Քննարկում:Ծոբոփորի ամրոց

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ թե Ծոբափոր, այլ Ծոբոփոր: Հոդվածն արտագրված է ՀՍՀ-ից և տառասխալով և այն չի գտնվում Լոռու մարզում, այլ Վրաստանում:--Որոտ (քննարկում) 00:18, 4 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, կմանրամասնե՞ք Ձեր նշած տեղեկությունը, այսինքն՝ նշել լրացուցիչ տեղեկատվություն, գտնվելու վայրի կորդինատներ: Շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 18:21, 4 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Գարդմանահայ, Ծոբոփորի ամրոցը գտնվում է ներկայիս Վրաստանի, Մառնեուլի մունիցիպալիտետի Ծոբ գյուղում: Եթե նայեք Ծոբ հոդվածը, կոորդինատները նույնպես կտեսնեք: Հայաստանի սահմանից ոչ այնքան հեռու:--Որոտ (քննարկում) 19:47, 4 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Սոն Յան, հազար անգամ ներողություն եմ խնդրում, որ ուշադրությունս կենտրոնացրել եմ Ձեր կողմից շարադրված հոդվածի վրա, սակայն չկասկածելով մասնագիտական մակարդակով հայերենով աշխատելու Ձեր ունակության վրա, պետք է նշեմ, որ բացի այն, որ հոդվածի վերնագիրը և ամրոցի ներկայիս գտնվելու վայրը սխալ են նշված, զարմանալի է նաև այն, որ Դուք, ժամանակին Lilitik22ի կողմից ուղղված «Լոռու մարզ»-ը դարձրել եք փոքրատառ: Ինչու՞: Ես կռահում եմ ինչու: Սակայն այսպիսի օրինակ բերեմ. Մենք գրում ենք Հայաստան (մեծատառով), Հայաստանի մայրաքաղաք (մեծատառով), Հայաստանի ժայռեր (մեծատառով), Հայաստանի Հանրապետություն (մեծատառով): Հիմա. մենք գրում ենք Լոռի (մեծատառով), Լոռու բերդ (մեծատառով), Լոռու մարզ... Իսկ որտե՞ղ եք Դուք այն կարդացել փոքրատառով: Տվյալ դեպքում սա մարզի անունն է, նշանակում է հատուկ անուն է և Լոռու մարզը մեկն է: Ես նպատակ և իրավունք չունեմ Ձեզ ցուցում տալու, հոդվածը Դուք եք արտագրել հանրագիտարանից (ավելացրել եք միայն մարզի անունը) և հասկանալով, որ Դուք «Եթե ինչ-որ բան եք ուզում, ապա պարտավոր եք հասնել դրան... և թքած ուրիշների կարծիքների վրա», այնուամենայնիվ ցանկալի կլիներ, որ ուղղեք նշված սխալները: Կրկին ներող եղեք: Ամենալավ ցանկություններով հաճելի խմբագրումներ եմ ցանկանում:--Որոտ (քննարկում) 17:13, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Զարմանալի է մասնակցի կողմից հոդվածի՝ սխալներով լի տարբերակին վերադարձնելը։ Ինչևէ, մասնակցի կատարած խմբագրումը հետ շրջեցի։ Որոտ ջան, խնդրում եմ աղբյուր ավելացնել և կատարել համապատասխան փոփոխությունները։ Շնորհակալություն ուշադիր լինելու համար։ --Լիլիթ (քննարկում) 17:33, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հոդվածը վերանվանեցի և որպես աղբյուր ՀՍՀ-ն նշեցի, սակայն լուրջ կասկածներ ունեմ հոդվածի ամբողջ բովանդակության վերաբերյալ։--Լիլիթ (քննարկում) 17:47, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Լիլիթ ջան, հոդվածը վերանվանելուց հետո, միակ սխալը ամրոցի գտնվելու վայրն է, այն Լոռու մարզում չի գտնվում: Չհաշված մանր-մունր տառասխալները (բազալտի փոխարեն գրված է բալզակ, պայտաձևի փոխարեն գրված է պատյանաձև), ընդհանուր բովանդակությունը համապատասխանում է իսկությանը: Սակայն հաշվի առնելով մասնակցի սկզբունքայնությունը, վախենամ ուղղումներից հետո այն կրկին ետ շրջվի նախկին տեսքին:--Որոտ (քննարկում) 18:09, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ուղղեցի, Որոտ ջան։ Կասկածում եմ, որ մասնակիցը կրկին հետ կշրջի, հակառակ դեպքում հոդվածը կպաշտպանեմ, մասնակցին էլ զգուշացում կտամ։ Ի դեպ, դու էլ կարող ես հոդվածներում միանգամից ուղղումներ անել՝ իհարկե նշելով աղբյուրները։ Թեև նման քննարկումներն էլ են շատ կարևոր, քննարկման մասնակիցները և կողքից նայողները բավականին բան են սովորում :) --Լիլիթ (քննարկում) 18:25, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Լիլիթ ջան, շատ ու շատ շնորհակալ եմ: Իհարկե, քննարկումները նաև ուսուցողական բնույթ կարող են ունենալ:--Որոտ (քննարկում) 18:39, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Gardmanahay, իմ կարծիքով բուրգը նույնպես ճարտարապետական տարր է, ինչպես աշտարակը: Այս ամրոցն ուսումնասիրողները` Գարեգին Հովսեփյանն ու Բաբկեն Առաքելյանը ՀՍՀ-ում առկա իրենց հոդվածում նշել են, որ պարիսպն ուժեղացվել է բուրգերով, իսկ դուք այն փոխարինել եք աշտարակներով: Ինձ հետաքրքիր է, դուք նույնպե՞ս ուսումնասիրել եք ամրոցը, թե՞ պարզապես ենթադրել եք, որ աշտարակն ավելի ճիշտ է: Ես ճարտարապետ չեմ, բայց կռահում եմ թե աշտարակն ինչ նշանակություն ունի ամրոցի համար, համենայդեպս, ոչ պատերն ուժեղացնելու համար:--Որոտ (քննարկում) 10:21, 25 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Որոտ, եթե կարծում եք, որ աշտարակ բառը պետք է փոխարինել բուրգ բառով, ապա ես կկատարեմ համապատասխան փոփոխությունը:--Գարդմանահայ (քննարկում) 12:25, 25 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Gardmanahay, որքան գիտեմ աշտարակն ունի ստրատեգիական` ռազմավարական և պաշտպանողական նշանակություն և կապ չունի պարսպապատը ամրացնելու հետ: Եթե այլ առարկություններ չունեք, խնդրում եմ նախադասությունը բերել նախկին տեսքի: Նախապես շնորհակալ եմ:--Որոտ (քննարկում) 12:45, 25 Փետրվարի 2018 (UTC)

Ճարտարապետաշինարարական տեսանկյունից համաձայն չեմ Ձեզ հետ, սակայն տվյալ դեպքում չունեմ համապատասխան աղբյուր, որը կհիմնավորի աշտարակի ճիշտ լինելը, ուստի աշտարակը դարձրել եմ բուրգ: Շնորհակալություն քննարկման համար:--Գարդմանահայ (քննարկում) 12:54, 25 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Gardmanahay, շնորհակալ եմ տեքստը աղբյուրին համապատասխանեցնելու համար: Ճիշտն ասած, ես չեմ պատկերացնում միջնադարյան բերդ կամ ամրոց, առանց աշտարակների: Ամեն դեպքում, նկարագրության մեջ խոսք չի գնում դրանց մասին: Հավանաբար ուսումնասիրության ժամանակ դրանք արդեն փլուզված են եղել: Իսկ բուրգերի մասին (խոսքը բազմանիստի մասին է) կոնկրետ նշվում է, նշանակում է դրանք երևի պահպանվել են:--Որոտ (քննարկում) 14:02, 25 Փետրվարի 2018 (UTC)