Քիմիական ապրանքների կարտելներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քիմիական ապրանքների կարտելներ սոդայի կարտելն առաջացել է 1872 թվականին, մասնակիցներն են՝ բելգիական «Սոլվե» («Solvay») մոնոպոլիան, ԱՄՆ-ի «Ալկասսո» («Alkasso») ազգային արտահանման կարտելը, անգլիական «Իմփերիըլ քեմիքըլ ինդասթրիս, ԻՔԻ» («Imperial Chemical Industries, ICI») և գերմանական «Ի․ Դ․ Ֆարբենինդուսթրի» («I․ G․ Farbenindustrie*) քիմիական տրեստները։ Կարտելը կարգավորում էր սոդայի արտահանումն աշխարհի բոլոր երկրներ։ Անիլինի ներկերի կարտելը (1927) վերահսկում էր կապիտալիստական աշխարհի օրգանական սինթետիկ ներկերի արտադրության ավելի քան 90%֊ը։ Կարտելում իշխում էր «Ի․ Գ․ Ֆարբենիդուսթրի»-ն, մասնակցում էին նաև Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի ու Ճապոնիայի ընկերությունները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, քիմիական ապրանքների շուկայում մրցակցության ուժեղացման պատճառով, սկսեցին վերականգնվել մինչպատերազմյան կարտելները, և ստեղծվել նորերը։ Քիմիական ապրանքների ընկերությունները միավորվել են միջազգային տարբեր ասոցիացիաներում, գիտահետազոտական կենտրոններում, ստանդարտացման բյուրոներում, ձեռնարկողական ընկերություններում (Թունաքիմիակատներ արտադրողների միջազգային կենտրոն, Լաքի-ներկերի արդյունաբերության ասոցիացիաների եվրոպական կոմիտե և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 578 CC-BY-SA-icon-80x15.png