Կոլմանսկոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կոլմանսկոպ
աֆրիկաանս՝ Kolmanskop գերմ.՝ Kolmannskuppe
ԵրկիրՆամիբիա Նամիբիա
ԵրկրամասՆամիբիա
Հիմնադրված է1908 թ.
ԲԾՄ1650 մ
Բնակչություն0 մարդ
Կոլմանսկոպ (Նամիբիա)##
Կոլմանսկոպ (Նամիբիա)

Կոլմանսկոպ (աֆրիկաանս՝ Kolmanskop գերմ.՝ Kolmannskuppe), քաղաք-ուրվական Նամիբիայում, որը գտնվում է Նամիբ անապատում՝ Լյուդերիցից և Ատլանտյան ափից 10 կմ հեռավորության վրա[1]։

Նամականիշներ գերմանական Հարավ-արևմտյան Աֆրիկայի համար Կոլմասնկոպ 1912 կնիքով

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին Զաքարիս Լևալը, որն այն ժամանակ երկաթգծի աշխատող էր, ավազի մեջ ադամանդի փոքրիկ հատիկներ հայտնաբերեց։ Հայտնաբերվածը հանձնվեց Օգոստոս Շտաուխին։ Նա ենթադրեց, որ հովտի երկայնքով որտեղ հայնտաբերվեցին ադամանդները, քամին ավազը բերում է Օրանժ գետի մոտակայքից Նամիբ անապատից դեպի հյուսիս։ Հենց այնտեղ փոքրիկ ադամանդները գետը քշում է օվկիանոս և ապա ալեծոփությամբ ափ է տեղափոխվում ավազի հետ մեկտեղ[2]։

Մի քանի տարի անց քաղաքում մեծ տներ, դպրոցներ, հիվանդանոցներ և մարզադաշտ կառուցվեց։ Իսկ ևս մի քանի տարի անց քաղաքը վերածվեց գերմանական օրինակելի քաղաքի։ Սակայն ադամանդի պաշարներն արագ սպառվեցին։ Ինչպես նաև պարզվեց, որ քաղաքում դժվար է ապրել. ջուր չկա, մրրկահողմեր։ Մի քանի տարուց բնակիչները լքեցին քաղաքը[3]։

Այդ օրից Կոլմանսկոպն այդպես էլ կանգնած է լքված վիճակում անապատի կենտրոնում։ Տների մեծ մասն գրեթե լրիվությամբ ծածկված են ավազով։ Թեպետ նամիբիացիները վերջին տասնամյակներում վերականգնեցին որոշ շենքեր, փորձում են քաղաք-թանգարանը լավ վիճակում պահել և էքսկուրսիաներ են կազմակերպում այստեղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kolmanskop» Արխիվացված 2016-10-27 Wayback Machine, Ghost Town Tours.
  2. «Kolmanskop» Արխիվացված 2009-07-04 Wayback Machine, Travel Destinations: Just Deserts, TNT Online
  3. The King Is Alive, IMDB

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]