Քաջիկ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քաջիկ Գրիգորյան (Խաչատուր Գուրգենի Գրիգորյան, սեպտեմբերի 11, 1926, Գյումրի), հայ բանաստեղծ, ՀՀ Գրողների միության անդամ 1951 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1950 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջիկ Գրիգորյանը 1951 թվականին ավարտել է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1950 թվականից աշխատել է Գյումրու «Բանվոր» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Գարնան երգը», լույս է տեսել 1941 թվականին, Գյումրու «Բանվոր» թերթում։ Կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը երգ է հորինել Քաջիկ Գրիգորյանի «Նաիրուհի» բանաստեղծության տեսքով[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենի աղբյուր (բանաստեղծություններ), 1951
  • Գարնան ծաղիկներ (բանաստեղծություններ, պոեմներ), 1956
  • Նախանձ Գալոն, 1959
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա, 1960
  • Երջանկության ճանապարհին (բանաստեղծություններ, պոեմ), 1961
  • Նորից քեզ հետ (բանաստեղծություններ), 1965
  • Ճռիկ աղբյուր, 1969
  • Մայիս (բալլադներ), 1973
  • Կանաչ հնձան (բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ), 1973
  • Վարդավառ (բանաստեղծություններ), 1979
  • Նախանձ Գալոն, Թեհրան, 1981
  • Հայրական օջախ (բանաստեղծություններ), 1983

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 135