Քայլող մեռյալները։ Աշխարհը սահմաններից այն կողմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլող մեռյալները։ Աշխարհը սահմաններից այն կողմ
Ժանրհեռուստադրամա և հետապոկալիպտիկ հեռուստասերիալ
ՍտեղծողՍկոտ Մ․ Գիմփլ
Երկիր ԱՄՆ
ՀիմքՔայլող մեռյալները
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Hal Cumpston?, Նիկո Տորտորելլա, Էնեթ Մահենդրու, Ջուլիա Օրմոնդ, Նատալի Գոլդ, Jelani Alladin? և Փոլիաննա ՄակԻնթոշ
Պատմվածքի վայրՀոփուել
Գեղարվեստական աշխարհThe Walking Dead universe?
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ20
Էկրաններին էապրիլի 12, 2020-ից դեկտեմբերի 5, 2021
ՀեռուստաալիքAMC
ԸնկերությունSkybound Entertainment
ԴիստրիբյուտորAMC
Պաշտոնական կայքէջ

«Քայլող մեռյալները։ Աշխարհը սահմաններից այն կողմ» (անգլ.՝ The Walking Dead: World Beyond), ամերիկյան հետապոկալիպտիկ հեռուստասերիալ, որը ստեղծվել է Սքոթ Հիմփլի և Մեթյու Նիգրիտի կողմից AMC հեռուստաալիքի համար։ Պրեմիերան կայացել է 2020 թվականի ապրիլի 12-ին։ Համարվում է «Քայլող մեռյալները» սերիալի սփին-օֆֆը, որը նկարահանվել է Ռոբերտ Քիրքմանի, Թոնի Մուրի և Չարլի Ադլարդի համանուն կոմիքսների հիման վրա։

Սերիալի նկարահանումների մասին հայտարարվել է 2018 թվականի հուլիսին, իսկ 2019 թվականի ապրիլին սկսվել է առաջին եթերաշրջանի արտադրությունը, որը բաղկացած է տասը սերիաներից։

Սինոփսիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գործողությունները սկսվում է զոմբի-ապոկալիպսիսի սկսվելուց տասը տարի անց և կենտրոնանալու է երկու երիտասարդ կանանց և «առաջին սերնդի վրա, որը մեծանալու է հետապոկալիպսիսի աշխարհում»։ Այս սերնդից ինչ-որ մեկը դառնալու է հերոս, ինչ-որ մեկը՝ չարագործ, բայց ի վերջո բոլորը ընդմիշտ փոխվելու են»[1][2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսա Մանսուր՝ Հոուփ[3][4]
  • Նիկոլաս Կանտու՝ Էլթոն[3][4]
  • Հել Քամփստոն՝ Սիլաս[3][4]
  • Ալիա Ռոյալ՝ Այրիս[4]
  • Անետ Մահենդրու՝ Հակ[4]
  • Նիկո Տորտորելա՝ Ֆելիքս[5]
  • Ջուլիա Օրմոնդ՝ Էլիզաբեթ[6]

Երկրորդական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջո Հոլթ՝ Լեո Բենետ[7]
  • Նատալի Գոլդ՝ Լայլա[6]
  • Ալ Կալդերոն՝ Բարկա[6]
  • Սքոթ Էդսիտ՝ Տոնի[6]
  • Թեդ Սադերլենդ՝ Փերսի[6]

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

No.TitleDirected byWritten byOriginal air dateԱՄՆ-ում viewers
(millions)
1"Brave"[8]Ջորդան Վոգդ Ռոբերտս[9]TBD2020 թվականի ապրիլի 12 (2020 թվականի ապրիլի 12)[10]TBD

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսին San Diego Comic Con միջազգային փառատոնի ժամանակ գործադիր պրոդյուսեր Սքոթ Գիմպլը հայտարարել է «Քայլող մեռյալները» սերիալի նոր սփին օֆֆի աշխատանքների մեկնարկի մասին[11]։

2019 թվականի ապրիլին AMC հեռուստաալիքը պատվիրել է առաջին եթերաշրջանի տասը սերիաների արտադրությունը[2]։ 2019 թվականի հուլիսին հեռուստասերիալը ստացել է «Մոնումենտ» աշխատանքային անվանումը (անգլ.՝ Monument)[12]։ 2019 թվականի նոյեմբերի 13-ին Սքոթ Գիմպլը հայտարարել է սերիալի նոր անվանումը՝ «Քայլող մեռյալները։ Աշխարհը սահմաններից այն կողմ» (անգլ.՝ The Walking Dead: World Beyond)[8]։

Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսին սերիալի գլխավոր դերերում ընտրվել են Ալեքս Մանսուրը, Նիկոլաս Կանտուն և Հալ Կամպսթոնը[3]։ Նույն ամսին դերասանական կազմին միացել են Ալիա Ռոյալն ու Անետ Մահենդրան[4]։ Օգոստոսին հայտնի է դարձել, որ սերիալում նկարահանվելու է Նիկո Տորտորելան[5]։ 2019 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Ջուլիա Օրմոնդը սերիալում մարմնավորելու է Էլիզաբեթի դերը՝ «խոշոր, բարդ և ահեղ խմբի խարիզմատիկ առաջնորդ»[6]։

2019 թվականի օգոստոսին Ջո Հոլթը ընդգրկվել է երկրորդական դերում[7]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2019 թվականի հուլիսի վերջին Ռիչմոնդում (Վիրջինիա) և տևել մինչև 2019 թվականի նոյեմբեր[10]։ Պիլոտային սերիայի ռեժիսորը Ջորդան Վոգդ Ռոբերտսն է[9]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի ապրիլի 12-ին AMC հեռուստաալիքով[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schwartz, Terri (2019 թ․ հոկտեմբերի 5). «The Walking Dead Third AMC Series Debuts First Trailer at NYCC: 'We Are the Endlings'» (անգլերեն). IGN.com.
  2. 2,0 2,1 Hayes, Dade (2019 թ․ ապրիլի 8). «'Walking Dead' Spinoff Greenlighted By AMC For 2020 Premiere, Details Revealed» (անգլերեն). Deadline.com.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Otterson, Joe (2019 թ․ հուլիսի 10). «New 'Walking Dead' Series Casts Three Lead Roles (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Mitovich, Matt Webb (2019 թ․ հուլիսի 19). «Third Walking Dead Series Adds Americans' Annet Mahendru to Cast» (անգլերեն). TVLine.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  5. 5,0 5,1 Andreeva, Nellie (2019 թ․ օգոստոսի 5). «'The Walking Dead' Third Series: Nico Tortorella To Star In New Spinoff On AMC» (անգլերեն). Deadline.com.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Turchiano, Danielle (2019 թ․ նոյեմբերի 24). «'The Walking Dead: World Beyond' Casts Julia Ormond» (անգլերեն). Variety.
  7. 7,0 7,1 Petski, Denise (2019 թ․ օգոստոսի 14). «'The Walking Dead' Third Series: Joe Holt To Recur In New Spinoff On AMC» (անգլերեն). Deadline.com.
  8. 8,0 8,1 Ausiello, Michael (2019 թ․ նոյեմբերի 24). «Third Walking Dead Series Gets Title» (անգլերեն). TVLine.com.
  9. 9,0 9,1 Goldberg, Lesley (2019 թ․ հուլիսի 19). «'The Walking Dead': Full Cast Set for Third Show on AMC» (անգլերեն). The Hollywood Reporter.
  10. 10,0 10,1 10,2 Burlingame, Russ (2019 թ․ հուլիսի 29). «The Walking Dead: First Trailer For Third Series Released» (անգլերեն). Comicbook.com.
  11. Bonomolo, Cameron (2018 թ․ հուլիսի 21). «'The Walking Dead' Executive Producer Planning Another Spinoff» (անգլերեն). Comicbook.com.
  12. Davis, Brandon (2019 թ․ հուլիսի 26). «Walking Dead Spinoff's Working Title, Major Pilot Episode Details Revealed» (անգլերեն). Comicbook.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]