Փող չկա, բայց դուք դիմացեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաքին տեսաֆայլեր
Արտահայտությունը պարունակող տեսանյութից ֆրագմենտ

«Փող չկա, բայց դուք դիմացեք», 2016 թվականի մայիսին Ղրիմ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի կողմից արված հակիրճ արտահայտություն՝ ուղղված կենսաթոշակառու կնոջը, ով բողոքում էր իր թոշակի չափից[1]։ Արտահայտությունը լայն տարածում է գտել Ռունետում, դարձել է թևավոր խոսք, մեմ[2], 2016 թվականին նմանատիպ արտահայտությունների ոլորտում հայտնի դարձած խոսք[3], իր շլեյֆով գերազանցել է զգացմունքային կոնոտացիաները[1] և ընդունվում է որպես սոցիալապես սրված տեքստ[4]։

Արտահայտության արտաբերման հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսի 23-ին Թեոդոսիայում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին մոտեցավ թոշակառու Աննա Բույանովան[5], ով ասաց, որ իր թոշակը կազմում է 8 հազար ռուբլի, և հարցրեց.

Չէ՞ որ Դուք ասացիք՝ կլինի ինդեքսացիա, ու՞ր է այդ ինդեքսացիան Ղրիմում։ Ի՞նչ բան է 8 հազարը։ Սա չնչին գումար է։ Այստեղ մեզ վրա ոտքեր են սրբում։ Թոշակով անհնար է ապրել, գներն այստեղ խելահեղ են։

Մեդվեդևը պատասխանեց.

Այն (ինդեքսավորումը) ոչ մի տեղ չկա, մենք ընդհանրապես չենք ընդունել, պարզապես հիմա փող չկա։ Կգտնենք փող, կանենք ինդեքսացիա։ Դուք այստեղ դիմացեք, ձեզ ամենայն բարիք, լավ տրամադրություն և առողջություն եմ ցանկանում։

[1][6]

Հաջորդ օրը Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային ֆոնդը հայտարարեց, որ ղրիմցի թոշակառուները թոշակ են ստանում կա՛մ ըստ իրենց կուտակածի, կա՛մ այն չափով, որ չափով հաշվարկվում է ըստ ռուսական օրենսդրության՝ վերցվում է ավելի մեծ չափով տարբերակը։ Ընդ որում՝ պահպանած թոշակները չեն ինդեքսավորվում, քանի դեռ չեն հավասարվել ռուսական օրենսդրությամբ հաշվարկվող թոշակների հետ[6]։ Մայիսի 28-ին հայտարաությամբ հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ասաց, որ չի տեսել, թե կոնկրետ ինչի մասին է խոսում Մեդվեդևը և հաստացեց, որ «միշտ էլ կարելի է կա՛մ կոնտեքստից վերցնել որևէ արտահայտություն, կա՛մ ընդհանուր զրույցից կտրել մի արտահայտություն»[7], բայց և հաստատեց, «Ռուսաստանի կառավարությունը միտված է կատարելու սոցիալական պարտականությունները»[6]։ Ընդ որում՝ Պուտինը փաստացի հաստատեց վարչապետի այն խոսքերը, որոնք վերաբերում էին բյուջեի ոչ հստակ հեռանկարներին և ոչինչ չասաց այն երաշխիքների մասին, որոնք վերաբերում են ինդեքսացիայի կիրառման համար նախատեսված օրինական նորմերին՝ ըստ գնաճի մակարդակի. «Եթե տնտեսությունը թույլ տա, եթե մենք միջոցներ ունենանք, ապա մենք հնարավորություններ կգտնենք՝ մարդկանց օգնելու համար»[6]։

Հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 26-ից Ռուսաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի պաստառ

Այս արտահայտությունը պարունակող տեսանյութը համացանցում հայտնվեց 2016 թվականի մայիսի 23-ին և երկու շաբաթվա ընթացքում հավաքեց գրեթե 3,5 միլիոն դիտում. «Deutsche Welleа»-ն գրում է, որ տեսանյութն ապահովել է «վիրուսային հայտնիություն», ռունետում այդ տեսանյութին վերագրել էին «հազարավոր կատակներ»։ Ռուսա շոումեն Սեմյոն Սլեպակովն այս արտահայտությանը նվիրել է երգ՝ «Դիմում ժողովրդին»[8]։

Արտաքին պատկերներ
Կատակ «Ալֆա-բանկ»
Կատակի օրինակ


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Белоедова А.В. Типы источников информации в современном медиадискурсе и проблемы их достоверности : [рус.] : Научные ведомости // Белгородский государственный национальный исследовательский университет. — Белгород, 2017. — Вып. 33, № 7 (256). — С. 87—94. — Կաղապար:УДК.
  2. «Փող չկա, բայց դուք դիմացեք» Газета.ру, 2016 թվական մայիսի 24
  3. Буряковская В. А., Дмитриева О. А. Лингвокультурные характеристики «Слова года» // Известия Волгоградского государственного педагогического университета. — 2017. — № 3 (116). — С. 103.
  4. Спирчагова Т.А. Современный электронный дискурс: проблемы этики речевого поведения : [рус.] // Век информации. — Санкт-Петербург : Санкт-Петербургский государственный университет, 2017. — Т. 2, № 2 (апрель). — С. 60—61. — 293 с. — 300 экз.
  5. Он ей Димон. Интервью с крымской пенсионеркой Анной Буяновой — той самой, которой Медведев сказал: «Денег нет, но вы держитесь», «Новая газета», 12.05.2018.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Неделя в экономике. «Денег нет, но вы держитесь» — эта фраза уже вошла в историю. Независимая газета, 29 мая 2016
  7. «Встреча с представителями российских СМИ 28 мая 2016 года». Президент России (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. «Денег нет, но вы держитесь»: как Медведев вдохновил Слепакова. Немецкая волна, 7 июня 2016