Փոքրիկ թմբկահարուհին (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ թմբկահարուհին
անգլ.՝ The Little Drummer Girl
ՀեղինակՋոն Լե Կարրե
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրլրտեսական վեպ և քրեական վեպ
Թեմաահաբեկչություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1983
ՆախորդՍմայլիի խումբը
ՀաջորդA Perfect Spy?
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչHodder & Stoughton և Alfred A. Knopf
Հրատարակման տարեթիվ1983
OCLC9424294

«Փոքրիկ թմբկահարուհին» (անգլ.՝ The Little Drummer Girl), անգլիացի գրող Ջոն Լե Կարրեի բեսթսելլեր վեպը, որը լույս է տեսել 1983 թվականին։ Լրտեսական վեպը 20-րդ դարի վերջին արևմտյան հատուկ ծառայությունների` Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի մասին է։ Ընդգրկված է «Բոլոր ժամանակների 100 լավագույն դետեկտիվ վեպերի» ամերիկյան տարբերակի մեջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսվում է Բոննում՝ իսրայելցի կցորդի տանը տեղի ունեցած պայթյունից։ Նիհարիկ համակրելի սկանդինավուհին խնդրում է իբր երաժշտական սկավառակներով ճամպրուկը կցորդի տանը թողնել՝ սպասուհու մոտ կցորդ աշխատող ընկերուհու համար։ Ճամպրուկը թողնում են, իսկ հաջորդ առավոտյան այն պայթում է։ Պայթյունի հետևանքով զոհվում է կցորդի որդին՝ Գաբրիելը։

Դրանից և մի շարք այլ պայթյուններից հետո իսրայելական հատուկ ծառայություններն իրենց առջև խնդիր են դնում՝ գտնել և վերացնել պաղեստինցի ահաբեկիչների խումբը և նրանց պարագլուխ Խալիլին, որոնք պատասխանատու են պայթյունների համար։ Իսրայելցիները մշակում են բազմաքայլ բարդ գործողություն։ Ծրագրի իրականացման համար իսրայելցի սպա Գադի Բեքերը (Իոսիֆ, Օսսի) սիրային կապի մեջ է մտնում անգլիական թատրոնի դերասանուհի Չարմիանի (Չարլի կամ Չես) հետ, որը մտած էր Լոնդոնի ձախ արմատական շրջան։ Նա զինվորագրում է աղջկան և օգնում արմատավորվել ահաբեկիչների միջավայրում. նրանք Չարմիանին ուղարկում են Լիբանան՝ պաղեստինցի գրոհայինների ճամբար։

Ահաբեկչությունը թատրոն է, և երբեմն պետք է քաշեք աշխարհի ականջները՝ արդարության ձայնը լսելու համար[1],
- կարծում են ահաբեկիչները։

Չարմիանը մտնում է ահաբեկիչների միջավայր, իսկ վերադառնալով Եվրոպա՝ կատարում է իր գլխավոր խնդիրը, այն է՝ օգնում է իսրայելական հատուկ ծառայություններին՝ վերացնելու ահաբեկիչների պարագլուխ Խալիլին և կանխել նոր պայթյունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ле Карре, Д. Маленькая барабанщица: Роман/ Пер. с англ. Е. Осенева, Т. Кудрявцева. — М.: Вагриус, 1993, 480 с. — ISBN 5-7027-0016-3

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ле Карре, Д. Маленькая барабанщица: Роман/ Пер. с англ. Е. Осенева, Т. Кудрявцева. — М.: Вагриус, 1993, 480 с. — ISBN 5-7027-0016-3
  • Ле Карре, Д. Маленькая барабанщица: Роман/ Пер. с англ. — М.: Эксмо, 2002, 544 с. — ISBN 5-699-00369-X