Jump to content

Փոլ Գրինվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Գրինվուդ
Ծնվել է1947

Փոլ Գրինվուդ (անգլ.՝ Paul Greenwood, 1947), ամերիկացի ֆինանսական նախկին մենեջեր և քաղաքային տեսուչ, որը բիզնես գործընկեր Սթիվեն Ուոլշի հետ դատապարտվել է արժեթղթերի խարդախության համար[1]։

Բիզնես կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինվուդը և Ուոլշը իրենց առաջին ընկերությունը հիմնել են 1979 թվականին[2] և դարձել WG Trading Company-ի գործընկերներն ու ղեկավարները, որը հիմնվել էր Գրինվիչում (Կոնեկտիկուտ)[3]։ 1992-1996 թվականներին Գրինվուդը և Ուոլշը վերահսկիչ բաժնետոմս ունեին Հոկեյի ազգային լիգայի «Նյու Յորք Այլենդերս»-ի արտոնագրում[4]։

Նախքան ձերբակալվելը Գրինվուդը Նյու Յորքի Հյուսիսային Սեյլեմ քաղաքի քաղաքային տեսուչն էր և տեղի Անգլիկան եկեղեցու գանձապահը[5]։ Ձերբակալությունից անմիջապես հետո նա հեռացել է քաղաքային տեսուչի պաշտոնից[2]։ Համայնքում նա առատաձեռն և մեծահոգի մարդու համբավ ուներ[2]։

Արժեթղթերի խարդախության դեպք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինվուդը և Ուոլշը ձերբակալվել են 2009 թվականի փետրվարի 24-ին և մեղադրվել ներդրողներին 554 միլիոն դոլարի չափով խաբելու համար[6]։ Այս սխեման, որը գործել է 1996-2009 թվականներին, հանգեցրել է ներդրողներին խաբելուն[3], այդ թվում՝ Փիթսբուրգի համալսարանը, Կարնեգի Մելոն համալսարանը, Wells Fargo բանկը, Սակրամենտո շրջանի աշխատակիցների կենսաթոշակային համակարգը և Քերն շրջանի աշխատակիցների կենսաթոշակային հիմնադրամը[7]։ Սխեման ներառել է չարտոնված ներդրումներ և «կամայական եկամտաբերության դրույքաչափերի» հաշվետվություններ այն ներդրողների համար, որոնք չեն կարողացել հաշվառել կորուստները[2]։ Սխեման փլուզվել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից և Ազգային ապագայի ասոցիացիայի աուդիտից հետո, որը բացահայտել է Գրինվուդի և Ուոլշի կողմից կորուստների և դուրսբերումների համար օգտագործված մուրհակները[2]։

2010 թվականի հուլիսի 28-ին Գրինվուդն իրեն մեղավոր է ճանաչել արժեթղթերի խարդախության վեց կետով[2][6]։ 2014 թվականի դեկտեմբերի 3-ին նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման դաշնային բանտում Մանհեթենի շրջանային դատավոր Միրիամ Գոլդման Սեդարբաումի կողմից, որը նրան ասելմ է, որ «այսօր շատ մարդիկ հազարավոր դոլարներ են կորցրել Ձեր խարդախության արդյունքում»[2]։

Ավելի ուշ պատիժը չեղարկվել է ԱՄՆ երկրորդ շրջանի Վերաքննիչ դատարանի կողմից, որը որոշում է կայացրել, որ դատավոր Սեդարբաումը սխալ է թույլ տվել՝ դատավճիռը կայացնելիս մասամբ հիմնավորելով այն եղրակացությունների վրա, որ որոշ տուժողներ կրել են ֆինանսական լուրջ վնասներ, և գործը վերադարձրել է շրջանային դատարան՝ կրկին դատավճիռ կայացնելու համար[4]։ Դատավճռի վերանայման լսումների ժամանակ դատավոր Լորետա Ա. Պրեսկան, որը գործը վարում էր Սեդարբաումի մահից հետո[3], հինգ տարով նվազեցրել Գրինվուդի պատիժը՝ վկայակոչելով նրա բարեգործության երկարամյա պատմությունը և նշանակալի համագործակցությունը դատարանի կողմից նշանակված կառավարչի ու դաշնային դատախազների հետ (ովքեր ապահովել են Ուոլշի նկատմամբ մեղավորության ճանաչողություն և բանտարկություն)․ Պրեսկան նաև հաշվի է առել այն փաստը, որ ներդրողների 98%-ը կամ 99%-ը վերադարձրել են իրենց գումարները[4][8]։ Գրինվուդը զղջացել է կատարված հանցագործության համար[3]։ Նա բանտարկվել է Հյուսիսային Կարոլինայի Բաթներ քաղաքում գտնվող դաշնային բանտում[3] և ազատ է արձակվել 2019 թվականի հուլիսին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lieberman, Steve (2016 թ․ հունիսի 29). «Former North Salem Supervisor Paul Greenwood sees prison term slashed». The Journal News.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Elizabeth Ganga, Paul Greenwood sentenced to 10 years for massive fraud, The Journal News (2014 թ․ դեկտեմբերի 03).
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nate Raymond, Ex-NY Islanders co-owner gets prison term for fraud halved, Reuters (2016 թ․ հունիսի 29).
  4. 4,0 4,1 4,2 Larry Neumister, Judge gives ex-Islanders co-owner a 5-year prison reduction, Associated Press (2016 թ․ հունիսի 29).
  5. Dienst, Jonathan (2009 թ․ հուլիսի 16). «Wall Street Fraud Schemes Lead to 4 Arrests». News 4 New York. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  6. 6,0 6,1 Patricia Hurtado, Fund Manager Paul Greenwood Pleads Guilty to Fraud, Bloomberg News (2010 թ․ հուլիսի 28).
  7. Zachery Kouwe, "Two Money Managers Held in New Wall Street Fraud", New York Times (February 25, 2009). Note: Zachery Kouwe resigned from the Times over plagiarism accusations in Feb. 2010. 2010 թ․ փետրվարի 27.
  8. Riley, John (2016 թ․ հունիսի 29). «Ex-Islanders co-owner Paul Greenwood's sentence reduced». NewsDay. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  9. Paul Greenwood, Register Number: 61989-054, Federal Bureau of Prisons.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]