել է Youku բազմազան ցուցադրությունների «Սուպեր այդլ» ցուցադրությանը, որտեղ նրան հրավիրել էր Հե Ջիոնգը[7]։ Նույն թվականին նա դեր է ստացել 2018 թվականին նկարահնվող «Ընկնող աստղերի այգի» ադապտացիայում, որպես Մեյզո, Էնջի Չաիի կողմից[8][9]։ Harper's Bazaar China ամսագրի նոյեմբերյան համարում Լեոնգը հայտնվել է վերոհիշյալ սերիալի այլ աստղեր՝ Դարեն Չենի, Դիլան Վանի և Ցեզար Վուի հետ միասին[10]։

2018–ներկա։ Ժողովրդականության աճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնգը հայտնի է դարձել խաղալով 2018 թվականի «Ընկնող աստղերի այգի» հեռուստասերիալի դերում՝ որպես Ֆեն Մեյզո[1][11]։

2019 թվականին Լեոնգը նկարահանվել է «Մի ուրիշ ես» հեռուստատեսային դրամայում, որը հիմնված է «Հարազատ հոգի» (2016) ֆիլմի վրա։ Նա խաղում է հյուրի դեր, որպես կին առաջնորդի կրտսեր եղբայր[12]։ Նույն թվականին նա խաղացել է «Երբեք կանգ չառնեք» երիտասարդական սպորտային դրամայի գլխավոր դերում[13]։

2020 թվականին Լեոնգը նկարահանվելու է Run For Young երիտասարդական կատակերգական դրամայում[14]։

ՖԻլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2016 Գիշերային բանաստեղծ 夜的诗人 Կարճամետրաժ ֆիլմ
2017 Կատվի սիրահարը 猫妖传奇 Ջիան Զե
2019 Կեսգիշերի ճաշ 深夜食堂 Քիու Ֆան

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ալիք Նշումներ
2017Հուան Ֆեի Հոնգ国士无双黄飞鸿Գոնգ Թինգ
2018Ընկնող աստղերի այգի流星花园Ֆեն ՄեյզոHunan TV
2019Մի ուրիշ ես七月与安生Ջի ՅուեiQiyiՀյուրի դերում
Երբեք կանգ չառնեք։ Կողք կողքի极限S: 羽你同行Փինգ ԱնMango TV
2020Run For Young疯犬少年的天空
Իմ սեր, լուսավորիր ինձ暖暖请多指教Հան Չէ[15]

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Ալբոմ Նշումներ
2018 For You «Ընկնող աստղերի այգի» սաունդթրեք Դիլան Վանի, Դարեն Չենի և Ցեզար Վուի հետ
Creating Memories 创造回忆
Never Would’ve Thought Of 从来没想到
Star Counting Shooting Stars 星星数流星

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 «LOOK: Meet Connor Leong as Mei Zuo on 'Meteor Garden'». ABS-CBN. 2018 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. ↑ 新版《流星花园》美作梁靖康,暖萌的广东男子. Toutiao (չինարեն). 2018 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2024-12-01-ին. Վերցված է 2019-11-02-ին.
  3. ↑ 新流星花园美作扮演者是谁?梁靖康个人资料代表作. Toutiao (չինարեն). 2017 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2024-12-01-ին. Վերցված է 2019-11-02-ին.
  4. ↑ 《流星花园》梁靖康登封面 (չինարեն). Xinhua News. 2018 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. ↑ 梁家辉导演处女作《深夜食堂》定档. Mtime (չինարեն). 2019 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. ↑ (猫妖传奇) 看绝色猫妖与小鲜肉上演人畜虐恋 (չինարեն). NetEase. 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. ↑ 《超次元偶像》梁靖康揭面 撞脸林宥嘉粉丝舔屏 (չինարեն). Netease. 2017 թ․ մայիսի 29.
  8. ↑ 行走的胶原蛋白!《流星花园》全角色海报大曝光. Sina (չինարեն). 2018 թ․ փետրվարի 9.
  9. ↑ «Meet the new F4 and Shancai in the 2018 Meteor Garden TV reboot». The Straits Times. 2017 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. ↑ «新《流星花园》F4登时尚芭莎封面震撼首发» (չինարեն). Huanqiu Fashion. 2017 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. ↑ 《流星花园》梁靖康感情成迷 促兄弟恋情花样百出. People.com (չինարեն). 2018 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  12. ↑ 剧版《七月与安生》梁靖康出演暖萌“九月”. China Daily (չինարեն). 2018 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. ↑ 《极限17羽你同行》公布演员阵容 梁靖康杨超越开启运动青春. Huanqiu (Chinese (China)). 2019 թ․ մարտի 13.
  14. ↑ 中国最会拍青春片的大叔又出手了 张一白《疯犬少年的天空》开机 彭昱畅主演. Mtime (չինարեն). 2018 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. ↑ «梁靖康李凯馨主演《暖暖,请多指教》杀青». Xinhua News (չինարեն). 2019 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]