Գյուղատեղի Քաղենի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)
Տեղական նշանակության հնավայր | |||
---|---|---|---|
Քաղենի բնակավայր | |||
Հնավայրի հյուսիսային մասը, այդ թվում՝ Դաշտադեմի ամրոցը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Դաշտադեմ (Արագածոտնի մարզ) | Դաշտադեմ | ||
| |||
Քաղենի բնակավայր (նաև՝ Քաղենի բնակատեղի, Քաղենի ամրոց, Դաշտադեմի ամրոց, Քաղենի քաղաք[1], Քաղենի գյուղատեղի[2]), ընդարձակ բնակատեղի-ամրոց Հայաստանի Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում։ Ներառում է հնագույն բնակատեղիի ավերակները, Սուրբ Քրիստափորի վանքը, Դաշտադեմի ամրոցը և վերջինի ներսում գտնվող միջնաբերդը, եկեղեցին ու այլ կառույցներ[1][2]։
Ընդգրկված է Հայաստանի Արագածոտնի մարզի պատմության և անշարժ հուշարձանների ցանկում որպես տեղական նշանակության հուշարձան[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ բնակավայրը գոյություն է ունեցել դեռևս Վանի թագավորության ժամանակներում։ Այդ ժամանակ է հիմնադրվել Դաշտադեմի ամրոցի տարածքում նախկինում կառուցված ամրոցը։ Ըստ Հայաստանի պետական պահպանության հուշարձանների ցանկի՝ բնակատեղին թվագրվում է 7-ից 18-րդ դարերով[2]։
-
Բնակավայրի ավերակները
-
Բնակավայրի ավերակները
-
Բնակավայրի ավերակները
Դաշտադեմի ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտադեմի ամրոցը, որը անվանում են նաև Քաղենի ամրոց, գտնվում է Քաղենի հնավայրի հյուսիսային կողմում։ Այն Հայաստանի խոշորագույն ամրոցներից մեկն է։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է Վանի թագավորության ժամանակներում կառուցված ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Ամրոցի մասին հիշատակություն կա Ղևոնդ պատմիչի աշխատության մեջ, ով նկարագրում է դեպի Հայաստան արաբների կատարած արշավանքների առաջին շրջանը։
-
Ամրոցի հյուսիս-արևելյան պարսպաշարը և գլխավոր մուտքը ներսի կողմից
-
Ամրոցի հիմնական (հյուսիս-արևելյան) մուտքը արտաքին կողմից
-
Ամրոցի միջնաբերդում կառուցված պալատ
Սուրբ Քրիստափորի վանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Քրիստափորի վանքը գտնվում է բնակատեղիի հարավում։ Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որը կառուցվել է 7-րդ դարում, նրանից հյուսիս՝ քառակուսի հատակագծով եռահարկ դամբանատուն-զանգակատնից, միաբանության բնակելի շենքերի ավերակներից, անմշակ քարով շարված պարսպից և 10-14-րդ դարերի խաչքարերով հարուստ գերեզմանատնից, որտեղ գտնվում է նաև մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող վիշապաքար[2]։
-
Սուրբ Աստվածածին եկեղեցին և դամբարան-զանգակատունը
-
Սուրբ Աստվածածին եկեղեցին արևմուտքից
-
Վանքի տարածքում կանգնեցված հնագույն խաչքարեր
-
Վանքի տարածքում կանգնեցված մ․թ․ա․ 2-րդ հազ․-յակով թվագրվող վիշապաքար
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.35/1 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գյուղատեղի Քաղենի կատեգորիայում։ |