Քարաշեն (գետ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարաշեն (այլ կիրառումներ)
Քարաշեն | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 25 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Սյունիքի բարձրավանդակ |
Գետաբերանի տեղակայում | Աղավնո |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան և Արցախի Հանրապետություն |
Երկրամաս | Սյունիքի մարզ և Քաշաթաղի շրջան |
Քարաշեն, Աղսու, Աւլսուչայ, Աղուե, Աղած, Աղօղլան, Աղօղլի, Ծիծեռնավանքի ջուր, գետ Հայաստանի Սյունիքի մարզում։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակից և Արցախի տարածքում աջից միախառնվում Աղավնո գետին։ Երկարությունը՝ 25 կմ[1]։ Գետի աջ ափին գտնվում է Ծիծեռնավանքը։ Գետահովիտը անտառածածկ է։ Ստորին հոսանքում կոչվում է Ղոչազ։ Ղ. Ալիշանի ենթադրությամբ Ահմեդլին, Ղոչազը և Ինդեբեմը միասին հնում կոչվում էին Քաշաթաշի գետ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 132 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 150 — 992 էջ։
|