Քոդի Քըրսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոդի Քըրսլի
Ծննդյան թիվ՝մարտի 10, 1991(1991-03-10) (33 տարեկան)
Ծննդավայր՝Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան
IMDb։ID 4181215

Քոդի Քըրսլի (անգլ.՝ Cody Kearsley), կանադացի դերասան, որն առավել հայտնի է CW հեռուստաալիքով հեռարձակվող «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում կատարած Մարմադյուկ «Մոուս» Մեյսոնի և Նեթֆլիքսի «Ապոկալիպսիսի լուսաբացը» հեռուստասերիալում կատարած Տուրբո Պոկասկիի դերերով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական արվեստում իր դեբյուտը կատարել է «Հյուսիսափայլ» ֆիլմում, որտեղ եղել որպես սցենարիստ և դերասան։ Ֆիլմը թողարկվել է 2016 թվականին։ Հետո փոքրիկ դերակատարում է ունեցել «Հզոր ռենջերներ» ֆիլմում։ Նույն տարում նկարահանվել է «Պարույր» դրամայում, որն ունեցել է մեկ եթերաշրջան։ Հետո կատարել է Մոուս Մեյսոնի դերը CW հեռուստաալիքով հեռարձակվող՝ Archie Comics-ի հիման վրա ստեղծված «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում[1][2]։ Առաջին երեք եթերաշրջաններում ունեցել է պարբերական դեր, որից հետո լքել է հիմնական կազմը[3]։ 2018 թվականին ավարտել է sci-fi հեռուստաալիքի «Երկվորյակներ» կարճամետրաժ ֆիլմում իր նկարահանումները։ Հետո նաև կատարել է Տուրբո Բրո Ջեքի դերը Նեթֆլիքսի «Ապոկալիպսիսի առավոտը» հեռուստասերիալում[4]։ Նաև մասնակցում է որպես պրոդյուսեր սպասվող «Այն աշխարհում» ֆիլմում և «Երեք փոքրիկ կտոր» հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2016 Հյուսիսափայլ Նեշ Նաև սցենարիստ և պրոդյուսեր
2017 Հզոր ռենջերներ Բազեի աչք
Երկվորյակներ Չեդ
2020 River Road Թրևիս Փոսթ փրոդաքշն
Բրեշ Նոա
Այն աշխարհում Փրե փրոդաքշն,նաև պրոդյուսեր

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2017 Պարույր Ջոշ Հիմնական դեր
2017–ներկա Ռիվերդեյլ Մարմադյուկ «Մոուս» Մեյսոն Պարբերական դեր՝ 28 էպիզոդ
2019 Ես զոմբի եմ Գուլիվեր Էպիզոդ՝ "Five, Six, Seven, Ate!"
Ապոկալիպսիսի առավոտը Տուրբո «Բրո Ջեք» Պոկասկի Հիմնական դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Boyd, Dale (2017 թ․ փետրվարի 22). «Penticton actor talks role in Riverdale». Kelowna Capital News. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  2. Chronicle, Oliver (2017 թ․ փետրվարի 23). «Actor from Oliver among cast of new Netflix series Riverdale». Oliver Chronicle. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  3. Zalben, Alex. «Here's Why Moose Mason Is Leaving 'Riverdale' (For Now)». Decider. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
  4. Petski, Denise. «'Daybreak': Colin Ford, Sophie Simnett, Jeante Godlock, Cody Kearsley, Among Eight Cast In Netflix Series». Deadline. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]