«․հայ» դոմենային տիրույթի ստեղծման 7-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Հայաստանի ինտերնետ հանրության» հովանավորությամբ 2023 թվականի մայիսի 5-ից Հայերեն Վիքպեդիայում սկսվել է հայկական թեմատիկայի զարգացման մրցույթային արշավ։ Արշավի նպատակն է հայոց պատմությանը, մշակույթին և գիտությանը նվիրված թեմաների զարգացումն ու արդիականացումը Հայերեն Վիքիպեդիայում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» համաշխարհային քարոզարշավը: Օգոստոսի 1-ից «Վիքիմեդիա Հայաստանը»Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համատեղ մրցույթ-նախագծով միացել է համաշխարհային նախաձեռնությանը։ Նախագիծը ունի երկու բաժին՝ լուսանկարչական և խմբագրական։