Jump to content

Փոքրիկ Խավրոշեչկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ Խավրոշեչկան
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՀնչյունավորումՏատյանա Կրավչենկո
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն13 րոպե
Թվական2007

Փոքրիկ Խավրոշեչկան (ռուս.՝ Крошечка-Хаврошечка), ռուսական մուլտֆիլմ, որը ստեղծվել է 2007 թվականին, «Օդաչու» ստուդիայում։ Ռեժիսոր Ինգա Կորժնևան մուլտֆիլմը ստեղծել է ռուսական ժողովրդական համանուն հեքիաթի հիման վրա։

Մուլտֆիլմը մտնում է «Գորա սամոցվետով» շարքի մեջ։ Մուլտֆիլմի սկզբում երևում են հետևյալ տողերը՝ «Մենք ապրում են Ռուսաստանում, Կուրսկ»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի երկրում ապրում էր մի լավ և աշխատավոր ընտանիք։ Նրանք ունեին մի կով՝ Բուրյոնկան և մի աղջիկ՝ Խավրոշեչկան։ Եվ նրանք ապրում էին շատ ուրախ, չգիտեին, թե վիշտն ինչ է, բայց մի օր մահը թակում է նրանց դուռը։ Մահը գալիս է ու տանում Խարոշեչկայի ծնողներին․․․ Եվ այդպես Փոքրիկ Խովորշեչկան որբանում է։ Ամբողջ աշխարհում բացի կովից նա ոչ ոք չուներ։ Այդ ժամանակ այդտեղով անցնում էր հորաքույր Բոբիլիխան։ Նայում է՝ կովը լավն է, երիտասարդ է, բայց առանց տեր է, պետք է վերցնել աղջիկն էլ տնտեսության մեջ օգտակար կլինի։ Բոբիլիխան ուներ երեք աղջիկ՝ Մեկ աչքանին, Երկու աչքանին և Երեք աչքանին։ Որբ աղջկան նա դժվար աշխատանքներ էր տալիս։ Մի անգամ աղջիկը լաց էր լինում ջրհորի մոտ և հանկարծ լսում է․ «Խավրոշեչկա՛, գնա կովի մոտ։ Նա հիմա քո օգնականն է։» Գիշերը որբը գնում է կովի մոտ․ «Բուրյոնուշկա, ինձ ծեծում են, ծաղրում են, հաց չէն տալիս և չեն թողնում լաց լինեմ»։ Իսկ կովը պատասխանում է. «Մի լացիր, Փոքրիկ, մտիր իմ մի ականջի մեջ և մյուսով դուրս արի»։ Աղջիկն այդպես էլ անում է։ Առավոտյան քույրերը նրան տեսնում են և ճչում՝ «Խավրոշեչկան գեղեցկուհի է դարձել»։ Եվ Բաբոլիխան մտածում է՝ «Ինչպե՞ս աղջիկը մի գիշերվա ընթացքում այդքան գեղեցիկ դարձավ, երևի նրան ինչ-որ մեկը օգնում է»։ Եվ նա աղջկան տալիս է մի անհնարին առաջադրանք, իսկ Մեկ աչքանիին ուղարկում է, որպեսզի հետևի որբին։ Խավրոշեչկան Մեկ աչքանու մազերը սանրում է, հյուսում է և միևնույն ժամանակ նաև երգում է. «Քնիր աչք, քնիր աչք»։ Մեկ աչքանին քնում է։ Խավրոշեչկան մտնում է կովի մի ականջը, մյուսից դուրս գալիս` պատրաստ աշխատանքով։ Մեկ աչքանին այդպես էլ ոչինչ չի իմանում։ Բոբիլիխան վերցնում է աշխատանքը, տալիս է մեկ ուրիշը, նախորդից ավելի դժվար։ Իսկ Երկու աչքանուն ուղարկում է, որպեսզի հետևի որբին։ Խավրոշեչկան նրան նույնպես քնեցնում է։ Եվ Երկու աչքանին էլ ոչինչ չի իմանում։ Զայրանում է Բոբիլիխան և Խավրոշեչկային այնքան աշխատանք է տալիս, որ նույնիսկ մեկ տարվա ընթացքում չվերջացնի։ Եվ Երեք աչքանուն հրամայում է հետևել աղջկան։ Խավրոշեչկան Երեք աչքանու համար էլ է երգում. «Քնիր մեկ աչք, քնիր երկրորդ․․․», բայց Խավրոշեչկան մոռանում է երրորդ աչքի մասին։ Խավրոշեչկան մտնում է կովի ականջի մեջ և տեսնում է ծնողներին ու լսում նրանց. «Մի նեղվիր աղջիկս, քո աշխատանքը արված է, բայց մենք տեսնվում ենք վերջին անգամ»։ Առավոտյան Երեքաչքանին մորը հայտնում է, որ այդ կովն է օգնում։ Բոբիլիխան որոշում է մորթել կովին։ Բորյոնուշկան ասում է Խավրոշեչկային․ «Մի լացիր, իմ միսը չուտես, ոսկորներս հավաքիր և թաղիր հողի մեջ»։ Խավրոշեչկան ամեն ինչ անում է։ Եվ առավոտյան մի խնձորենի է աճում։ Այդ ժամանակ հարևան անտառում որս էր անում արքայազնը։ Տեսնում է նա խնձորենին և մի խնձոր է ցանկանում։ Քույրերը վազում են, փորձում են խնձոր քաղել, բայց ճյուղերը ավելի ու ավելի էին բարձրանում։ Դուրս է գալիս Խավրոշեչկան, պահում է գոգնոցը և այնտեղ են թափվում հասած խնձերներ։ Նա հյուրասիրում է արքայազնին, արքայազնը ուտում է խնձորը և սիրահարվում է Խավրոշեչկային։ Նրան դնում է իր ձիու վրա և տանում է իր պալատ, որտեղ էլ ապրում են երկար ու երջանիկ։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Ինգա Կորժնևա
  • Պրոդյուսերներ` Իգոր Գելաշվիլի, Իրինա Կապլիչնայա
  • Սցենարի հեղինակ` Ինգա Կորժնևա
  • Դերերը հնչյունավորել են` Տատյանա Կրավչենոկ (բոլոր կերպարների համար)
  • Կոմպոզիտոր` Վլադիմիր Նիկոլաև
  • Հնչյունային օպերատոր` Սերգեյ Ալմաև

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվական` «Անիմակոր» փառատոն, Իսպանիա, Ժյուրիի դիպլոմ` «Փոքրիկ Խավրոշեկայի» նոր տարբերակի համար, Ինգա Կորժնևային[1]։
  • 2008 թվական` «Ոսկե արծիվ» մրցանակ` լավագույն անիմացիոն ֆիլմի համար, «Գորա սամոցվետով»։ Մրցանակի դափնեկիր է դարձել «Օդաչու» ստուդիայի ռեժիսորական խումբը` Ինգա Կորժնևա («Փոքրիկ-Խավրոշեչկան»), Սերգեյ Մարինով («Կույգորոժ»), Ելենա Չերնովա («Սպասավոր նապաստակը»), Մարինա Կարպովա («Արջային պատմություն»), Լեոն Էստրին («Չեպոգի»)[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]