Քեյ-օն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քեյ֊օնից)
Քեյ֊օն!
けいおん!
Ժանրդպրոցական անիմե և մանգա[1][2][3], առօրյա կյանքի անիմե և մանգա[4][1][2][…], կատակերգական անիմե և մանգա[4][5][2][…] և band anime and manga?
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2009
Լեզուճապոներեն
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Քեյ֊օն!» (բնօրինակ անվանում — けいおん!)

«Քեյ֊օն!» (ճապ.՝ けいおん!), մանգա և համանուն անիմե է։ Մանգայի հրատարակումը սկսվել է 2007 թվականի մայիսից` Manga Time Kirara ամսագրում, Հոբունշա հրատարակչության կողմից, իսկ 2008 թվականի հոկտեմբերից մանգան երկու անգամ տպագրվում է Manga Time Kirara Carat ամսագրում։ 2009 թվականի ապրիլի 3-ից մինչև հուլիսի 25-ը Kyoto Animation-ը Ճապոնիայում կազմակերպում է մանգայի թարգմանությունը։

Անիմե-սերիալը իր մեջ ներառում է երկու եթերաշրջան` առաջինը 12 և հավելյալ 9-ը սերիաներից, և երկրորդը, որը թարգմանվել էր TBS-ով 2010 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր, ներառում էր 24 սերիա, որին նույնպես ավելացան մի քանի սերիաներ։ Անվանումն առաջացել է ճապոներեն քեյոնագակու (ճապ.՝ 軽音楽) բառից, որ նշանակում է թեթև երաժշտություն։ Այս անվանումը չպետք է շփոթել անգլ.՝ light music եզրույթի հետ, որը նշանակում է փոփ երաժշտություն։ Շուտով անիմեն հավաքում է մեծ քանակությամբ երկրպագուներ, և Ճապոնիան կազմակերպում է երկու համերգ` 2009 և 2011 թվականներին։ Ելույթ են ունենում գլխավոր դերերը հնչունավորած աղջիկները։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհոգս Յուի Հիրասավան, սկսելով սովորել ավագ դպրոցում, կանգնում է դպրոցական ակումբի ընտրության առաջ։ Նույն ժամանակ Տայնակա Րիցուն, Ակիյամա Միոն և Ցումուգի Կոտոբուկին փորձում են կենդանություն հաղորդել թեթև երաժշտության` քեյօնգակուի խմբակին։ Նախորդ տարիների մասնակիցները արդեն ավարտել էին դպրոցը, իսկ կանոնների համաձայն խմբակում պետք է առնվազն չորս մասնակից լինի։ Որպեսզի խումբը չփակվեր, պետք էր ինչ որ մեկին գտնել։ Դրա համար աղջիկները ստիպված ընդունում են Յուիին, ով ոչ մի գործիքի չէր տիրապետում և չուներ երաժշտական տարրական կրթություն։ Բայց, չնայած այդ ամենին, աղջիկները չեն կորցնում իրենց հավատը։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարների ազգանունները վերցված են ճապոնական P-Model և The Pillows խմբի անդամներից։ Յուրաքանչյուրը նվագում է իր նախատիպի գործիքի վրա։

Յուի Հիրասավա[խմբագրել | խմբագրել կոդը]

'Յուի Հիրասավա (ճապ.՝ 平沢 唯 Հիրասավա Յուի), գլխավոր հերոսուհինն է։ Նա թեթև երաժշտություն խմբի անդամներից մեկն է և նվագում է կիթառի վրա։ Բարձր գնահատականներ չի ստանում (չնայած լավ պարապելու դեպքում նրան հաջողվում է հասնել բարձր արդյունքների. ինչպես, օրինակ, Միոյի հետ պարապելուց հետո նա հավաքեց ամենաբարձր միավորը) և հեշտությամբ շեղվում է սկսած գործի ընթացքում։ Յուին սրտաբաց և հանգիստ աղջիկ է, բայց հրահրելու դեպքում կարող է ցույց տալ իր ագրեսիվ կողմերը։ Սիրում է քաղցր և համեղ ուտելիքներ։

Ազգանունը փոխառված է P-Model խմբի կիթառահար Սուսումի Հիրասավայից։

Միո Ակիյամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միո Ակիյամա (ճապ.՝ 秋山 澪 Ակիյամա Միո), ամաչկոտ աղջիկ, ով նվագում է ձախ ձեռքի համար նախատեսված բասս կիթառի վրա։ Մինչ մանկության ընկերուհու` Րիցուի կողմից համոզվելը, ցանկանում էր ընդունվել գրական խմբակ։ Նա միշտ ստանում է բարձր գնահատականներ և սարսափում է ցավի մասին պատմություններից։ Միոն երբեմն խիստ և պահանջկոտ է լինում, բայց նրան դժվար չէ հալեցնել։ Որպես գործիք ընտրելով բասս կիթառը, Միոն փորձում է ուշադրության կենտրանում չլինել։ Նա խմբի գլխավոր վոկալիստն է և երգեր է գրում բավականին տարօրինակ տեքստերով։

Նրա ազգանունը վերցված է P-Model-ի խմբի նախկին բասս գիթարահարից` Կացուհիկո Ակիյամայից։

Րիցու Տայնակա[խմբագրել | խմբագրել կոդը]

Րիցու Տայնակա (ճապ.՝ 田井中 律 Տաինակա Րիցու), Խմբի պայմանական «հիմնադիրն» է, նվագում է հարվածային գործիքների վրա։ Փոփոխական բնավորության տեր անձնավորություն։ Հաճախ ընկնում է տհաճ իրավիճակների մեջ, քանի որ մոռանում է այս կամ այն կարևոր գործն անել։ Ուրախ ու կենսախինդ աղջիկ է և միշտ ցանկանում է լինել ուշադրության կենտրոնում։

Րիցուն ընտրել է հարվածային գործիքները, քանի որ դրանք շատ լավն են, իսկ ինքը խնդիրներ ունի այնպիսիս գործիքների հետ, որոնք մատներով աշխատանք են պահանջում։ Միոյի մանկության ընկերուհին է։ Ունի փոքր քույր` Սատոշի։

Նրա ազգանունը վերցված է P-Model խմբի նախկին անդամ Սադատոշի Տաինակայից։

Ցումուհի Կոտոբուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցումուգի Կոտոբուկա (ճապ.՝ 琴吹 紬 Կոտոբուկա Ցումուգի), ընկերական միջավայրում` Մուգի։ Բարեսիրտ աղջիկ է հարուստ ընտանիքից, նվագում է ստեղնաշարային գործիքի վրա։ Չորս տարեկանից նվագել է ֆորտեպիանոյի վրա և շահել բազմապիսի մրցանակներ։ Յուիի կիթառը գնելիս, Մուգիին սակարկում և իջեցնում է գինը։ Իրականում նրա հայրը խանութի տնօրենն էր։ Մուգին հաճախ աղջիկների համար քաղցրավենիք է բերում։ Սկզբում նա ցանկանում էր ընդունվել երգչախումբ, սակայն Րիցույի և Միոյի երկարատև համոզումներից հետո միանում է Քեյ-Օնին։

Նրա ազգանունը վերցված էր P-Model խմբի նախկին անդամ Հիկարու Կոտոբուկիից։

Ուի Հիրասավա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուի Հիրասավա (ճապ.՝ 平沢 憂 Հիրասավա Ուի), Յուի Հիրասավայի կրտսեր քույրն է։ Ի տարբերություն իր ալարկոտ և թեթևամիտ քրոջ, Ուին խելացի և հավասարակշռված աղջիկ է։ Զբաղվում է տան գործերով և հոգ է տանում Յուիի մասին։ Նրանց ծնողները համարյա միշտ գործուղումների մեջ են, այդ պատճառով ամբողջ ծանրությունն ընկնում է փոքր քրոջ ուսերին։ Սակայն նա երբեք չի դժգոհում։ Նրան դուր է գալիս տնային տնտեսուհու կարգավիճակը։ Աձուսա Նականոյի հետ համադասարանցիներ են և հաճախ են շփվում։ Ուին խմբակի ամենահավատարիմ երկրպագուն է։ Նա հիասքանչ նվագում է կիթառի վրա։ Մի քանի օր շարունակ պարապելուց հետո Ուին առանց խնդրի կարողացավ նվագել խմբի հետ։ Քրոջ հետ նմանության շնորհիվ նա մի անգամ նույնիս փորձել էր փոխարինել նրան, սակայն բացահայտվել Յուիի տված մականվան չիմացության պատճառով։ Երբեմն օգնում է քրոջը կարդալ նոտաները և պարապել։

Աձուսա Նականո[խմբագրել | խմբագրել կոդը]

Աձուսա Նականո (ճապ.՝ 中野 梓 Նականո Աձուսա), նոր անդամ, նվագում է կիթառի վրա։ Առաջին տարին է, ինչ սովորում է Ուիի հետ միևնուն դասարանում և ունի տարօրինակ բնավորություն։ Աձուսան իրեն համարում է սկսնակ կիթառահար, չնայած, որ նվագում է չորրորդ դասարանից։ Նրա ծնողները աշխատում են ջազային խմբակում։

Աձուսայի նախատիպը P-Model խմբի նախկին բասս կիթառահար Տերու Նականոն է։

Սավակո Յամանակա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավակո Յամանակա (ճապ.՝ 山中 さわ子 Յամանակա Սավակո) դպրոցում ուսուցիչ է։ Դպրոցի նախկին շրջանավարտներից է, ով նախկինում ելույթ է ունեցել Քեյ-Օնի խմբում։ Նա ցանկանում է, որպեսզի բոլորն իմանան, որ ինքը հևի մետալ խմբի անդամներից է եղել։ Րիցույի շանտաժի պատճառով ստիպված դարձել է թեթև երաժշտություն խմբակի ուսուցիչը։ Րիցուն և Յուին քնքշաբար նրան անվանում են Սավա-չան։ Ամբողջ դպրոցը նրան համարում է հանգիստ վարքագծի տեր անձնավորություն, սակայն, երբ Սավան մենակ է մնում խմբի աղջիկների հետ, դրսևորում է իրեն լրիվ հակառակ ձևով` իրականում նա շատ ալարկոտ է և սիրում է խմբի աղջիկներին քոսփլեյ հագուստներ հագցնել, ինչն իր հերթին ջղայնացնում է Միոյին։

Սավակոյի անունը վերցված է The Pillows խմբի ռիթմ գիթարահար և վոկալիստ` Յամանակա Սավայոյից։

Նոսոկա Մանաբե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոդոկա Մանաբե (ճապ.՝ 真鍋 和), Յուիի մանկության ընկերուհին, ուսխորհրդի անդամներից մեկը։ Երկրորդ ուսումնական տարում սովորում է Յուիի հետ, ով թանկ է գնահատում իրենց ընկերությունը։ Հաճախ օգնում է Յուիին։

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիոն Ֆիլմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի առաջին եթերաշրջանի ավարտից հետո` 2010 թվականի սեպտեմբերի 28-ին, հեղինակները հայտարարեցին «K-ON!» անիմացիոն ֆիլմի ստեղծման մասին։ Ֆիլմը պատմում է աղջիկների՝ դեպի Անգլիա ուղեվորության մասին, որտեղ նրանք պատրաստվում են նշել իրենց դպրոցն ավարտելը։

«K-On!! Come With Me!!» համերգի ընթացքում հայտնի դարձավ, որ ֆիլմը Ճապոնիայում դուրս կտեսնի 2011 թվականի դեկտեմբերի 3-ին։ Ֆիլմի ռեժիսորն է Նաոկո Յամադան։

Ֆիլմում հնչող երկու երգերը՝ «Իչիբան Իպպայ» և «Ունմեյ վա Էնդլեսս», կատարել է Ակի Տոեկայը։ Ֆիլմի էնդինգն է «Singing» կոմպոզիցիան՝ Յոկո Հիկասայի կատարմամբ։

Ֆիլմը դուրս է տեսել 2012 թվականի հուլիսի 18-ին BD-ի DVD-ի վրա։

Համակարգչային խաղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերի 30-ին լույս տեսավ «Քեյ-oն! Հոկագո Լայֆ!!» (ճապ.՝ けいおん! 放課後ライブ!!) ռիթմային խաղը։ Այն արտադրել է Sega ընկերությունը հատուկ PlayStation Portable խաղային սիստեմի համար։ Խաղացողը պետք է անիմեի երաժշտության հետ միասին սեղմի ճիշտ կոճակները, որպեսը իր սեղմած ռիթմը համընկնի երգի ռիթմի հետ։ Խաղում ներառվել են անիմեի 19 երգեր։ Խաղում նաև կարելի է ձևափոխել հերոսուհիների հագուստը, սանրվածքը և այլ աքսեսուարները։

2013 թվականի գարնանը լույս տեսավ «Քեյ֊օն! Հոկագո Ռիթմ Թայմ (ճապ.՝ けいおん!放課後リズムタイム) խաղը, որը արտադրել է Atlus ընկերությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MangaDex — 2018.
  2. 2,0 2,1 2,2 MangaUpdates — 2004.
  3. Anime-Planet
  4. 4,0 4,1 MyAnimeList — 2006.
  5. AniList — 2013.