Քինգ Էդվարդ պողոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քինգ Էդվարդ պողոտա
անգլ.՝ King Edward Avenue
Քինգ Էդվարդ պողոտայի տեսքը հարավից
Երկիր Կանադա
Գտնվում էՕտտավա

Ձգվում է հյուսիսից հարավ, Մակդոնալդ-Կարտերի կամրջից Կվինսուեյ ավտոմագիստրալի ուղղությամբ։ Փողոցի հարավային մասը անցնում է Օտտավայի համալսարանի տարածքի միջով։ Սկզբում փողոցը անվանվել է Քինգի փողոց՝ արքա Էդվարդ VII-ի պատվին։

XIX դարում փողոցի կենտրոնը երկու մասի է բաժանել բաց հասարակական կոյուղին, որը անցնում էր Ռիդո ջրանցքից մինչև Ռիդո գետ։ XX դարի սկզբին կոյուղին ապամոնտաժվել է, որի տեղում կառուցվել է կանաչ բուսկանությամբ բուլվար, ինչի շնորհիվ էլ Քինգ Էդվարդ պողոտան դարձել է Օտտավայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը։ Այստեղ կառուցված է Շամպանյան լոգարանը և 7-րդ օրվա ադվենտիստների եկեղեցի։ XX դարի երկրորդ կեսին՝ Մակդոնալդ-Կարտերի կամուրջի և Քուինսուեյ ավտոմագիստրալի կառուցումից հետո, Քինգ Էդվարդ պողոտան լցվեց խոշոր բեռնատարներով, դարձավ կեղտոտ ու աղմկոտ։

Քինգ Էդվարդ պողոտան բաժանում է (արևմտյան և արևելյան մասերի) քաղաքի երկու հին շրջանները՝ Լոուերթաունը և Սենդի Հիլլը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]