Enslaved

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Enslaved
Enslaved-Live-Norway Rock 2010.jpg
Հիմնական տվյալներ
Երկիր Նորվեգիա
Ժանրեր էքստրիմ մետալ
Գործունեություն 1991
Լեյբլ Deathlike Silence, Voices of Wonder, SPV, Osmose, Tabu, Relapse, The End, Candlelight, Nuclear Blast
Կայք enslaved.no
Անդամներ
Նախկին անդամներ
Թրիմ Թորսն
Ռոյ Կրոնհեյմ
Փեր Հասեբո
Հարալդ Հելգեսոն

Enslaved, նորվեգական էքստրիմ մետալ խումբ, կազմավերվել է՝ 1991 թվականի հունիսին, Հյոուգեսուն կոմունայում։ Նրանք պաշտոնապես կազմավորվել են՝ Նորվեգիայի Բերգեն քաղաքում։՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Enslaved֊ը կազմավորվել է 1991 թվականի հուլիսին Իվար Բյորսոնի և Գրաթլ Քյելսոնի կողմից, երբ նրանք 13 և 17 տարեկան էին։ Խումբը ոգեշնչվել է Immortal խմբի «Enslaved in Rot» դեմո երգից[1] ։ Մի քանի անձնակազմի փոփոխություններից հետո՝ Բյորսոնը և Քյելսոնը խմբի միակ իրական անդամները։ 2004 թվականին խմբի անձնակազմին միացավ Էյրվ Իսդալը, թմբկահար Քեյթո Բեքեվոլդը, և վոկալիստ Հերբրանդ Լարսենը։

Նախքան Enslaved֊ի կազմավորումը Բյորնսոնը և Քյելսոնը հանդես էին գալիս Phobia դեթ մետալ խմբում, նրանք փնտրում էին նոր ոգեշնչման աղբյուրներ[1] ։ Չնայած նրան որ խումբը որպես Նորվեգական բլեք մետալ խումբ իր գործունեությունը սկսել էր 1991 թվականից, 1993 թվականից նրանք սկսեցին ձայնագրել ժանրի համար ոչ սովորական կառուցվածքով երգեր, նրանց երգերից շատերը ունեն տասը րոպե տևողություն(նրանց Vikingligr Veldi երգը միակն էր որը ուներ տասը րոպեից ավելի քիչ տևողություն)։ Խումբը մերժել է բլեք մետալ ժանրը և նախընտրել է «էքստրիմ մետալ»֊ը[2]։ Խմբի երգերից շատերում("« Fire Swept Clean the Earth» Below the Lights ալբոմից) օգտագործվել է մելլոտրոտն[3] ։ Mardraum, Monumension (2001), և Below the Lights (2003)֊ը համարվում են նույն ոճի ալբոմներ։

Խմբի երգերի տեքստերը հիմնականումում անգլերեն էին մինչև Monumension երգը, հետո նրանց ալբոմները հիմնականում ձայնագրվում էին Նորվեգերեն, բացառությամնբ երեք երգերը, որոնք Իսլանդերեն էին։ Մեծամասամբ խմբի երգերը կապված էին Սկանդինավյան դիցաբանության հետ։ Ruun ալբոմի ժամանակ նրանք համագործակցում են Նորվեգական Trinacria դուետի հետ[4][5]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Enslaved»։ Tartarean Desire։ Վերցված է 15 July 2011 
  2. «Enslaved Interview from 2009»։ Youtube.com։ Վերցված է 15 July 2011 
  3. «Below the Lights review»։ BlackMetal.co.uk։ 2009-02-26։ Վերցված է 15 July 2011 
  4. «Trinacria»։ Myspace։ Վերցված է 6 Oct 2014 
  5. «Trinacria»։ Encyclopaedia Metallum։ Վերցված է 6 Oct 2014