Փոքրիկ զինվորը (մուլտֆիլմ, 1947)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ զինվորը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
ՌեժիսորՊոլ Գրիմո
Երկիր Ֆրանսիա
Լեզուֆրանսերեն
Տևողություն11 րոպե[1]
Թվական1947

«Փոքրիկ զինվորը» (ֆր.՝ Le Petit Soldat), ֆրանսիական կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1947 թվականին ռեժիսոր Պոլ Գրիմոյի կողմից՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Անագե տոկուն զինվորիկը» հեքիաթի հիման վրա։ Վենետիկի 9-րդ կինոփառատոնում արժանացել է մրցանակի որպես լավագույն անիմացիոն ֆիլմ (1948)[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում խաղալիքների խանութում։ Լարովի ակրոբատը և տիկնիկ-աղջիկը միմյանց հանդեպ համակրանք են ցուցաբերում։ Բայց ամեն ինչ կործանում է պատերազմը։ Ակրոբատը հեռանում է զինվորների հետ։ Հենց բոլորը թաքնվում են տեսադաշտից, տուփից դուրս է գալիս տրոլլը և սկսում պարել աղջկա առաջ՝ փորձելով դուր գալ նրան։ Բայց աղջիկը նույնիսկ չի նայում նրա ուղղությամբ։ Այդ ժամանակ չարագործը նրան գրկում է և սկսում է պարել նրա հետ։ Որոշ ժամանակ անց ակրոբատը վերադառնում է ավերված քաղաք՝ մի ոտքից կաղալով։ Նա բարձրանում է կոտրված ցուցափեղկ, բայց այնտեղ նրան դիմավորում է տրոլը։ Նա ակրոբատի կրծքից հանում է բանալի-սիրտը, և վերջինս ընկնում է ձյան մեջ։ Խեղճին վերցնում է Ձնեմարդը և դնում թղթե նավակի մեջ՝ թողնելով, որ նավարկի գետի հոսանքով։ Հանկարծ տիկնիկ-աղջիկը տրոլից խլում է բանալի-սիրտը և վազում փրկելու իր սիրելիին։ Աղջիկը ցատկում է մի սառցակտորից մյուսի վրա՝ մոտենալով ակրոբատին։ Զուգահեռաբար ափի երկայնքով վազում է տրոլը։ Նրան հաջողվում է ձնագնդով խփել նավակին, բայց տիկնիկ-աղջիկը հասցնում է դուրս քաշել ակրոբատին և լարել նրան բանալու օգնությամբ։ Տրոլն ընկնում է ծուղակը, և ագռավները հավաքվում են նրա շուրջը։ Ուրախ ակրոբատը և տիկնիկ-աղջիկը լողում են սառցակտորի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «9. Mostra Internazionale d'Arte Cinematografica / Premi» (իտալերեն). La Biennale di Venezia. 1948. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]