Քեյվան-Շաղախի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քեյվան-Շաղախի բարբառ - հայերենի ս ճյուղին պատկանող բարբառ։

Խոսվել է Շաղախի և Քեյվանի շրջանների Սըղըն, Բարդ, Ղասաբ, Խուդաֆերին գյուղերում։ Մոտ է Ղարադաղի բարբառին։ Բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան ձայնեղազուրկ (պ, փ)։ Այս բարբառում լ-ն վերածվում է յ-ի (կիրիյիս, մնայիսԽոնարհման մեջ չունի անցյալ կատարյալի սովորական ժամանակաձևը. դրա փոխարեն օգտագործվում է վաղակատար ներկան, իսկ վաղակատար ժամանակաների փոխարեն՝ հարակատար ժամանակաները։ Բացառական հոլովը կազմվում էվերլուծական ձևով անա մասնիկով (սարէն անա)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 308.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)