Փշամանդիկ կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փշամանդիկ կովկասյան (լատ.՝ Atraphaxis caucasica), մատիտեղազգիների կան հնդկացորենազգիների ընտանիքի տերևաթափ թուփ կամ թփիկ՝ 0.3-0.8 մ բարձրությամբ, որն ուժեղ թփակալում է անմիջապես գետնի մակերեսից։ Կեղևը մոխրագույն է, գորշամոխրավուն, դեղնագորշավուն, անհարթ, որն անջատվում է երկար շերտերով։ Ճյուղերը հաճած ավարտվում են փշով։ Տերևները թվաթև են կամ գծանման, 0.3 մմ մինչև 6 սմ երկարությամբ, կոշտ, կաշվեկերպ, մսալի։ Ծաղիկները ծոցային են, 1-3-ական՝ հավաքված ողկույզներով։

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Իրանում, Փոքր Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Սևանի ավազանում և Վայքում, որտեղ աճում է չոր, քարքարոտ թեքությունների վրա, կիրճերում։

Մշակումը և օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակարգ չորադիմացկուն և երաշտադիմացկուն բույս է։ Դիմացկունությունը պայմանավորված է խորը գնացող արմատային համակարգով, որը խոնավություն է հայթայթում գրունտային ջրերից։ Լուսասեր է, արտակարգ շոգադիմացկուն։ Աչքի է ընկնում նաև աղադիմացկունությամբ։ Անգնահատելի տեսակ է անապատային և կիսաանապատային գոտիների անտառապատման և կանաչապատման համար։ Կարելի է օգտագործել նաև չոր, ցամաքային շրջանների բնակավայրերի կանաչապատման գործում։ Փշամանդրիկն աչքի է ընկնում նաև գազա-ծխադիմացկունությամբ։ Բազմանում է սերմերի միջոցով։

Զանգեզուրում տարածված է Տուրնեֆորի փշամանդիկը, որն իր կենսաբանական առանձնահատկություններով այս տեսակից գրեթե չի տարբերվում։

Նայիր նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ.Վ. Հարությունյան - «Քո շրջապատի թփերը», «Սովետական գրող» հրատարակչություն, 1984 թվական, 224 էջ