Փոքր Ֆատրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոքր Ֆատրա
Krivanska mala fatra hreben.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Slovakia.svg Սլովակիա
Վարչատարածքային միավորŽilina Region? և Տենչինի երկրամաս
ԼեռնաշղթաFatra-Tatra Area?
Մասն էFatra-Tatra Area?
Բարձրությունը ծովի մակարդակից1709 մետր
Բարձրագույն գագաթVeľký Kriváň?
Կոորդինատներ: 49°11′16.000008099991″ հս․ լ. 19°1′51.999996100004″ ավ. ե. / 49.18777778002777268° հս․. լ. 19.03111111002777989° ավ. ե. / 49.18777778002777268; 19.03111111002777989

Փոքր Ֆատրա (լեհ.՝ Mała Fatra, հունգ.՝ Kis-Fátra), լեռնաշղթա Արևմտյան Կարպատներում՝ Կենտրոնական Սլովակիայի հյուսիս-արևմուտքում: Որպես երկրաբանա-ձևաբանական (գեոմորֆոլոգիական) համակարգ՝ մաս է կազմում Ֆատրա-Տատրա տարածաշրջանի[1][2][3]: Ստրեչնո գյուղի մերձակայքում Վահ գետը նրան բաժանում է երկու՝ Լուչանսկա Մալա Ֆատրա և Կրիվանսկա Մալա Ֆատրա հատվածների: Ինչպես Կրիվանսկա հատվածի, այնպես էլ ամբողջ լեռնաշղթայի բարձրագույն կետը Վելկի Կրիվան սարն է, որը ծովի մակերևույթից բարձր է 1709 մետր: Մյուս՝ Լուչանսկա հատվածի ամենաբարձր կետը Վելկա Լուկա սարն է (1476 մ): Լեռնաշղթայի միջուկը կազմված է գրանիտային ապարներից, սակայն առավել տարածված են ծալքային ապարները՝ դոլոմիտներն ու կրաքարը:

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Ֆատրան հայտնի է իր բազմաթիվ կիրճերով, ժայռային կազմավորումներով, ջրվեժներով, որոնցից ամենաբարձրը Շուտովոն է՝ ջրաշերտի ուղղահայաց 38 մետր գահավիժումով: Կրիվանսկա հատվածը հռչակվել է հոյակապ Վրատնա դոլինայով և այդտեղ գտնվող հնամենի ու գեղատեսիլ Շտեֆանովա գյուղակով, որ ձմեռային մարզաձևերի համբավավոր կենտրոն է: Զբոսաշրջային կենտրոններ են նաև սլովակ ազգային հերոս Յուրայ Յանոշիկի ծննդավայր Տերչովան և Զազրիվա գյուղը, որտեղ սլովակյան նրբուտեստներից մեկը համարվող կորբաչիկի տեսկի ոչխարի պանիրն է պատրաստվում: Տատրաներից դուրս դահուկային մարզաձևերով զբաղվելու լավագույն վայրի համբավ է վայելում Վելկա Լուկա սարի և Մարտին քաղաքի միջև ընկած Մարտինսկե հոլե հանգստյան տունը:

Փոքր Ֆատրա լեռնաշղթան, որ պատմական Տուրեց մարզի արևմտյան սահմանն է ձևավորում, դեռևս 1988 թվականին ձեռք է բերել ազգային պարկի կարգավիճակ: Նրա տարածքում տասնչորս պահպանվող բնապահպանական արգելոցներ կան:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրավսկի հրադ, Բուդատին ամրոցները
  • Ստրեչնյանսկի գրադ, Ստարհրադ, Լյետավա, Զնև ամրոցների ավերակները
  • Ժայռեր, քարանձավներ, ջրվեժներ, լեռնային լճեր
  • Լեռնադահուկային բազմաթիվ կենտրոններ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lonely Planet Czech & Slovak Republics Lisa Dunford, Brett Atkinson 2010 Page 57 "Central Slovakia ranges include the Low Tatras, reaching about 2000m, and the Malá Fatra and Veľká Fatra. Slovakia faces the Czech Republic across the modest White Carpathians."
  2. Frommer's Eastern Europe 2009 Contents: "Western Slovakia & the Malá Fatra p.626-629; Malá Fatra National Park p630"
  3. Craig Stephen Cravens Culture And Customs of the Czech Republic And Slovakia 2006 Page 3 "Two smaller ranges forming part of the Tatras are the Malá Fatra and the Vel'ká Fatra. Another popular region for outdoor enthusiasts is Slovenský Raj, literally Slovak Paradise, an area of exceptional natural beauty, and of rare flora and fauna."

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]