Փոլ ՄաքՔարթնիի մահվան լեգենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փոլ ՄաքՔարթնիի մահվան լեգենդը հայտնի է ինչպես նաև «Փոլը մահացել է» (անգլ.՝ Paul is dead) քաղաքային լեգենդ է, համաձայն որի Բիթլզ խմբի բաս-կիթառիստ և վոկալիստ Փոլ ՄաքՔարթնին մահացել է 1966 թվականին` ավտովթարի ժամանակ և փոխարինվել իր նմանակով։ Բիթլզի երգերի և ալբոմների շապիկները պարունակում են բազմաթիվ թաքնված ակնարկներ իրադարձության վերաբերյալ։ 1969 թվականի սեպտեմբերին մի քանի ուսանողներ, ովքեր սովորում էին ամերիկյան քոլեջներում, հրապարակեցին մի շարք հոդվածներ և փաստեցին, որ նման թեորիաների կարելի է հանդիպել Բիթլզի ստեղծագործություններում։ Սկսեց որոնումների գործընթաց, նրանք պնդում էին, որ թաքնված տեղեկատվություն կա խմբի ստեղծագործություններում, երաժշտության մեջ։ Խոսակցությունների ալիքը բորբոքվեց այն բանից հետո, երբ 1969 թվականի նոյեմբերին Փոլ ՄաքՔարթնին «Կյանք» ամսագրում ժխտում հրապարակեց։ Այդ ժամանակաշրջանի փոփ- մշակույթում և լրատվամիջոցների կողմից կարելի է հղումներ գտնել այս առասպելի մասին։ Այսպիսով, 2015 թվականին մի շարք լրատվամիջոցներ հրապարակեցին հաղորդագրություն` Ռինգո Սթարի հետ հարցազրույցի վերաբերյալ, որտեղ նա, իբր, հաստատեց առասպելի ճշմարտությունը։ Իրականում ոչ այս հարցազրույցի մասին և ոչ էլ այն հրապարակող հրատարակչության մասին տեղեկություն գոյություն չունի[1]։

Սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ ՄաքՔարթնիի մահվան մասին լուրերը առաջինը տարածվեցին Լոնդոնում, որտեղ խոսվում էր այն մասին, թե իբր նա ավտովթարի է ենթարկվել։ Այդ խոսակցությունը պաշտոնապես ժխտվեց The Beatles Book ամսագրի փետրվարյան համարում[2][3]։ 1969 թվականի աշնանը Բիթլզ խումբը պառակտվեց և ՄաքՔարթնին իր կնոջ՝ Լինդայի հետ տեղափոխվեց Շոտլանդիա և այստեղ նա սկսեց ծրագրեր կազմել հետագա գործունեության համար[4]։ 1969 թվականի սեպտեմբերի 17 -ին Դրեյկի համալսարանի ուսանողական ամսագիրը, որը գտնվում էր Այովա նահանգում, առաջին անգամ հրապարակեց լեգենդի մասին։ Հոդվածը գրեց Թիմ Հարպերը և այն կրում էր «Մահացած է եղել արդյո՞ք Փոլ ՄաքՔարթնին» (անգլ.՝ Is Beatle Paul McCartney Dead?) վերնագիրը։ Հոդվածի հեղինակը պնդում է, որ ինքը այդ մասին լսել է իր ընկերոջից, ով իր հերթին էլ լսել է մի երաժշտից, ով այդ մասին լսել է Կալիֆորնիայի ափերից։ Այսպիսով, լուրերի աղբյուրը չի կարող ճշգրիտ լինել։ Անհասկանալի է, թե այս լուրերը տարածողներն արդյոք հավատացել են լեգենդին, թե սա մտածված խաբեություն էր նրանց կողմից։ Հոդվածում նշվում էր նաև, որ The Beatles -ի երգերում խոսվում է Փոլի մահվան մասին, այդ են վկայում հետևյալ բառերը «Ինձ արթնացրու մահացած մարդ» և «իմ մատները ջարդված են», որը կարելի էր լսել Սպիտակ ալբոմի «Հեղափոխություն 9» երգում՝ պտտելով այն հակառակ հերթականությամբ[5][6]։ Նույն թվականի հոկտեմբերի 11-ին, The Beatles- ի մամլո խոսնակը ասաց, որ իրենք տարիներ շարունակ հարցեր են ստանում Փոլի ենթադրյալ մահվան վերաբերյալ, բայց վերջին շաբաթների ընթացքում նրանց թիվը մի քանի անգամ աճել է[7]։ 1969 թվականի հոկտեմբերի 12 -ին Միչիգանի ռադիոկայանի հաղորդավար Ռասս Գիբիին զանգել է Թոմ անունով մի մարդ և ուղիղ եթերի ժամանակ պատմել է մի պատմություն, որ ՄաքՔարթնին մահացել է 1966 թվականի նոյեմբերի 9 -ին և դրա արդյունքում նրան փոխարինել է իր նմանակը՝ մի ոստիկան՝ Վիլյամ Քեմբել անունով[8]։ Աղմուկ բարձրացավ նաև «Abbey Road» ալբոմի շապիկի հայտնվելուց։ Ըստ երկրպագուների՝ այստեղ ամեն ինչ գաղտնագրված էր Փոլի մահվան մասին։ Բիթլզը պատկերում է հուղարկավորության երթը․ առջևում Ջոնն է սպիտակ քահանան, իր հետևից Ռինգոն կոստյումով, ով ներկայացնում է թաղման գործակալություն, նրա հետևից Փոլն է փակ աչքերով և ոտաբոբիկ, նրանից հետո Ջորջն է ջինսով, ով գերեզմանափոր է։ Կայանած մեքենայի համարանիշն է LMW281F (LMW կարելի է վերծանել Linda McCartney Weeps, իսկ1F-ը կարելի է կարդալ Լինդա ՄաքՔարթնին լաց է լինում)։

Հերքումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի հոկտեմբերի 21-ին The Beatles -ի մամուլի գործակալը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նա նրանց կոչեց «հին իրերի աղբակույտ» (անգլ.՝ a load of old rubbish)[9]։ The Beatles -ի մամուլի կենտրոնը հերքեց հայտարարությունը ․ այս խոսակցությունները շրջանառվում են արդեն երկու տարի, մեզ գրում են հոգեկան հիվանդներ, բայց միևնույն է՝ Փոլը մեզ հետ է[10]։ Խոսակցություններն սկսվեցին այն ժամանակ, երբ Life ամսագիրը 1969 թվականի նոյեմբերի 7-ին հրապարակեց Փոլի հետ հարցազրույցը, որտեղ նա ասաց․

Հավանաբար լուրերը տարածվել են, քանի որ ես հաճախ չեմ երևում լրատվամիջոցներում։ Ես բավականին շատ եմ աշխատել մամուլի հետ իմ ամբողջ կյանքի ընթացքում և ոչինչ չունեմ ասելու։ Ես երջանիկ եմ, որ իմ ընտանիքի հետ եմ, և ես աշխատում եմ այն ժամանակ, երբ աշխատում եմ։ Ես տաս տարի անընդմեջ միացված էի և չէի անջատվում։ Հիմա ես  փորձում եմ անջատվել, երբ ինձ հնարավորություն է տրվում։ Հիմա ես երջանիկ կլինեի եթե քիչ հանրահայտ լինեի[11]։

Հետևանքներն ու արտացոլումները հասարակական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգիչ Թերրի Նայթր «Սպիտակ» ալբոմի թողարկման ժամանակ ականատես է եղել, թե ինչպես է Ռինգո Սթարը գցել փայտիկները և հեռացել է։ 1969 թվականի մայիսին Նայթը երգ գրեց, որը Բիթլսի պառակտման մասին է։ Երգը շատ շուտ մոռացվեց, բայց ռադիոկայաններն սկսեցին այն եթեր արձակել՝ ի հիշատակ «մահացած» Փոլ ՄաքՔարթնիի[12][13]։ «Ինչպես եք քնում» երգում 1971 թվականին Ջոն Լենոնը Փոլի մահվան լուրերն անվանեց «բեկորներ»[14]։ Այս լուրերը առիթ դարձան, որ Փոլը 1993 թվականին կայացած համերգային ալբոմի անունը կոչեց «Փոլը ողջ է»։ Ալբոմի շապիկը նմանակում էր «գաղտի ակնարկներ» Abbey Road ալբոմի շապիկին[15]։

Ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մշակույթում լեգենդի մասին բազմաթիվ հիշատակումներ են եղել, ներառյալ հետևյալ օրինակները․

  • Ռիթլսի 1978 թվականի «Քո ուզածը միայն գումարն է» հեռուստատեսային ֆիլմում, որը ծաղրանքի է ենթարկում «Բիթլզ»-ի պատմությունը, ենթադրյալ մահացած խմբի անդամի ինքնությունը փոխանցվել է Հարիսոնի կերպարին ՝ Ստիգ Օ'Հարային, ով ենթադրվում էր, որ մահացել է «ջրավազանների խանութում բռնկված կրակում» և փոխարինվել է Մադամ Տուսաուդսի մոմի մոդելով։
  • Մաքքարթնին վերնագրել է իր 1993-ի ալբոմը ՝ Paul Is Live վերնագրով ՝ բամբասանքները կանգնեցնելու համար[16]։ Նա նաև նույն ձևով այս երևույթները ծաղրել է Abbey Road ալբոմի շապիկի վրա[17]։
  • 1995 թվականին նկարահանված «Ազատ ինչպես թռչունը» երգի տեսահոլովակի մեջ, որը Լենոնի կողմից ձայնագրվել է 1970-ական թվականների վերջին նոյնպես հղումներ են տվել «Պոլը մահացած է» ալբոմին[18]։
  • 2010 թվականին ամերիկացի գրող Ալան Գոլդշերը հրատարակեց հիբրիդային վեպ ՝ Paul Is Undead: The British Zombie Invasion, որում բոլոր Բիթլզները պատկերված են որպես զոմբի, բացի Ռինգո Սթարից։
  • 2015 թվականին EL VY ինդի ռոք խումբը թողարկեց «Paul Is Alive» երգը, որը պարունակում է Բիթլամանիային հղում կատարող բառերը և մասամբ անդրադառնում է 1969-ի լուրերին։
  • 2018-ի կատակերգական կարճամետրաժ ֆիլմը ՝ Պոլը Մեռած է, պատկերում է իրադարձությունների մի վարկած, որտեղ Մաքքարթնին մահանում է երաժշտական մեկուսացման ժամանակ և փոխարինվում է իր նմանակով՝ Բիլլի Շիրսով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вести. Ru: Фейк-долгожитель: СМИ опять поверили, что Пол Маккартни умер 50 лет назад
  2. «Beatle News» The Beatles Book February 1967
  3. Moriarty, Brian (1999) Who Buried Paul?, lecture
  4. Կաղապար:Нп3 The Beatles Diary Volume 1: The Beatles Years — Chapter 11 (1969). — Կաղապար:Нп3, 2001. — ISBN 0-7119-8308-9
  5. Bart Schmidt, «It was 40 Years Ago, Yesterday…», Drake University: Cowles Library blog, 18 Sep 2009, retrieved 19 Sep 2010
  6. Robert Westefelhaus. Beatles Hoax.//Encyclopedia of Deception. Timoty R. Levine, editor/ SAGE Publications, 2014. ISBN 978-1-4522-5877-5. p.68-69
  7. (UPI) «Beatle Paul McCartney Is Really Alive» Lodi News-Sentinel October 11, 1969: 5
  8. Q, февраль 2007. Rewind. Rock Myths. Debunking tall tales. Paul McCartney died in a crash. Стр. 36.
  9. «Beatle Spokesman Calls Rumor of McCartney’s Death 'Rubbish'» New York Times 22 October 1969: 8
  10. Phillips, B.J. «McCartney 'Death' Rumors» Washington Post 22 October 1969: B1
  11. Neary, John The Magical McCartney Mystery (und) // Life : magazine. — 1969. — С. 103—106.
  12. YouTube full-color icon (2017).svg Proof Paul McCartney died or something else? The mystery of Saint Paul by Terry Knight
  13. Terry Knight Speaks Archived 2011-10-25 at the Wayback Machine. Blogcritics, 2 March 2004
  14. Կաղապար:Нп3 Lennon. — McGraw-Hill Education, 1985. — С. 462. — ISBN 9780070117860
  15. «Paul Is Live», Photos of unique Beatles rarities: Website, Retrieved 19 Sep 2010
  16. Clayson, 2003, էջ 228
  17. Doggett, 2011, էջ 339
  18. Burns, 2000, էջեր 180–81

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]