Քայլող մեռյալները: Աշխարհը սահմաններից այն կողմ
Ժանր | դրամա |
---|---|
Երկիր | ![]() |
Պատմվածքի վայր | Hopewell? |
Գեղարվեստական աշխարհ | The Walking Dead universe? |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 10 |
Էկրաններին է | ապրիլի 12, 2020-ից |
Հեռուստաալիք | AMC |
Ընկերություն | Skybound Entertainment |
Դիստրիբյուտոր | AMC |
Պաշտոնական կայքէջ |
«Քայլող մեռյալները: Աշխարհը սահմաններից այն կողմ» (անգլ.՝ The Walking Dead: World Beyond), ամերիկյան հետապոկալիպտիկ հեռուստասերիալ, որը ստեղծվել է Սքոթ Հիմփլի և Մեթյու Նիգրիտի կողմից AMC հեռուստաալիքի համար: Պրեմիերան կայացել է 2020 թվականի ապրիլի 12-ին։ Համարվում է «Քայլող մեռյալները» սերիալի սփին-օֆֆը, որը նկարահանվել է Ռոբերտ Քիրքմանի, Թոնի Մուրի և Չարլի Ադլարդի համանուն կոմիքսների հիման վրա:
Սերիալի նկարահանումների մասին հայտարարվել է 2018 թվականի հուլիսին, իսկ 2019 թվականի ապրիլին սկսվել է առաջին եթերաշրջանի արտադրությունը, որը բաղկացած է տասը սերիաներից։
Սինոփսիս[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալի գործողությունները սկսվում է զոմբի-ապոկալիպսիսի սկսվելուց տասը տարի անց և կենտրոնանալու է երկու երիտասարդ կանանց և «առաջին սերնդի վրա, որը մեծանալու է հետապոկալիպսիսի աշխարհում»։ Այս սերնդից ինչ-որ մեկը դառնալու է հերոս, ինչ-որ մեկը՝ չարագործ, բայց ի վերջո բոլորը ընդմիշտ փոխվելու են»[1][2]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսա Մանսուր՝ Հոուփ[3][4]
- Նիկոլաս Կանտու՝ Էլթոն[3][4]
- Հել Քամփստոն՝ Սիլաս[3][4]
- Ալիա Ռոյալ՝ Այրիս[4]
- Անետ Մահենդրու՝ Հակ[4]
- Նիկո Տորտորելա՝ Ֆելիքս[5]
- Ջուլիա Օրմոնդ՝ Էլիզաբեթ[6]
Երկրորդական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջո Հոլթ՝ Լեո Բենետ[7]
- Նատալի Գոլդ՝ Լայլա[6]
- Ալ Կալդերոն՝ Բարկա[6]
- Սքոթ Էդսիտ՝ Տոնի[6]
- Թեդ Սադերլենդ՝ Փերսի[6]
Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
No. | Title | Directed by | Written by | Original air date | ԱՄՆ-ում viewers (millions) |
---|---|---|---|---|---|
1 | "Brave"[8] | Ջորդան Վոգդ Ռոբերտս[9] | 2020 թվականի ապրիլի 12[10] |
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսին San Diego Comic Con միջազգային փառատոնի ժամանակ գործադիր պրոդյուսեր Սքոթ Գիմպլը հայտարարել է «Քայլող մեռյալները» սերիալի նոր սփին օֆֆի աշխատանքների մեկնարկի մասին[11]։
2019 թվականի ապրիլին AMC հեռուստաալիքը պատվիրել է առաջին եթերաշրջանի տասը սերիաների արտադրությունը[2]։ 2019 թվականի հուլիսին հեռուստասերիալը ստացել է «Մոնումենտ» աշխատանքային անվանումը (անգլ.՝ Monument)[12]։ 2019 թվականի նոյեմբերի 13-ին Սքոթ Գիմպլը հայտարարել է սերիալի նոր անվանումը՝ «Քայլող մեռյալները։ Աշխարհը սահմաններից այն կողմ» (անգլ.՝ The Walking Dead: World Beyond)[8]։
Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսին սերիալի գլխավոր դերերում ընտրվել են Ալեքս Մանսուրը, Նիկոլաս Կանտուն և Հալ Կամպսթոնը[3]։ Նույն ամսին դերասանական կազմին միացել են Ալիա Ռոյալն ու Անետ Մահենդրան[4]։ Օգոստոսին հայտնի է դարձել, որ սերիալում նկարահանվելու է Նիկո Տորտորելան[5]։ 2019 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Ջուլիա Օրմոնդը սերիալում մարմնավորելու է Էլիզաբեթի դերը՝ «խոշոր, բարդ և ահեղ խմբի խարիզմատիկ առաջնորդ»[6]։
2019 թվականի օգոստոսին Ջո Հոլթը ընդգրկվել է երկրորդական դերում[7]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2019 թվականի հուլիսի վերջին Ռիչմոնդում (Վիրջինիա) և տևել մինչև 2019 թվականի նոյեմբեր[10]։ Պիլոտային սերիայի ռեժիսորը Ջորդան Վոգդ Ռոբերտսն է[9]։
Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի ապրիլի 12-ին AMC հեռուստաալիքով[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Schwartz Terri (2019-10-05)։ «The Walking Dead Third AMC Series Debuts First Trailer at NYCC: 'We Are the Endlings'» (անգլերեն)։ IGN.com
- ↑ 2,0 2,1 Hayes Dade (2019-04-08)։ «‘Walking Dead’ Spinoff Greenlighted By AMC For 2020 Premiere, Details Revealed» (անգլերեն)։ Deadline.com
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Otterson Joe (2019-07-10)։ «New ‘Walking Dead’ Series Casts Three Lead Roles (EXCLUSIVE)» (անգլերեն)։ Variety
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Mitovich Matt Webb (2019-07-19)։ «Third Walking Dead Series Adds Americans' Annet Mahendru to Cast» (անգլերեն)։ TVLine.com
- ↑ 5,0 5,1 Andreeva Nellie (2019-08-05)։ «‘The Walking Dead’ Third Series: Nico Tortorella To Star In New Spinoff On AMC» (անգլերեն)։ Deadline.com
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Turchiano Danielle (2019-11-24)։ «‘The Walking Dead: World Beyond’ Casts Julia Ormond» (անգլերեն)։ Variety
- ↑ 7,0 7,1 Petski Denise (2019-08-14)։ «‘The Walking Dead’ Third Series: Joe Holt To Recur In New Spinoff On AMC» (անգլերեն)։ Deadline.com
- ↑ 8,0 8,1 Ausiello Michael (2019-11-24)։ «Third Walking Dead Series Gets Title» (անգլերեն)։ TVLine.com
- ↑ 9,0 9,1 Goldberg Lesley (2019-07-19)։ «'The Walking Dead': Full Cast Set for Third Show on AMC» (անգլերեն)։ The Hollywood Reporter
- ↑ Bonomolo Cameron (2018-07-21)։ «‘The Walking Dead’ Executive Producer Planning Another Spinoff» (անգլերեն)։ Comicbook.com
- ↑ Davis Brandon (2019-07-26)։ «Walking Dead Spinoff's Working Title, Major Pilot Episode Details Revealed» (անգլերեն)։ Comicbook.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլ.)
|