Քաղաք-ուրվական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քաղաք-ուրվականներից)
Jump to navigation Jump to search

Քաղաք-ուրվական, լքված բնակավայր (անգլ.՝ ghost town), մի շարք աշխարհագրական օբյեկտներ, նախկին բնակավայրեր, որոնք լքվում են բնակիչների կողմից տարբեր պատճառներով. տնտեսական ակտիվության անկման, պատերազմների, ցեղասպանության, բնական և տեխնոլոգիական աղետների և այլ գործոնների պատճառով, որոնք անհարմար և անհնար են դարձնում մարդկանց բնակությունը տվյալ տարածքում։

Ի տարբերություն անհետացած քաղաքների, լքված քաղաքները երբեմն պահպանում են իրենց արտաքին տեսքը. շենքերը և օբյեկտի ենթակառուցվածքը գտնվում են ճիշտ այն նույն ժամանակահատվածին համապատասխան, երբ լքվել էր քաղաքը։ Նման, հարաբերականորեն պահպանված քաղաքների համար հաճախ կիրառվում է քաղաք-ուրվական տերմինը։

Նման քաղաքների շարքին է դասվում Կոլմանսկոպն, որը յուր ժամանակ բարգավաճող քաղաք էր Նամիբիայում, Նամիբ անապատում, սակայն աշխարհագրական ոչ բարենպաստ պայմանների պատճառով այն լքվեց։

Կրակո (Իտալիա) լքվել էր սողանքների պատճառով 1963 թվականին։ Հենց այստեղ էին նկարահանվել այնպիսի ֆիլմեր, ինչպես Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» (2003) և Մարկ Ֆոսթերի «Գթասրտության քվանտը»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Most Popular Titles With Location Matching "Craco, Matera, Basilicata, Italy"» (անգլերեն)։ imdb.com։ Վերցված է 2013-11-18 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]