Քննարկում:Օշական (գյուղ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կներեք իհարկե,բայց ես ուղիղ 1 ժամ տանջվել եմ այս հոդվածի վրա և դուք ջնջում եք առանց ասելու դրա պատճառը խնդրում եմ պատճառաբանել։Raz From Best country Armenia (talk) 18։31, 12 Ապրիլի 2012 (UTC)

Հարգելի Ռազմիկ, ձեր ներդրումներում բավականին շատ են ոչ չեզոք և ոչ հանրագիտարանային տեղեկությունները: Օրինակ.
  • Անսահման բարի ու խոսուն աչքեր:Առույգ ու հնչեղ ջայն,զրուցակցին անմիջապես գերելու անմեկին հմայք:Այդպիսին է Հարություն Նիկոլի Ստեփանյանը իսկական մարդն ու վաստակաշատ մանկավարժը:
  • «Օշական» բանաստեղծությունը և այլն։

Բացի դրանից, մի շարք լուսանկարներ պատճենված են այլ կայքերից, ինչն ուղղակի հեղինակային իրավունքների խախտում է։ Խնդրում եմ, ինքնուրույն ուղղել սխալները՝ հոդվածը համապատասխանեցնելով հանրագիտարանային ոճի։ Հակառակ դեպքում, մի նեղացեք, եթե դա անի որևէ այլ մասնակից։ --Rob (talk) 19։25, 12 Ապրիլի 2012 (UTC)

Շնորհակալ եմ ուղղման համար։ Խնդրում եմ եթե կլինեն սխալներ ուղղեք և տեղեկացրեք ես նորեկ եմ և այդքան էլ լավ չեմ տիրապետում Վիքիպեդիայի կանոններին։ Շնորհակալ եմ։ Raz From Best country Armenia (talk) 08։49, 13 Ապրիլի 2012 (UTC)

Մի կողմից շնորհակալություն եք հայտնում, մյուս կողմից հետ եք շրջում խմբագրումը... --Rob (talk) 09:47, 13 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Կներեք ես հաՃախ տարբեր բաներ եմ փորձում պատահաբար այնպիսի բաներ են լինում որ հետ դառնալ չեմ կարողանում։ Շնորհակալություն հոդվածը ուղղելու և շտկելու համար։Raz From Best country Armenia (talk) 20։08, 13 Ապրիլի 2012 (UTC)

Վիկիպեդիայի մոդերատորներին

Ճանաչված օշականցիներ են,անվանի գրող Խաժակ Գյուլնազարյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ժիրայր Ավետիսյանը,հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ Սոֆի Հովակիմի Ավագյանը,Գ.Սունդուկյանի անվան պետթատրոնի դերասան Հովակ Գալոյանը, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ Վահան Ամատունին,հայ բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ Գևորգի Ամատունին (Բաղդասարյան Բաղդասար) և այլք։

Բոլոր այս հեղինակները ներքին հղումներ ունեն վիկիպեդիայում, որը դժբախտաբար ցույց չի տրված այստեղ, ահա դրանք, խնդրեմ.



http://hy.wikipedia.org/.../%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6_%D4%B1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB

http://hy.wikipedia.org/.../%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF_%D4%B1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB

http://hy.wikipedia.org/.../%D5%8D%D5%B8%D6%86%D5%AB_%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6

http://hy.wikipedia.org/.../%D4%BA%D5%AB%D6%80%D5%A1%D5%B5%D6%80_%D5%86%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D6%80%D5%AB_%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6

http://hy.wikipedia.org/.../%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:%D4%B1%D5%B6%D5%B1%D5%AB%D5%B6%D6%84_%D5%A8%D5%BD%D5%BF_%D5%AE%D5%B6%D5%B6%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%AB


Այստեղ ոչ մի հոդված չկա,կկամ չի բացում։ Իսկ կներեք դուք օշականցի ե՞ք։Raz From Armenia (talk) 12։55, 8 Հուլիսի 2012 (UTC)

Պարոնայք եղեք օբեկտիվ[խմբագրել կոդը]

Ես էլ փորձեցի բացել էջերը' ու այնտեղ մի տեղ կարդացի, որ այս անունները կարող եք փնտրել համացանցում։ Այս սկզբունքով բոլորին էլ գտա։ Բոլորն էլ ներկայացված են վիքիպեդյայում ու նրանց բոլորի մասին էլ լսել ու կարդացել եմ դեռ վաղուց, կուզեի իմանալ էլի հայտնի օշականցիների մասին, բայց հանդիպեցի մի 2 անվան ևս ու վերջ։ Անձամբ ես ' օշականցի չեմ, բայց շատ օշականցիներ հուշեցին ասել հետևյալը', հետաքիրքիր է, որ առավել հայտնի օշականցիների, որոնք երկրով մեկ հայտնի են եղել, փոքր տառերով եք նրանց անունները ավելացրել այն էլ ' վերջում , իսկ ասենք այնպիսիները, որոնք ճանաչում էլ չունեն, կամ քիչ են ճանաչված, նրանց ներկայացրել եք խոշորացույցով, օրինակ ինչո՞վ է Սյուզի Մելիքյանը, կամ ասենք իրեն մենաշնորհած Արթուր Օշականցին ավելի հայտնի հեռուստալրագրող Արփի Սուքիասյանից, ում անունը ընդհանրապես տեղ չի գտել, հետո էլ ի՞նչ կարիք կա հանրագիտարանում գրել, թե ովքեր են գյուղի ղեկավարները։ Գյուղը շատ լավն է' Մեսրոպյան շնչով, երբ էքսկուրսիայի են բերել այստեղ, երդվել ենք լավ սովորել մայրենին, ուստի պարտքս համարեցի այսքանը գրել։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 82.170.147.46 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Կներեք ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ,Ճիշտ է այս հոդվածը ես եմ գրել,սակայն այստեղ թերությունները շատ են,և ես չէի էլ կարող միայնակ լրացնել այս հոդվածը,նախ այն պատառով,որ ես իմ համագյուղացիների մեծ մասին չեմ էլ ճանաչել,կամ երբ ես ծնվել եմ նրանք արդեն չեն եղել:Եթե կան մարդիկ ովքեր կարող են օգնել մեզ լրցնելու այս հոդվածը կարող են գրել ինձ rmnatsakanyan@mail.ru էլեկտրոնային հասցեով,կամ խմբագրել հոդվածը ինքներդ:Իսկ ես Ձեր «խորհուրդները» հաշվի կառնեմ:Raz From Armenia (talk) 09:00, 10 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Գյուղի ինքնակառավարման մարմնի տվյալները գյուղի մասին ամենակարևոր տեղեկություններից է և հաստատ արժի գրել հոդվածի մեջ։ --vacio 13:11, 10 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Եղավ, ես էլ ինչքան կարող եմ կօգնեմ, թեև, որոշ բաներ արել եմ , վատն ինձ համար նա է, որ չեմ տիրապետում գործիքներին։ Ժամանակ գտնելու դեպքում իմ վրա այդ ուղղությամբ կաշխատեմ։ Վիքիպեդիան շատ լավ նախագիծ է' բոլորդ էլ լավ գործ եք անում։– Այս անստորագիր գրառման հեղինակն է 82.170.147.46 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Պատրաստ ենք օգնել, եթե պետք լինի։ Խորհուրդ կտամ աչքի անց կացնել օգնության էջերը։ Խորհուրդ կտամ նաև գրանցվել։ --vacio 18:38, 10 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն բոլորին։Raz From Armenia (talk) 16։08, 11 Հուլիսի 2012 (UTC)

Պատճենված հատվածներ[խմբագրել կոդը]

Հոդվածի մի զգալի մասը պատճենված է Արագածոտնի մարզպետարանի կայքից, պատճենված հատվածները պետք է հեռացնել և/կամ փոխարինել ինքնաշարադրված տեքստով։ --vacio 13:08, 10 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Եղավ անպայման կփոխարինվեն։Raz From Armenia (talk) 16։08, 11 Հուլիսի 2012 (UTC)

Ինչպես խոստացել էի պատճենված հատվածները փոխարինել եմ։Raz From Armenia (talk) 10։46, 12 Հուլիսի 2012 (UTC)

Նշանավոր օշականցիներ[խմբագրել կոդը]

Տեղադրել եմ Չեզոքության մասին զգուշացնող պիտակ, քանի որ «Նշանավոր օշականցիներ» բաժինը լուրջ ստուգման կարիք ունի․ 1987-ին ծնված երգչուհին հազիվ թե այնքան նշանավոր լինի։ --vacio 14։28, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)

Շնորհակալություն հարգելի Vacio ես անայման կշտկեմ այն։ Սիրով Raz from Armenia 08։32, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)

Ողջույն հարգելի Վիկիպեդիացիներ[խմբագրել կոդը]

Հարգելի խմբագիրներ լավ հոդված է,սակայն կարելի է ավելացնել նաև այլ բաժիններ,ըստ ինձ Օշականն այն գյուղերից է,որն ունի ավելի բովանդակալից պատմություն։

եթե ունեք լրացուցիչ տվյալներ, կարող եք ինքներդ ավելացնել, Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է: -ERJANIK քննարկում: 09:59, 27 Փետրվարի 2013 (UTC)
Համամիտ եմ Երջանիկ ջան Ձեզ հետ,եթե ունեք ինչ-որ նյութեր կարող եք տեղադրել ինքներդ կամ էլ կարող եք ուղղարկել rmnatsakanyan@inbox.ru էլ-հասցեին ես մեծ հաճույքով կօգնեմ Ձեզ:Կարոտագին ողջյուններով Raz from Armenia 15:59, 1 Մարտի 2013 (UTC):[reply]

Այդին Մորիկյանը «Հայաստանի Հանրապետութիւն» պաշտոնաթերթի հիմնադիր խմբագիր է եղել[խմբագրել կոդը]

Այդին Մորիկյանը «Հայաստանի Հանրապետութիւն» պաշտոնաթերթի հիմնադիր խմբագիր է եղել։ Մորիկյանը կարևորում էր ավանդական ուղղագրության վերականգման հարցը և պաշտոնաթերթի անվան ավանդական ուղղագրությամբ ներկայացնելը որոշակի ուղերձի իմաստ ուներ։ Այդին Մորիկյանին թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից ազատելուց հետո պաշտոնաթերթը վերանվանվել է «Հայաստանի Հանրապետություն» (սովետական ուղղագրությամբ)։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 17։55, 3 Հունիսի 2013 (UTC)

Պարոն Մեխիթարյան, իսկ ինչ֊որ աղբյուր կա՞։ --ջեօ » 17:50, 3 Հունիսի 2013 (UTC)[reply]
Աղբյուրը հենց ինքը պաշտոնաթերթն է, ուղղակի պետք է ճշտել, թե որ համարից է փոխվել անվանումը։ Եթե ինքս ճշտեմ, կտեղեկացնեմ։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 17:55, 3 Հունիսի 2013 (UTC)[reply]
Վերջապես «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի խմբագրությունը արձագանքեց և խոստացավ մինչև շաբաթվա վերջ տվյալները ճշտել՝ կզանգեն կասեն։ Աչքիս իրենք իրենց էլեկտրրոնային փոստից չեն օգտվում կամ արհամարում են։ Սակայն մի կերպ, հեռախոսով, կարելի է կապնվել։ Ում հետ որ խմբագրությունից խոսել եմ, պատասխանատու թողարկողն էր՝ Սամվելը, որին գիտեմ թերթի ստեղծման առաջին իսկ օրից։ Այնպես որ տվյալները անպայման կհաղորդի։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 23:02, 5 Հունիսի 2013 (UTC)[reply]
Մորիկյանների մասին տեղեկությունները նրանց ընտանիքն է ինձ տրամադրել,ճիշտ է շատ սուղ են,քանի որ Այդին Մորիկյանի մայրն անգամ արդեն չի հիշում շատ մանրամասներ:Ամեն դեպքում եթե կա ինչ-որ աղբյուր կարող ենք փոխել իմ նշած տարբերակը:--Raz from Armenia 06:52, 5 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Մինչ այժմ չկարողացա ճշտել թերթի անվանման փոփոխման տարեթիվն ու համարը։ Չչգիտեմ ինչ պատճառով այդ հասարակ բանը խմբագրությունը չի կարողանում տեղեկացնել։ Մոտ օրերս հրատապ գործերից գլուխս կազատեմ ու եկող շաբաթ անպայման անձամբ կայցելեմ խմբագրություն տվյալները ճշտելու համար (ինչպես որ միշտ՝ ինքդ լուծիր քո խնդիրները)։ Մի անգամ առիթ եղել է ՀՀ թերթի խմբագրության արխիվում որոշ համարների նյութերը նայել, սակայն չի հաջողվել, քանի որ իրենց արխիվը լրիվ չէ (լրիվը Ազգային գրադարանում է)։ Գուցե դա է պատճառը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 09:47, 5 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Թարգմանչաց տոնը Օշականում[խմբագրել կոդը]

Ամեն տարի (՞) Օշականում են տեղի ունենում այս յուրօրինակ, լեզվամշակութային ժառանգությունն արժեքավորող հրաշալի տոնակատարության հիմնական միջոցառումները։ Շատ ազգեր կնախաձեին այդպիսի տոն ունենալու համար։ Իմաստ ունի հոդվածում առանձնահատուկ նշել Օշականում տեղի ունեցող այս տոնակատարության մասին և հղվել (ցավոք թերի) Թարգմանչաց տոն հոդվածի վրա։ Ես ինքս նյութին չեմ տիրապետում (տեքստեր, նկարներ), սակայն հոդվածը խմբագրող մասնակիցների համար դա երևի դժվար չի լինի։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 10։29, 5 Հուլիսի 2013 (UTC)

Թարգմանչաց տոնի մասին անպայման կնշվի,բայց նկարներ կամ այլ նյութեր ցավոք ես էլ չունեմ:--Raz from Armenia 16:36, 5 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Վահան Քոչար[խմբագրել կոդը]

Գուցե այժմ արդեն Օշականում ապրող ու ստեղծագործող Վահան Քոչարին էլ կարելի է համարել հայտնի օշականցի։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 17։44, 6 Հուլիսի 2013 (UTC)

Առաջին անգամ եմ լսում,իսկ ավելի կոնկրետ նա օշականցի է?--Raz from Armenia 13:33, 7 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Իհարկե Օշականի ծնունդ չէ, սակայն իր կյանքի այս մասը որոշեց նվիրել Օշականին և ապրել այդտեղ։ Այդ տեսակ մարդու ընտրությունը պատահական չի կարող լինել և հոգեհարազատ պատմամշակութային և դրան հոգեհարազատ մարդկային միջավայրն է որոշիչ եղել։ Մոտ օրերս պիտի այցելեմ նրան և, մտածում եմ, Ձեզ նույնպես մասնակից դարձնել այդ այցելությանը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 18:54, 7 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Ես դեմ չեմ նրա անունը գրելուն սակայն կարելի է գրել նոր ենթաէջ ասենք Օշականում են ապրել: Իսկ եթե մեզ մոտ է բնակվում ուրեմն անպայման ներկա կլգտնվեմ չնայած հիմա Օշականում չեմ:--Raz from Armenia 06:18, 8 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Շատ լավ, այցելությունից առաջ անպայման կտեղեկացնեմ և կպայմանավորվենք։ Իսկ «Հայտնի Օշականցիներ» բաժինը երևի թե իսկապես իմաստ տրոհել երկու մասի։ Եղած թվարկումը լրացնել «Օշականում են ծնվել» ենթավերնագրով (ենթաբաժին բացելու հատուկ իմաստ չեմ տեսնում) և տեղափոխել այդ վերնագրի տակ Օշականում ծնված, սակայն այժմ Օշականում չապրող (չապրած, գրանցումից դուրս եկած) հայտնի մարդկանց։ Սա, իհարկե, ընդամենը առաջարկ է։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 07:52, 8 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Եղավ:Ավելի լավ է բաժանել 2 ենթավերնագրի:--Raz from Armenia 11:08, 8 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Նշանավոր օշականցիներ[խմբագրել կոդը]

Այս բաժնում ավելացրել են Հրանտ Թոխատյանի և Տեր Դանիել Տեր-Դանիելյանի անունները,որոնք օշականցի չեն,ինչու եք ավելացրել նրանց անունները որբ վերևում խոսվել է այդ ենթաէ ջի կարևորության մասին --Raz from Armenia 13։38, 7 Հուլիսի 2013 (UTC)

Այս ցուցակում ոչ բոլորը ծնվել են Օշականում և ոչ բոլորը անցկացրել են իրենց կյանքը Օշականում։ Առաջարկում եմ կամ բոլոր այն մարդկանց, օվքեր դեր են խաղացել Օշականի կյանքում կամ բաժանել նրանց, ովքեր ծնվել են Օշականում, նրանցից ովքեր ծնվել են ուրիշ տեղ, կամ գուցը տալ օշականցի - ոչօշականցի բաժանունի մի ուրիշ հիմքը։ (Մտածեք Ց տարի մասին և ամէն ինչ տեղը կմստի) հարգանքով Kareyac (քննարկում) 14:07, 7 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Հարգելի Kareyac,ավելի լավ է ստեղծել ուրիշ ենթաէջ եթե ուշադիր լինեք վերևում արդեն գրել եմ:--Raz from Armenia 06:19, 8 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Գնահատման փոխարեն[խմբագրել կոդը]

Քանի որ գնահատման քննարկումը փակվել էր, գրեմ այստեղ, համ էլ լավացնելու վրա հավելյալ ժամանակ կլինի։

Արտաքին հղումներ բաժնի հղումներից գրեթե ոչ մեկը, չի համապատասխանում պահանջներին, և դրանք պետք է հեռացնել (Վիքիպեդիա:Արտաքին հղումներ

Նշանավոր/հայտնի օշականցիներ բաժինը, շատ ոչ–կոնվենցիոնալ է։ Կարելի է գրել Օշականի մշակույթի մասին, և եթե անձը իրոք նշանակալի ներդրում է ունեցել, հիշատակել իր մասին, մեկ նախադասությամբ, այդ անձի մասին հոդվածին հղում տալով։ «Նշանավոր» անձանց ցանկ, ըստ ծագման, այդքան էլ հանրագիտարանային չէ և հարմար ոճի/կառուցվածի տեսակետից։

Հոդվածը, վստահելի աղբյուրների կարիք ունի, այժմ ծանոթագրությունների մեծամասնությունը (բայց ոչ բոլորը) նշանկալի չեն։ Նշանակալի է, վիճակագրության հղումը, և 1-2 ԶԼՄ–ին հղում, մնացածը ոչ։ Մի մասը առհասարակ 404 սխալ է տալիս։ Առանց տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները նշելու, լավ հոդվածի մասին խոսալը շուտ է։

Պատկերների հարցը՝ նախ քանի որ կան ազատ պատկերներ, ոչ–ազատ պատկերների օգտագործումը անթույլատրելի է։ Առաջին պատկերը, որը տարբեր գեղա– և լուսանկաների հավաքածու է, պետք է փոխարինել մեկ լուսանկարով, ցանկալի է ընդհանուր համայնապատկերով։

Կան մանր տեխնիկական խնդիրներ, օրինակ հաճախ կետադրական նշաններից հետո բացատ չի դրված, տեղեկաքարտում սխալ ներքին հղում է դրված (դարերի մասով)։

Հույսով եմ նկատածս, կօգնի հոդվածը ՎՊ չափանիշներին բերել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23։14, 7 Հուլիսի 2013 (UTC)

Կետադրական նշաններից հետո ընդհանրապես բացատ չկար դրված: Դրանք հատ հատ ես եմ շտկել: Թե ինչու է այդպես գրված եղել, զարմանալի է: --Արման Մուսիկյան (քննարկում) 01:57, 8 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Կետադրականի մասով ասեմ որ ես եմ այդպես հավաքել,առանց բացատների:Շնորհակալ եմ բոլոր դատողությունների համար,բայց տեղեկաքարտի պատկերը այլ վիքիներում էլ կան այդպիսիները իստ իս դա կարող է մնալ:--Raz from Armenia 06:22, 8 Հուլիսի 2013 (UTC)[reply]

1919 թ․-ից Օշականի որբանոցում է մեծացել Հայրենական մեծ պատերազմի լեգենդար հայ զորավար Թամանյան դիվիզիայի հրամանատար ԽՍՀՄ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը։։

Պատկերասրահ[խմբագրել կոդը]

Պատկերսարահը լցված էր անորակ ու անտեղի նկարներով, որոնք հեռացրել եմ։ Ցանկալի է Օշականից գիտակ մասնակիցները լուսանկարների վերջնական ընտրություն կատարեն՝ արժանի ներկայացման համար։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 15:57, 25 Հունվարի 2016 (UTC)