Քյումարս Հեյդարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քյումարս Հեյդարի
պարս.՝ کیومرث حیدری
1964 -
ԾննդավայրՔերմանշահ, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԶորատեսակԻրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքեր և ցամաքային զորքեր
Կոչումբրիգադի գեներալ
Հրամանատարն էրԻրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքեր
Մարտեր/
պատերազմներ
Իրանա-իրաքյան պատերազմ
Պարգևներ
Հաղթանակի շքանշան

Քյումարս Հեյդարի (պարս.՝ کیومرث حیدری, 1964, Քերմանշահ, Իրան), Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ[1]։ Ռազմական գործունեությունը սկսել է 1982 թվականին՝ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, որպես կամավոր։

Հեյդարին 1998-2005 թվականներին եղել է Նեզայի հարավային բազայի հրամանատարը, իսկ 2005-2008 թվականներին ծառայել է որպես ցամաքային զորքերի համակարգողի տեղակալ։ Նա նաև ծառայել է որպես ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ ավելի քան 8 տարի ՝ 2008-2016 թվականներին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քհոմարս Հեյդարին ծնվել է Քերմանշահում 1964 թվականին։ Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է այդ քաղաքում։ Նախքան բանակ մտնելը, նա սկսել է իր ռազմական գործունեությունը 1982 թվականին Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ՝ որպես կամավոր Բասիջում։ Հեյդարին բանակ է ընդունվել 1984 թվականին և իր պաշտոնական կարիերան սկսել է, որպես հետևակ Քերմանշահի 81-րդ տանկային դիվիզիայում[3]։ Մինչև 1999 թվականը բանակային տարբեր ստորաբաժանումների հրամանատարության մեծ փորձ է ձեռք բերել;

1998 թվականին Հեյդարին նշանակվել է Նեզայի հարավային ճամբարի հրամանատար և այդ պաշտոնում մնացել է մինչև 2005 թվականը։ 2005 թվականին նա կարճ ժամանակով եղել է բանակի շտաբի պետի տեղակալ, իսկ 2005-2008 թվականներին աշխատել է որպես բանակի համակարգողի տեղակալ (Նեզայի շտաբի պետ)։ Հեյդարին նշանակվել է բանակի հրամանատարի տեղակալ 2008 թվականին և այս պաշտոնում ծառայել է մինչև 2016 թվականի նոյեմբեր։ 2016 թվականից նա ղեկավարում է Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերը[4]։

1998 թվականի նոյեմբերին Իրանի ցամաքային զորքերը Քյումարս Հեյդարինիի հրամանատարությամբ մասնակցել են համաժողովրդական բողոքի ցույցերի ճնշելուն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին առընթեր «Թասնիմ» լրատվական գործակալությունը 2009 թվականի դեկտեմբերի 12-ին զեկույց էր հրապարակել՝ նոյեմբերյան ցույցերը որակել որպես «խռովություն» և հաստատել բանակի դերը բողոքող քաղաքացիների ճնշման գործում[5]։

2021 թվականի մայիսի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարից և գլխավոր շտաբի պետի կողմից՝ բանակի պաշտպանունակությունն ու մարտունակությունը բարձրացնելու, ցամաքային զորքերի կառուցվածքն ու սարքավորումները փոխելու, Դիմադրության ճակատի ուժերին աջակցելու համար ստացել է Հաղթանակի առաջին աստիճանի շքանշան։

2021 թվականի հոկտեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի՝ Իրանի հետ ունեցած սահմանամերձ գոտում իրանական բանակի զпրավարժությունների մեկնարկից առաջ Հեյդարին հայտարարել է՝

Իրանը բավականին զգայուն է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունների հանդեպ և Իրանի համար դա ընդունելի չի։ մեկ երկրի հնարավոր թուլությունը՝ իր սահմանների պահպանման մեջ, չի արդարացնում մեկ այլ երկրի կողմից նրա սահմանների խախտումը՝ արտաքին ուժերի օգնությամբ։ Իրանը դա թույլ չի տալիս[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Khamenei.ir (2016 թ․ նոյեմբերի 19). «انتصاب جانشین فرمانده کل ارتش و فرمانده نیروی زمینی ارتش». farsi.khamenei.ir. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. «زندگینامه: کیومرث حیدری (۱۳۴۳-)». همشهری آنلاین (պարսկերեն). 2018 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. «با تمامی فرماندهان ارتش آشنا شوید + جدول». خبرآنلاین (պարսկերեն). 2017 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. YJC, خبرگزاری باشگاه خبرنگاران (۱۳۹۵/۰۹/۰۱ - ۱۹:۵۰). «فرمانده جدید نیروی زمینی ارتش را بهتر بشناسیم + تصاویر». fa (պարսկերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. {{cite web}}: Text "آخرین اخبار ایران و جهان" ignored (օգնություն)
  5. «ناشر=پایگاه اطلاع‌رسانی دفتر حفظ و نشر آثار سیدعلی خامنه‌ای» (պարսկերեն).
  6. «ԲՐԱՎՈ՜… Իրանը Զանգեզուրի միջանցք երազողների նկրտումներին վերջ է դնում անելով ՀԵՏԵՎՅԱԼԸ… Փույա Հոսսեինի ՈւՇԱԳՐԱՎ գրառումը». The Yerevan Times (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.