Փոքրիկ Ջրարջը
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Օլեգ Չուրկին |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա և Մարիա Վինոգրադովա |
Բեմադրող նկարիչ | Վյաչեսլավ Նազարուկ |
Երաժշտություն | Վլադիմիր Շաինսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 9 րոպե[1] |
Թվական | 1974 |
«Փոքրիկ Ջրարջը» (ռուս.՝ Крошка Енот), 1974 թվականի սովետական մուլտիպլիկացիոն ֆիլմ[2], որը նկարահանվել է Լիլիան Մուրի «Փոքրիկ Ջրարջը և նա, ով նստում է լճում» (անգլ.՝ Little Raccoon and the thing in the pool) հեքիաթի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքրիկ Ջրարջի ծնունդն է։ Մայրիկը տալիս է նրան առաջադրանք․ «Միայնակ, մթության մեջ գնալ լճի մոտ և քաղել քաղցր բոշխ ընթրիքի համար»։ Փոքրիկը խանդավառությամբ գնում է մոր ցույց տված արահետով, բայց ինչքան նա հեռանում է տանից, այնքան ավելի է վախենում։ Վերջապես նա հանդիպում է կապիկին և կապիկը նրան վախեցնում է լճակում նստած Ինչ-որ մեկի մասին պատմությունով, բայց փոքրիկն ինքնավստահ քայլում է առաջ։
Հասնելով լճակին՝ վախեցած փոքրիկը փորձում է խոսել «Ինչ-որ մեկի» հետ, բայց ոչ մի պատասխան չի ստանում։ Կռանալով ջրի վրա՝ նա տեսնում է «Նրան», սարսափելի դիրք է ընդունում և, իր արտացոլանքից վախեցած, խուճապահար հետ է վազում։ Ճանապարհի կեսին նա կրկին տեսնում է կապիկին, և պարզվում է, որ փոքրիկ Ջրարջը լճակի մեջ տեսել է «չար ջրարջի», իսկ կապիկը պատմում է, որ տեսել է «չար կապիկի»։ Ընկերները եզրակացնում են, որ «նրանք» երկուսով են նստում լճակում։ Կապիկը Ջրարջին խորհուրդ է տալիս փայտ վերցնել, որպեսզի վախեցնի «Նրան, ով․․․», արդյունքում փոքրիկը վախենում է ավելի շատ և այս անգամ վազում է մինչև տուն։
Իր վախերի ու տպավորությունների մասին պատմելով մորը՝ փոքրիկն նրանից խորհուրդ է ստանում․ ժպտա «Նրան, ով»։ Հաղթահարելով անվստահությունը՝ Ջրարջը այդպես էլ անում է։ Փոքրիկի արտացոլանքը ժպտում է նրան ի պատասխան։ Ինքնըստինքյան արդեն նա չի վախենում և հանգիստ քաղում է բոշխերը ու գնում տուն։ Ճանապարհին նա կրկին հանդիպում է Կապիկին և պատմում է նրան իր գաղտնիքը, թե ինչպես կարելի է ընկերանալ «Նրա հետ, ով․․․», և Կապիկը արագ գնում է լճակի մոտ։
Գիշերը դառնում է ցերեկ, և բարեկամները ուրախ գնում են՝ միասին երգելով։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Մարգարիտա Դոլոտցևա
- Ռեժիսոր՝ Օլեգ Չուրկին
- Բեմադրող նկարիչ՝ Վյաչեսլավ Նազարուկ
- Օպերատոր՝ Ալեքսանդր Պեկար
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Շաինսկի
- Երգի տեքստի հեղինակ՝ Միխայիլ Պլյացկովսկի
- Հնչյունային օպերատոր՝ Վիտալի Ազարովսկի
- Նկարիչներ-մուլտիպլիկատորներ՝ Ֆաինա Եպիֆանովա, Բորիս Չանի, Ելենա Վերշինինա, Անտոնինա Ալյոշինա, Գալինա Չերնիկովա, Ալեքսանդր Սաչկար, Լ․ Ռիբչևսկայա, Իրինա Բելովա, Մստիսլավ Կուպրաչ
- Դերերը հնչյունավորել են՝ Կլարա Ռումյանովա - Ջրարջ, Մարիա Վինոգրադովա- Կապիկ, Կ․ Կուզմինա- Ջրարջի Մայրիկ
- Մոնտաժող՝ Մարինա Տրուսովա
- Խմբագիր՝ Վալերիա Կանովալովա
Թողարկում տեսաերիզով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս հրապարակվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում․
- «Փոքրիկ Ջրարջ» Մուլտֆիլմերի ժողովածու № 14 (Престиж Студио-М)
- «Կենդանաբանական այգում վերանորոգում է» Մուլտֆիլմերի ժողովածու (Крупный план)
- «Փոքրիկ Ջրարջ» Մուլտֆիլմերի ժողովածու (Տվիկ-Լիրեկ)
- «Ամենափոքրերի համար» Մուլտֆիլմերի ժողովածու «Էկրան» ՍՄ
- «Սիրելի երգեր» «Էկրան» ստեղծագործական միության մուլտֆիլմեր
- «Հյուր հեքիաթի մոտ» թողարկում 3. Մուլտֆիլմերի ժողովածու (Крупный план)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Փոքրիկ Ջրարջ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Псой Короленко (2011 թ․ սեպտեմբերի 22). «Песнь песней: Крошка Енот». Русский журнал. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- Долотцева Маргарита Крошка Енот. — Яблоко, 2013. — 16 с. — (Мультсказка). — ISBN 978-5-94707-088-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փոքրիկ Ջրարջ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Էկրան» Ստեղծագործական միավորում
|