Վիքինախագծի քննարկում:Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2023

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առնվազն 3 հազար բայթ ծավալ ապահովելու պահանջը[խմբագրել կոդը]

Առնվազն 3 հազար բայթ ծավալ ապահովելու՝ յուրաքանչյուր հոդվածին ներկայացվող պահանջը ուժի մե՛ջ է, գործո՛ւմ է մրցույթին ներկայացված հոդվածների համար, թե՛ ոչ:@ Slava Sahakyan70 (քննարկում) 14:19, 27 Օգոստոսի 2023 (UTC)[reply]

Այդ պահանջը գործում է միայն այն դեպքում, եթե կա՛մ այլ լեզուներով վիքիներում (կոնկրետ անգլերենում և ռուսերենում) կա անհրաժեշտ ծավալ, կա՛մ կա արտաքին աղբյուր, որտեղից հնարավոր է լրացնել նորաստեղծ հոդվածը։ Եթե անհրաժեշտ աղբյուրը կա, կարող եք հանգիստ պիտակել որպես կարճ, եթե չկա՝ նման հոդվածը կարող է գոյություն ունենալ և, նույնիսկ, մասնակցել մրցույթի։ Նաև նկատի ունեցեք, որ մրցույթում գնահատվում է ոչ թե հոդվածների քանակը, այլ, առաջին հերթին, որակը, այնուհետև՝ ծավալը։ -- 23artashes (քննարկում) 15:08, 27 Օգոստոսի 2023 (UTC)[reply]

Հոդվածների մի մասի դիմաց ինչու է 0 բայթ նշված:--Slava Sahakyan70 (քննարկում) 15:00, 1 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]

Մեկ էջում 500-ից ավելի կաղապարի դեպքում այդպես է ցույց տալիս։ --ԲեքոՔննարկում 15:38, 1 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]

Մրցույթի «Մասնակիցներ» էջի իմ բաժնի 96-րդ հոդվածի վերնագրում խնդրում եմ փակագծերի մեջ ավելացնել նկարիչ բառը, որպեսզի չշփոթվի ազատամարտիկ Էդուարդ Ավետիսյանի մասին հոդվածի հետ: Եվ՝ մի հարց. ինչո՛վ բացատրել հոդվածների կատեգորիաների վրա էս երկու օրն իրականացվող աննախադեպ հարձակումները Խմբագրողի կողմից: --Slava Sahakyan70 (քննարկում) 06:52, 2 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Հարգելի Սլավա Սահակյան, Էդուարդ Ավետիսյան (նկարիչ) անունով հոդված չկա։ -- 23artashes (քննարկում) 07:26, 2 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Ոչ թե Էդուարդ Ավետիսյան (նկարիչ), այլ Էդվարդ Ավետիսյան (նկարիչ): Ի դեպ, էս հոդվածի կատեգորիաներն էլ են հարձակման ենթարկվել:--Slava Sahakyan70 (քննարկում) 09:06, 2 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Հարգելի Սլավա Սահակյան, ուղղված է։ Այդ հոդվածում «Ամերիկահայեր» ընդհանուր կատեգորիայի փոխարեն տեղադրել է ավելի կոնկրետ «Ամերիկահայ նկարիչներ» կատեգորիան։ Ի՞նչ սխալ բան է արել մասնակիցը։ Եթե ճշտելու հարցեր ունեք, ավելի լավ է գրեք իրեն՝ մասնակցի քննարկման էջում, ինքն ավելի հստակ կպարզաբանի։ -- 23artashes (քննարկում) 12:23, 2 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Իմ հոդվածների էջերում ջնջվել են կատեգորիաներ, որոնք համապատասխանել են հոդվածի նյութին: Այնինչ մրցութային բազմաթիվ հոդվածներում անտեղի խցկված շատ ու շատ կատեգորիաներ զարմանալիորեն խույս են տվել (մինչդեռ առողջ մոտեցման դեպքում հենց դրանք պետք է ջնջվեին): Որպեսզի խոսքս մերկապարանոց չթվա, բազում օրինակներից բերեմ մեկը. «Էդվարդ Կոստիկյան» հոդվածի էջում միանգամայն անտեղի խցկված են Իրավաբաններ ըստ ազգության, Իրավաբաններ ըստ երկրի, Իրավաբաններ ըստ դարի կատեգորիաները: --Slava Sahakyan70 (քննարկում) 16:20, 2 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Կարծում եմ՝ նա փոփոխությունները կատարում է ոչ թե մրցույթի հոդվածներում, այլ կատեգորիա առ կատեգորիա։ Դրա համար եմ ասում՝ անմիջապես դիմեք իրեն։ Եկեք ես նշեմ, թող պատասխանի Ձեզ։ Հարգելի @Խմբագրող, խնդրում եմ արձագանքել Սլավա Սահակյանի այս դիտարկմանը։ Շնորհակալութուն։ -- 23artashes (քննարկում) 18:33, 2 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Բարի երեկո բոլորին։ Հարգելիներս, որևէ նախագծի չեմ մասնակցում, և որևէ կոնկրետ տեղեր անելիքներ չունեմ։ Ասեմ ավելին, իմ սևագրում դրել եմ, թե կոնկրետ ինչեր եմ պատրաստվում խմբագրեմ, կարող եք նայել։ Հիմա անցնեմ բուն թեմային։ Կատեգորիզացիան բավական հետաքրքիր հարց է, և ունի իր կանոնակարգը։ Հոդվածները պետք է ունենան հնարավորինս թիրախային և սակավաթիվ կատեգորիաներ, որոնք անմիջապես բխում են հոդվածի բովանդակությունից և կօգնեն ընթերցողին ու խմբագրողներին հեշտ գտնել նույնաբովանդակ թեմաները ու հոդվածները։ Ձեր նշածը՝ «հարձակման ենթարկված» կատեգորիաները, վերաբերում են իմ կողմից ուղղած հոդվածներին, որտեղից հեռացրել եմ ավել կատեգորիաները, ինչպես նշվել է վերևում։ Էդվարդ Կոստիկյանը ուղղեցի նույնպես։ Եթե ունեք կոնկրետ հարցեր, կարող ենք դարձյալ քննարկել։ Սիրով։ --Խմբագրող (քննարկում) 18:47, 2 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Կրկնեմ հարցը, որ տեղադրել եմ «Հայկ Մնացականյան» հոդվածի քննարկման էջում, ու անպատասխան է մնացել. ինչո՛ւ պիտի այդ ըմբիշի անունը ջնջվի «Մարզիկներ այբբենական կարգով» ցանկից: Հիշեցնեմ նաև, որ անգլերեն, ռուսերեն և այլ վիքիպեդիաներում հոդվածներ կան, որոնք տասնյակ կատեգորիաներ ունեն: --Slava Sahakyan70 (քննարկում) 04:36, 3 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Շնորհակալություն հարցի համար, տեղին էր, կատեգորիան վերականգնեցի։ Այլալեզու վիքիպեդիաների թերություններով զբաղվելը դուրս է մեր գործառույթներից, սակայն ցանկության դեպքում կարող ենք անդրադառնալ նաև դրանց։ Համենայն դեպս, այն կատեգորիաները, որոնք ջնջվել են նշված հոդվածում, ավելորդ էին։--Խմբագրող (քննարկում) 07:27, 3 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]