Փսերիմոս
![]() | |
Տեսակ | կղզի և car-free place? |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Կալիմնոսի մունիցիպալիտետ |
Վայր | Եգեյան ծով |
Մասն է | Դոդեկանես |
Երկարություն | 7,35 կմ |
Լայնություն | 2,5 կմ |
Մակերես | 14,515 կմ² |
Բնակչություն | 80 մարդ (2011) |
![]() | |
![]() | |
Փսերիմոս (հուն․՝ Ψέριμος), կղզի Միջերկրական ծովի մաս հանդիսացող Եգեյան ծովի հարավում՝ Դոդեկանեսյան կղզեախմբում։ Կղզու տարածքը պատկանում է Հունաստանի Հանրապետությանը[1] և վարչականորեն մտնում է երկրի Հարավային Եգեյան կղզներ պերիֆերիայի կազմի մեջ։
Տեղակայված լինելով Եգեյան կղզիների ծայր հարավում, այն բավականին մոտ է Թուրքիայի Հանրապետության սահմանին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փսերիմոսը մտնում է Դոդեկանեսյան կղզիների (Հարավային Սպորադներ) կազմի մեջ։ Այն գտնվում է Կալիմնոս և Կոս կղզիների մեջտեղում։ Ընդհանուր առմամբ զբաղեցնում է ընդամենը 15 կմ² տարածք։
Ռելիեֆը կլիման հիմնականում լեռնային է։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2001 թվականին Հունաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 130 մարդ, հիմնականում՝ հույներ։ Բնակչության խտությունը՝ 8,667 մարդ/կմ քառ․։
Կղզու բնակիչները զբաղվում են Հունաստան ժամանած զբոսաշրջիկներին սպասարկելով և ձկնորսությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Αναστασία Δρελιώση-Ηρακλείδου, ΄΄Ψέριμος΄΄, στο:Ανδρέας Βλαχόπουλος (επίμ.), Αρχαιολογία-νησιά του Αιγαίου, εκδ. Μέλισσα, Αθήνα, 2005 σελ.339
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կալիմնոսի շրջանի պաշտոնական կայք (անգլ.) (անգլ.)
|