Քավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քավորություն, ըստ կրոնական պատկերացման՝ մահկանացուի սեփական անկատարելության գիտակցումն ու «նախածին մեղքի» ապաշխարությունն աստծո առաջ։ Ծագել է նախնադարյան հասարակարգում, «աստվածների զայրույթը» զոհերի մատուցմամբ մեղմելու հավատալիքից։

Ըստ աստվածաշնչյան ավանդության, մարդկության վրա ծանրացած է նրա առաջնեկների՝ Ադամի և Եվայի անհատուցելի մեղքը (իմաստության ծառից չճաշակելու Աստծո պատվիրանի խախտումը)։ Այդ առիթով հուդայական կրոնը սահմանել է քավորության օր և քահանայական դասի մեղքերի թողության համար զոհաբերել է նոխազ, իսկ ժողովրդական զանգվածների փրկության համար առաջին ոտքերը գլխին կապված մեկ այլ նոխազ նետել է անապատ (այստեղից էլ՝ «քավության նոխազ» արտահայտությունը)։ Ըստ քրիստոնեության, ողջ մարդկության մեղքն իր ուսերին է առել Հիսուս Քրիստոսը և սեփական զոհաբերությամբ աստծուն հաշտեցրել մարդկանց հետ։ Քրիստոնեական եկեղեցին Հիսուս Քրիստոսին անվանելով փրկիչ, իսկ նրան հավատացողներին՝ փրկյալներ, քավորության դոգման օգտագործել է՝ մարդկանց հավատացնելու, թե նրանք միայն իր հավատի գրկում կարող են արժանանալ աստծո ողորմածությանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։