Քնեսեթի պահակախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քնեսեթի պահակը

Քնեսեթի պահակախումբ կամ Միշմար հա-Քնեսեթ (եբր.՝ מישמר הכנסת‎), Իսրայելի խորհրդարան՝ Քնեսեթի պահպանության նպատակով ստեղծված հատուկ նշանակության ստորաբաժանում։

Քնեսեթի պահակախումբը կազմավորված է 1959 թվականի հունվարին՝ Քնեսեթի կազմավորման 10-ամյակին ընդառաջ։ Պահակախմբի խնդիրների մեջ է մտնում Քնեսեթի վարչական շենքի և դրա մեջ գտնվող անձնակազմի պահպանությունն ու պաշտպանությունը։

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահակախմբի ամեն անդամը զինված է մինիուզիով, որը միայն դասական ուզիի սովորական փոքրացված տարբերակը չէ, այլ ունի առանցքային տարբերությունը՝ դասական մինիուզիի փակաղակը և զարկանը առանձին դետալներ են։ Դրանից բացի փողն ունի երկու ձևավոր փորագրություն ավտոմատիկ հրաձգության ժամանակ զենքի «հեռացման» էֆեկտը նվազեցնելու համար։ Քնեսեթի պահակախմբի հետ միասին այդ մոդիֆիկացիան են ընդունել նաև Անվտանգության ընդհանուր ծառայության թիկնապահները, Դուվդևանը, Շայեթեթ-13-ը և Բանտերի վարչության հատուկ այլ ստորաբաժանումները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]