Քլոստերնոյբուրգ (Ավստրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Քլոստերնոյբուրգ
Զինանշան
AUT Klosterneuburg COA.jpg

Klosterneuburg (2).JPG
Կոորդինատներ: 48°18′15″ հս․ լ. 16°19′0″ ավ. ե. / 48.30417° հս․. լ. 16.31667° ավ. ե. / 48.30417; 16.31667
Երկիր Ավստրիա Ավստրիա
Մակերես 76,2 կմ²
ԲԾՄ 192 մետր
Բնակչություն 26 750±1 մարդ (հունվարի 1, 2016)
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ 02243
Ավտոմոբիլային կոդ WU
##Քլոստերնոյբուրգ (Ավստրիա) (Ավստրիա)
Red pog.png

Քլոստերնոյբուրգ (գերմ.՝ Klosterneuburg), Ստորին Ավստրիա դաշնային հողում գտնվող ավստրիական քաղաք[1]: Գտնվում է Վիեննայից հյուսիս-արևմուտք և ոչ անմիջականորեն սահմանակցում է նրան: 1938 թվականից մինչև 1954 թվականները եղել է Վիեննայի կազմի մեջ: 2001 թվականի տվյալներով բնակչությունը թիվը` 24.797 մարդ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը և քաղաքի պարիսպները

Մեր թվարկության I-ից V դարերում ներկայիս Քլոստերնոյբուրգի տարծքում գտնվում էր հռոմեկան ռազմական ճամբար, որի անվանումը մինչև օրս էլ հայտնի չէ: Ներկայիս բնակավայրի շարունակական պատմությունը սկսվում է IX դարից: 1108 թվականին Լեոպոլդ III-ը` Բաբենբերգ տոհմից, Լեոպոլդսբերգ սարի վրա կառուցեց իր Nivvenburc-ը (Նոյբուրգ, «Նոր ամրոց») ամրոցը: Իր ճոխության տեսանկյունից աթոռանիստն ամբողջապես համապատասխանում էր ռայսխֆյուրսթի տիտղոսին: 1114 թվականին իշխանական նստավայրի հարևանությամբ սկսվել է եկեղեցու շինարարությունը, որը 1133 թվականին դարձել է վանական և ստացել է Քլոստերնոյբուրգ անվանումը: Հետագայում այդ անվանումը տարածվել է ողջ քաղաքի վրա:

Միջնադարյան Նոյբուրգը կազմված էր Դանուբի երկու ափերին ընկած անջատ բնակավայրերից: Հաճախակի հեղեղները բնակիչներին ստիպում էին ավելի հեռացնել բնակավայրերը Դանուբի ափերից: XIII դարի սկզբին գոյություն ուներ երկու Նոյբուրգ` Վանքի Նոյբուրգը (Քլոստերնոյբուրգ) և Շուկայի Նոյբուրգը (Քորնոյբուրգ), Դանուբի հակադիր ափերին: 1298 թվականին Ալբրեխթ I-ը, ով Նոյբուրգում էր ապրում 1288 թվականից, առանձնացրեց այդ երկու բնակավայրերը և Քլոստերնոյբուրգում մտցրեց քաղաքային իրավունք: Քլոստերնոյբուրգը հանդիսանում էր Լեոպոլդ VI-ի նստավայրը: 1485 թվականին Լեոպոլդ III-ի կանոնականացումից հետո քաղաքային վանքը դարձել է ավստրիական ազգային սրբավայր և Ավստրիայի կենտրոնական ուխտավայրերից մեկը: XV—XVI դարերում աբբայությունը վերածվեց խոշոր կրոնական, մշակութային և գիտական կենտրոնի: Քլոստերնոյբուրգի վանքը հայտնի էր որպես իր ժամանակի լավագույն աշխարհագրական քարտեզներ պատրաստողը, ինչպես նաև այդտեղ էր տեղակայված գերմանախոս հողերի լավագույն գրադարաններից մեկը:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավգուստինյան վանք (Քլոստերնոյբուրգի վանք)- հիմնադրել է XII դարի սկզբին Լեոպոլդ III-ը
    • Վանական եկեղեցի - կառուցվել է 1136 թվականին, որպես ռոմանական բազիլիկա, XVII դարում վերակառուցվել է բարոկկո ոճով:
    • Լեոպոլդի ժամատուն - մատուռը գտնվում է վանքի հիմնադիր, Ստորին Ավստրիայի Սուրբ հովանավոր Լեոպոլդ III-ի հանգստարանի մոտ, այստեղ է գտնվում նաև Վարդենյան խորանը, որը XII դարի արվեստի կոթող է:
    • Լապիդարիում- վիմագրերի ցուցահանդես. այստեղ է պահվում 1310 թվականին կառուցված Քլոստերնոյբուրգյան տիրամոր մարմարյա արձանը
    • Տակառագործարան - խաղողագործությանը նվիրված ցուցահանդես
    • Վանական գրադարան - զետեղված է 30.000 հատոր հին գիրք
  • Էսելի հավաքածու- ժամանակակից շինության մեջ տեղակայված գեղարվեստական պատկերասրահ, որտեղ ներկայացված են ժամանակակից ավստրիական և արտասահմանյան նկարիչների նկարները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]