Փորձություն անմեղությամբ
Փորձություն անմեղությամբ անգլ.՝ Ordeal by Innocence | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Collins Crime Club |
Հրատարակվել է | նոյեմբերի 3, 1958 |
Նախորդ | 4.50 from Paddington? |
Հաջորդ | Կատուն աղավնիների մեջ |
«Փորձություն անմեղությամբ» (անգլ.՝ «Ordeal by Innocence»), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որը գրվել է 1957 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից 1958 թվականի նոյեմբերի 3-ին[1], իսկ հաջորդ տարի լույս է տեսել Միացյալ Նահանգներում[2][3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ ծննդյան նախօրյակին «Արևոտ հրվանդան» (նախքան Արգայլների ընտանիքի կողմից գնվելը կրել է «Օձի հրվանդան» անվանումը) կոչվող սեփական տան հյուրասենյակում գլխին ստացած կրակխառնիչի հարվածով սպանվել է, իսկ այնուհետև կողոպտվել տիկին Ռեյչել Արգայլը՝ Միստր Լեո Արգայլի կինը։
Սպանության մեջ մեղադրվել է Արգայլների որդեգրված որդին՝ Ջեք (Ջաքո) Արգայլը, որը հանցագործությունից քիչ առաջ կռվել էր մոր հետ և նրան սպառնացել «հատուցմամբ»՝ իրեն գումար չտալու համար։ Արյունոտ կրակխառնիչի և գողացված փողերի վրա հայտնաբերվել են նրա մատնահետքերը։ Ձերբակալությունից հետո Ջաքոն չի ընդունել իր մեղքը և հայտարարել է, որ ոստիկանության կողմից ենթադրյալ սպանության ժամանակ ինքն անհերքելի ալիբի ունի. այդ ժամանակ՝ երեկոյան ժամը յոթից մինչև յոթն անց կես, նա նույնընթաց մեքենայով գնալիս է եղել Ռեդմին-Դրայմութ մայրուղով։ Սակայն փաստաբաններին չի հաջողվել գտնել մեքենայի տիրոջը՝ վկային և ապացուցել Ջեքի անմեղությունը։ Կանխամտածված սպանության համար Ջաքոն դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ կես տարի անց բանտում մահացել է թոքերի բորբոքումից։
Որոշ ժամանակ անց բժիշկ Արթուր Կալգարին Ջեք Արգայլին բարի անունը վերադարձնելու համար սկսել է սեփական հետաքննությունը, քանի որ հենց ինքն է մեղադրյալին տարել իր սև սեդանով Միսիս Ռեյչելի սպանության ժամանակ, իսկ հետո չի կարողացել (կոնտուզիայի, ապա նաև երկարատև բևեռային արշավախմբի պատճառով) հաստատել իր ալիբին։ Հետաքննությունը հանգեցնում է Կալգարիի անսպասելի եզրակացությունների. Ջեքը իսկապես մարդասպան չի եղել, բայց նա անմեղ չէր։ Բացի այդ, տեղի է ունենում ևս մեկ սպանություն…
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արթուր Կալգարի – երկրաֆիզիկոս, պրոֆեսոր
- Ռեյչլ Արգայլ – Լեո Արգայլի կինը, մեղադրյալի որդեգիր մայրը ‡
- Լեո Արգայլ – սպանված Ռեյչլ Արգայլի ամուսինը, մեղադրյալի որդեգիր հայրը
- Գվենդա Վոն – Լեո Արգայլի քարտուղարը
- Մերի Դարանտ — պարոն և տիկին Արգայլներիի որդեգրված դուստրը
- Ֆիլիպ Դարանտ – Մերիի ամուսինը, հաշմանդամ ‡
- Քրիստինա (Թինա) Արգայլ – պարոն և տիկին Արգայլների որդեգրված դուստրը
- Միքի Արգայլ – պարոն և տիկին Արգայլների որդեգրած որդին
- Ջեք (Ջաքո) Արգայլ – պարոն և տիկին Արգայլների որդեգրված որդին, որը մեղադրվում է սպանության մեջ
- Էսթեր Արգայլ – պարոն և տիկին Արգայլների որդեգրված կրտսեր դուստրը
- Քիրստեն Լինդստրյոմ – փորձառու խնամատար և մերսողուհի, իսկ հետագայում՝ տիկին Ռեյչելի օգնականը տնտեսության գծով, շվեդուհի
- Հյուիշ – ոստիկանության ավագ տեսուչ, պաշտոնապես հետաքննում է սպանությունը
- Ֆիննի – մայոր, ոստիկանության պետ
- Մորին Քլեգգ – կինոթատրոնի ծառայող, Ջեք Արգայլի այրին, էլեկտրիկ Ջո Քլեգգի կինը
Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1984 – «Փորձություն անմեղությամբ», բրիտանական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր՝ Դեսմոնդ Դևիս, Դոկտոր Կալգարիի դերում՝ Դոնալդ Սաթերլենդ[4][5],
- 2007 – «Փորձություն անմեղությամբ», բրիտանական «Ագաթա Քրիստիի միսս Մարփլը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի երկրորդ սերիան (2007-2009), միսս Մարփլի դերում՝ Ջերալդին Մաքյուեն,
- 2018 – «Փորձություն անմեղությամբ», ռեժիսոր Սանդրա Գոլդբախերի Բի-բի-սի հեռուստաընկերության բրիտանա-ամերիկյան մինի-սերիալը[6][7][8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Peers Chris, Spurrier Ralph, Sturgeon Jamie (March 1999)։ Collins Crime Club – A checklist of First Editions (Second ed.)։ Dragonby Press։ էջ 15
- ↑ Cooper John, Pyke B A (1994)։ Detective Fiction – the collector's guide (Second ed.)։ Scholar Press։ էջեր 82, 87։ ISBN 0-85967-991-8
- ↑ Marcum J S։ «The Golden Years: 1953 - 1967»։ An American Tribute to Agatha Christie
- ↑ «Film Review: "Ordeal by Innocence" (1985)»։ The Agatha Christie Reader։ 16 August 2011։ Արխիվացված է օրիգինալից 2 April 2018-ին։ Վերցված է 1 April 2018
- ↑ «Ordeal By Innocence - Pino Donaggio»։ Վերցված է 1 April 2018
- ↑ «Ed Westwick: BBC shelves drama after rape allegations against actor»։ BBC News։ 10 November 2017։ Վերցված է 10 November 2017
- ↑ Doherty Gavin (5 January 2018)։ «Film crew returns north as rape claims force reshoots on Agatha Christie drama»։ Daily Express։ Վերցված է 5 January 2018
- ↑ «How Ordeal by Innocence was re-shot»։ Entertainment & Arts։ BBC News։ 20 March 2018
- ↑ Griffiths Eleanor Bley (15 April 2018)։ «How is THAT Ordeal by Innocence ending different from the Agatha Christie novel?»։ Radio Times։ Վերցված է 15 April 2018