Քարսոն Ֆոսթեր
Քարսոն Ֆոսթեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 2001[1] (23 տարեկան) |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան և Sycamore High School? |
Մասնագիտություն | լողորդ |
Քարսոն Ֆոսթեր (անգլ.՝ Carson Foster, հոկտեմբերի 26, 2001[1], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[1]), ամերիկացի լողորդ։ Նա 2019 թվականի աշխարհի պատանեկան առաջնության եռակի ոսկե մեդալակիր է և 2017 թվականի աշխարհի պատանեկան առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր։ Նա նաև ներկայացրել է Միացյալ Նահանգները 2018 թվականի պատանեկան համախաղաղօվկիանոսյան առաջնությունում[2]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Ֆոսթերը 10 տարեկան էր, նա սահմանել է տարիքային խմբի ազգային ռեկորդը 50 մետր բատերֆլայ լողաձևում 10 և դրանից ցածր տարիքային խմբում։ Նրա 29,91 վայրկյանում լողալը նրան դարձրել է ամենաերիտասարդ ամերիկացին, որը 30-ից քիչ վայրկյանում լողում էր լողի մրցումում[3]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 ԱՄՆ օլիմպիական խաղերի փորձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոսթերը մասնակցել է 2016 թվականին Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում անցկացվող ԱՄՆ օլիմպիական խաղերի փորձերին 400 մետր անհատական խառը լողի մրցումում, որտեղ նախնական փուլում զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը[4]։
2020 ԱՄՆ օլիմպիական խաղերի փորձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում 2020 թվականի ԱՄՆ օլիմպիական փորձերին Ֆոսթերը 200 մետր ազատ ոճում ութերորդ տեղն է գրավել 1:46,67 ժամանակով[5]։ Նա երրորդ տեղն է զբաղեցրել նաև 400 մետր անհատական խառը լողում[6]։
Համալսարանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոսթերը ներկայումս սովորում է Օստինում գտնվող Տեխասի համալսարանում, որտեղ նա ներկայացնում է Տեխասի Լոնգհորնս լողի ծրագիրը[2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SwimSwam — 2012.
- ↑ 2,0 2,1 Keith, Braden (July 21, 2012). "Carson Foster Becomes Youngest Swimmer To Ever Break 30 Seconds in 50 Fly". SwimSwam. Retrieved July 28, 2021.
- ↑ Keith, Braden (July 21, 2012). "Carson Foster Becomes Youngest Swimmer To Ever Break 30 Seconds in 50 Fly". SwimSwam. Retrieved July 28, 2021.
- ↑ "2016 Olympic Trials Results". USA Swimming. July 3, 2016. Retrieved July 28, 2021.
- ↑ USA Swimming (June 15, 2021). "2020 U.S. Olympic Team Trials - Wave II: Men's 200m Freestyle Final Results". Omega Timing. Retrieved June 16, 2021.
- ↑ «USA Olympic Team Trials - Wave 2». swimcloud.com. Վերցված է June 22, 2021-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քարսոն Ֆոսթեր կատեգորիայում։ |