Միաչքանին, Երկաչքանին, Երեքաչքանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միաչքանին, Երկաչքանին, Երեքաչքանին
գերմ.՝ Einäuglein, Zweiäuglein und Dreiäuglein
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1819
 One-Eye, Two-Eyes, and Three-Eyes
Երկաչքանին և հրաշալի սեղանը (Գերման Ֆոգելի պատկերազարդումը)
Խնձորներ ասպետի համար
Երկաչքանին ընդունում է քույրերին

Միաչքանին, Երկաչքանին, Երեքաչքանին (գերմ.՝ Einäuglein, Zweiäuglein und Dreiäuglein), Գրիմ եղբայրների հեքիաթը տարբեր քանակով աչքեր ունեցող երեք քույրերի մասին, որոնցից մեկը նման է սովորական մարդու, սակայն մյուսների կողմից ճնշված է և ի վերջո գտնում է իր երջանկությունը։ Ըստ հեքիաթային սյուժեների Աարնե-Թոմփսոնի դասակարգման համակարգի 511-րդ համարն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը երեք աղջիկ ուներ, որոնք ունեին տարբեր թվով աչքեր։ Նրանք էին Միաչքանին, Երկաչքանին և Երեքաչքանին։ Երկաչքանու հետ մայրն ու քույրերը շատ վատ էին վերաբերվում, քանի որ նա մյուս մարդկանց նման էր։ Եվ խեղճը ստիպված էր լինում սնվել հացի փշրանքներով։ Մի անգամ, երբ Երկաչքանին սոված նստած էր իր այծիկի հետ և լացում էր, իր առջև մի կախարդ է հայտնվում, որը նրան սովորեցնում է կախարդական բառեր։ Դրանք պարզապես պետք էր ասել այծին, և աղջիկը միշտ կարող էր ստանալ լավ ուտելիք։ Խոսքը հետևյալն էր. «Այծիկ, մե-մե, սեղան գցիր»։ Կշտանալուց հետո պետք էր ասել. «Այծիկ, սեղանը հավաքիր», և սեղանը միանգամից կանհետանար։

Երբ Երկաչքանին այս ձևով կերակրվելու միջոց է ստանում, դադարում է ուտել քույրերի թողած կերակրի մնացորդները։ Այդ ժամանակ Միաչքանին որոշում է Երկաչքանու հետ մարգագետին գնալ, որպեսզի իմանա պատճառը։ Երբ Միաչքանին քայլելուց հյուծված և քնատ նստում է գետնին, Երկաչքանին քնեցնում է նրա աչքը, և վերջինս ոչինչ չի նկատում։ Հաջորդ օրը մարգագետին է գնում Երեքաչքանին, սակայն երբ Երկաչքանին նրան օրորելով քնեցնում է, մոռանում է երրորդ աչքի մասին, և այդ վերջինիս հաջողվում է տեսնել, թե Երկաչքանին որտեղից է սնունդ վերցնում։ Երբ մայրիկն իմանում է Երկաչքանու գաղտնիքի մասին, նա նախանձից սպանում է այծիկին։ Երկաչքանին գնում է դաշտ և այնտեղ սկսում դառը լացել։ Նորից նրա առջև հայտնվում է գուշակող վհուկը և խորհուրդ տալիս այծի աղիքները թաղել մուտքի դռան առջև։ Հաջորդ առավոտ այդ տեղում աճում է արծաթե տերևներով և ոսկե խնձորներով ծառ, որին ոչ մեկի ձեռքը չէր հասնում, բացի Երկաչքանուց։ Մայրը նախանձից սկսում է նրան ավելի վատ վերաբերվել, քան առաջ։

Մի անգամ ծառի կողքով մի ասպետ է անցնում։ Ասպետին տեսնելով` քույրերը թաքցնում են Երկաչքանուն` ծածկելով նրան դատարկ տակառով։ Ծառով հիանալով` արքայազնը հարցնում է, թե ում է այն պատկանում։ Միաչքանին և Երեքաչքանին պնդում են, որ ծառն իրենցն է։ Սակայն նրանց չի հաջողվում ասպետի համար պոկել ո՛չ պտուղներ, ո՛չ էլ ճյուղեր։ Այդ ժամանակ Երկաչքանին տակառի տակից արքայազնի ոտքերի տակ երկու ոսկե խնձոր է գլորում։ Զարմացած արքայազնը հարցաքննում է քույրերին, և վերջիններս խոստովանում են, որ իրենք ևս մեկ քույր ունեն` Երկաչքանին, որը նման է սովորական մարդկանց։ Երկաչքանուն տեսնելով` արքայազնը հիանում է նրա գեղեցկությամբ և շուտով ամուսնանում է նրա հետ։ Երկաչքանու հետևից նրա նոր բնակավայր է գալիս նաև հրաշալի ծառը։

Այդ իրադարձություններից երկար ժամանակ հետո Երկաչքանու ամրոցի դիմաց հայտնվում են երկու մուրացկաններ, որոնց մեջ նա ճանաչում է իր քույրերին։ Չնայած այն ամբողջ չարությանը, որ քույրերը նրա հանդեպ գործել էին նախկինում, Երկաչքանին սիրով ընդունում է նրանց, և Միաչքանին ու Երեքաչքանին ամբողջ սրտով ափսոսում են այն ամենի համար, որ նրանք գործել են իրենց քրոջ հանդեպ երիտասարդ ժամանակ։

Սյուժեի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթն առաջին անգամ 1816 թվականին հրապարակել է Թեոդոր Պեշեկը Յոհան Գուստավ Բյուշինգի «Ամենշաբաթյա հաղորդումներ պատմության, արվեստի ընկերների և միջնադարագիտության զբաղվողների համար» ամսագրում` «Պատմություն Միաչքանու, Երկաչքանու և Երեքաչքանու մասին» վերնագրով։ Գրիմ եղբայրների մշակմամբ տեքստը մեծ թվով ուղղակի խոսք է պարունակում, սակայն սյուժեի փոփոխություն չկա։ « Նմանատիպ հոդվածի ամենավաղ տպագրությունը եղել է 1560 թվականին, Մարտին Մոնտանուսի կողմից, Գրիմ եղբայրները, սակայն, դրան ծանոթ չէին[1]։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաչքանին և Երեքաչքանին

Երկաչքանին միակն էր քույրերից, որը ճակատի վրա աչք չուներ, ինչը համարվում էր «չար հայացք»[2]։

Գրիմ եղբայրները իրենց տեսողական որակի համար Միաչքանուն համեմատել են Պոլիֆեմուսի և Օդինի, իսկ Երեքաչքանուն` Յուպիտերի հետ, որն ըստ առասպելի մի քանի տարբերակների երեք աչք է ունեցել։ Հեդվիգ ֆոն Բեյտը այծին մեկնաբանել է որպես մայրության խորհրդանիշ։ Այս խորհրդանիշը հայտնվում է կախարդի կերպարով, ինչպես նաև` կյանքի ծառի տեսքով, որի արծաթն ու ոսկին մատնացույց են անում Մայր հողի մետաղն ու կրակը, իսկ տակառը մարմնավորում է չար մորը[3]։

Ֆրիդել Լենցը Երկաչքանու կերպարում տեսնում է ժամանակակից գիտակից հոգին, որը պետք է հեռանա երևակայության աշխարհից, որին էլ ոչ ոք սնունդ չի տալիս[4]։

Պամելա Տրեվերսը Միաչքանու կերպարում «անմարդկայնություն» է տեսել, իսկ Երեքաչքանու կերպարում` «գերմարդկայնություն», որոնք հավասար են հրեշների և չեն կարող սնվել հոգևոր սնունդով, որը հասանելի է սովորական մարդկանց[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Grimm, Brüder: Kinder- und Hausmärchen. Ausgabe letzter Hand mit den Originalanmerkungen der Brüder Grimm. Mit einem Anhang sämtlicher, nicht in allen Auflagen veröffentlichter Märchen und Herkunftsnachweisen herausgegeben von Heinz Rölleke. Band 3: Originalanmerkungen, Herkunftsnachweise, Nachwort. Durchgesehene und bibliographisch ergänzte Ausgabe, Stuttgart 1994. S. 494—495. (Reclam-Verlag; ISBN 3-15-003193-1)
  2. Н. В. Будур: Сказочная энциклопедия, — М: Олма-Пресс, 2005, С. 358—359. ISBN 5-224-04818-4
  3. Hedwig von Beit: Symbolik des Märchens. A. Francke, Bern 1952. S. 171—172.
  4. (нем.) Lenz, Friedel: Bildsprache der Märchen. 8. Auflage. S. 84-96, 251. Stuttgart, 1997. (Verlag Freies Geistesleben und Urachhaus GmbH; ISBN 3-87838-148-4)
  5. Треверс: Взрывная сила волшебных сказок