King ov Hell

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քինգ օֆ Հելլից)
King ov Hell
Ծնվել էնոյեմբերի 27, 1974(1974-11-27) (49 տարեկան)
Բերգեն, Նորվեգիա[1]
Երկիր Նորվեգիա
ԺանրերԲլեք մետալ
Մասնագիտությունկոմպոզիտոր և կիթառահար
Գործիքներբաս կիթառ
ԱնդամակցությունGod Seed, Gorgoroth, Ov Hell?, Audrey Horne? և Sahg?
Կայքkingovhell.com
 King ov Hell Վիքիպահեստում

King ov Hell (հաճախ կրճատվում է մինչև King; իրական անունը՝ Թոմ Կատո Վիսնես (նորվ.՝ Tom Cato Visnes)), նորվեգացի երաժիշտ, առավել հայտնի է որպես Gorgoroth բլեք մետալ խմբի նախկին բաս կիթառահար, Abbath խմբի բաս կիթառահար (2015 թվականից)։

Gorgoroth[խմբագրել | խմբագրել կոդը]

King ov Hell-ը դարձավ Gorgoroth-ի բասիսիտը 1999 թվականին՝ Incipit Satan ալբոմի ձայնագրման աշխատանքներից կարճ ժամանակ առաջ։ Նա Twilight of the Idols ալբոմի ստեղծագործությունների մեծամասնության, իսկ Ad Majorem Sathanas Gloriam-ի բոլոր կոմպոզիցիաների հեղինակն է (վերջին ալբոմը ներկայացված էր նորվեգական գլխավոր մրցանակաբաշխության՝ Spellemannprisen-ի «մետալ» կատեգորիայում[2]). 2007 թվականի հոկտեմբերին Gorgoroth-ը պառակտվում է, և Քինգի ու վոկալիստ Գաալի և խմբի կիթառահար Ինֆերնուսի մեջ վեճ է սկսվում խմբի անվան ու ապրանքային նշանի իրավունքների համար։ Վերջնական վճիռը կայացվում է Ինֆերնուսի օգտին որից հետո Գաալն ու Քինգ օֆ Հելլը հայտարարում են God Seed խմբի հիմնադրման մասին[3]։

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգը խմբի հիմնադրման օրվանից (2002 թվական) նվագում էր Audrey Horne հարդ ռոք խմբում, որի կիթառահարը Արվե Իսդալն էր՝ Enslaved-ից, բայց լքում է խումբը 2007 թվականին։ 2005-ին No Hay Banda ալբոմն արժանանում է նորվեգական գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության՝ Spellemannprisen-ի մրցանակը՝ որպես տարվա լավագույն մետալ ալբոմ[4]։

T.C. King կեղծանվանբ նվագում է Immortal-ի կիթառահար Աբատի հիմնադրած խմբում։ Gorgoroth-ի նախկին հարվածայինահար Կվիտրաֆնի հետ Քինգը ստեղծել է Jotunspor բլեք մետալ պրոյեկտը։ Միակ ալբոմը՝ Gleipnirs Smeder, թողարկվել է 2006 թվականին։ Նա նաև ելույթներ է ունենում Sagh դում մետալ խմբում։ 2015 թվականին միանում է Immortal-ի նախկին առաջնորդ Աբաթի սոլո նախագծին։ 2016 թվականին ծումբը թողարկում է Abbath դեբյուտային ալբոմը։

2008 թվականի մարտին հայտարարվում է, որ King ov Hell-ը կլինի շբեդական Shining բլեք մետալ խմբի VI Klagopsalmer ալբոմի (թողարկվել է նույն թվականի սեպտեմբերին)ձայնագրման սեսիոն երաժիշտներից[5]։

2000-2001 թվականներին Քինգը բաս կիթառ էր նվագում Clububba դրամ-ն-բեյս պրոյեկտում, որի կազմում էին նաև Enslaved-ի ու Malignant Eternal-ի որոշ երաժիշտներ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Վերնագիր Խումբ
2000 Incipit Satan Gorgoroth
2003 Twilight of the Idols Gorgoroth
2005 Confessions & Alcohol Audrey Horne
2005 No Hay Banda Audrey Horne
2006 Gleipnirs smeder Jotunspor
2006 Ad Majorem Sathanas Gloriam Gorgoroth
2006 Between Two Worlds I
2006 Sahg I Sahg
2008 Sahg II Sahg
2008 Black Mass Krakow 2004 Live DVD by Gorgoroth
2010 Sahg III Sahg
2010 The Underworld Regime Ov Hell
2012 Live at Wacken God Seed
2012 I Begin God Seed
2016 Abbath Abbath

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «ENSLAVED Wins Norwegian 'GRAMMY' In 'Metal' Category». Blabbermouth.net. 27 հունվարի, 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 3-ին.(անգլ.)
  3. «Former GORGOROTH Members Launch GOD SEED». Blabbermouth.net. 23 մարտի, 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 10 апреля 2009-ին.(անգլ.)
  4. Spellemannprisen 2005 — Musikk — NRK (նորվ.)
  5. Новости Gorgoroth, Shining | HeavyMusic.ru՝ երաժշտական տեղեկատվական պորտալ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]