Jump to content

Քերոլայն Քամյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերոլայն Քամյա
Ծնվել էփետրվար 1974 (50 տարեկան)
Քաղաքացիություն Ուգանդա
Մասնագիտացումկինոռեժիսոր
IMDbID ID 3970084

Քերոլայն Քամյա (անգլ.՝ Caroline Kamya, փետրվար 1974), բրիտանա-ուգանդական կինոռեժիսոր և պրոդյուսեր

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլայնը ծնվել է Ուգանդայում, հասակ է առել ծննդավայրում, Քենիայում և Մեծ Բրիտանիայում[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամյան ստացել է բակալավրի աստիճան «ճարտարապետություն և քաղաքների նախագծում» մասնագիտության գծով և մագիստրոսի աստիճան՝ «հեռուստատեսային փաստավավերագրություն» մասնագիտության գծով (Լոնդոնի Գոլդսմիթ քոլեջից

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլայն Քամյան արդեն իսկ նվաճել է մեկ տասնյակից ավելի միջազգային մրցանակներ։ Նա իր գործունեությունն սկսել է Լոնդոնի հեռուստատեսությունում, այնուհետև կինոարտադրության գրասենյակ է բացել Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում՝ IVAD International անվանումով[2]։

Քամյայի նկարահանած առաջին գեղարվեստական ֆիլմի՝ Imani-ի ցուցադրությամբ է բացվել Բեռլինի 2010 թվականի միջազգային կինոփառատոնը[3], որտեղ այն առաջադրվել է մրցանակի «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։ Նրա հիշարժան աշխատանքներից են նաև Chips and Liver Girls կարճամետրաժը՝ նկարահանված դանիացի կինոռեժիսոր Բորիս Բետրամի հեղինակակցությամբ[4] և Fire Fly կինոնկարը (2011), որը նկարահանել է Չինաստանում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chips and Liver Girls (կարճամետրաժ), 2011
  • Imani, 2010
  • Fire Fly (կարճամետրաժ), 2011
  • The Peace Between 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mette Hjort; Ursula Lindqvist (2016). A Companion to Nordic Cinema. John Wiley & Sons. էջ 197. ISBN 978-1-118-47528-7.
  2. Քերոլայն Քամյա Internet Movie Database կայքում
  3. Caroline Kamya, International Film Festival Rotterdam.
  4. Rob Stone; Paul Cooke; Stephanie Dennison (2017). The Routledge Companion to World Cinema. Taylor & Francis. էջ 988. ISBN 978-1-317-42058-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]