Վիքինախագիծ:Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2023

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2023


«․հայ» դոմենային տիրույթի ստեղծման 7-ամյակին նվիրված օգոստոսի 1-ից Հայերեն Վիքիպեդիայում սկսվել է Հայկական թեմատիկայի զարգացման մրցութային արշավ (անվան վրա դրված հղումը կտանի նախագծի էջը Հայերեն Վիքիպեդիայում)։

Արշավի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում Հայոց պատմությանը, մշակույթին և գիտությանը նվիրված թեմաների զարգացումն ու արդիականացումը։ Յուրաքանչյուր ոք, ով ունի հետազոտական միտք, աղբյուրների հետ աշխատելու ունակություններ և պատրաստ է մաս կազմել այս կարևոր առաքելությանը, կարող է միանալ արշավին։ Գիտնականների, դասախոսների, ուսանողների և թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր անհատի միջոցով միասին կկարողանանք ներկայացնել մեր պատմությունն ու մշակույթն իր ողջ բազմերանգությամբ, ճշմարտացի ձևով և ժառանգել սերունդներին։ Հատուկ կոչ ենք անում բարձրակարգ մասնագետներին․ հենց դուք կարող եք ստույգ տեղեկություններով ներկայացնել մեր երկրի պատմությունը և այն զերծ պահել աղավաղումներից։ Այս արշավը հրաշալի հնարավորություն է ձեր աշխատությունները հասանելի դարձնելու ընթերցողներին։

Արշավի ժամանակացույց՝

  • հուլիսի 17-ից 23-ը՝ խմբագրման հմտությունների ուսուցման դասընթացի գրանցում,
  • հուլիսի 24-ից 31-ը՝ Վիքիպեդիայի խմբագրական հմտությունների առկա ուսուցում,
  • օգոստոսի 1-ից օգոստոսի 31-ը՝ հոդվածների ստեղծում և բարելավում Հայերեն Վիքիպեդիայում։

Մրցույթի շրջանակներում նշանակալի ներդրում ունեցողները «Հայաստանի ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունից կստանան դրամական մրցանակներ, իսկ ակտիվության սահմանված շեմը հաղթահարողները՝ հավաստագրեր։