Կարեն Քյանդարյան
Ծնվել է | հունվարի 11, 1925 |
---|---|
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | մայիսի 25, 2013 (88 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի բժշկական ինստիտուտ |
Մասնագիտություն | սրտաբան, ռենտգենաճառագայթաբան |
Կոչում | Պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն և Սրտաբանության ինստիտուտ |
Ամուսին | Իրինա Հովակիմյան |
Կարեն Ալեքսանդրի Քյանդարյան (հունվարի 11, 1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 25, 2013), հայ բժիշկ, սրտաբան, ռենտգենաճառագայթաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2001)։ ՀՀ ԲԳԱ (1996), Նյու Յորքի ԳԱ (1997) անդամ։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2004)։
Իրինա Հովակիմյանի ամուսինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1946-1950 թվականներին աշխատել է Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1958-1961 թվականներին՝ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ԳՀԻ տնօրեն։ 1961 թվականից եղել է Ռենտգենաբանական բաժանմունքի ղեկավար, 1986 թվականից, միաժամանակ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռենտգենաբան, 1994 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտական թեմաների ղեկավար, «Զեյթուն» սիրտանոթային բժշկական կենտրոնի ռենտգենաբան, 2005 թվականից՝ Սրտաբանության ինստիտուտի համալիր գիտական թեմաների առաջատար գիտաշխատող[1][2]։
Գործունեություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվել է սրտի բնածին ու ձեռքբերովի արատների, իշեմիկ և զարկերակային հիվանդությունների, սրտային անբավարարության, ճառագայթային վնասվածքների ախտորոշման հարցերով։
1966-1968 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ճառագայթաբան, 1965-1979 թվականներին՝ ՀԽՍՀ ռենտգենաբանների, ճառագայթաբանների և ուռուցքաբանների գիտական ընկերության վարչության փոխնախագահ, 1997 թվականից՝ Եվրոպական սրտաբանների ընկերակցության անդամ, 1999 թվականից՝ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ անդամ, 2004 թվականից՝ ՀՀ տեխնոլոգիական ակադեմիայի անդամ։
Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալ, 2001
- «Գիտնականի աստղ» մեդալ, 2004
- ՀՀ առողջապահության նախարարության Ազգային առողջապահության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, 1996
- ԱՄՆ կենսագրական ինստիտուտի գիտական խորհրդի պատվավոր խորհրդական, 1996
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Karen A. Kyandaryan
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարեն Քյանդարյանը կդառնար 90 տարեկան(չաշխատող հղում)
- Հունվարի 11 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Մայիսի 25 մահեր
- 2013 մահեր
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայ բժիշկներ
- Հայ սրտաբաններ
- Հայ ռենտգենաճառագայթաբաններ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ