Փյուջեթ (ծոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փյուջեթ
Puget Sound by Sentinel-2, 2018-09-28 (small version).jpg
Տեսակsound? և ջրահոսք
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՎարչատարածքՎաշինգտոն
Երկարություն161 կիլոմետր
Լայնություն16 կիլոմետր
Մակերես2642 ± 1 կմ²
Կազմված է
Մասն էSalish Sea?
Հոսող հոսքերSkagit River?, Nisqually River?, Snohomish River?, Deschutes River?, Puyallup River?, Boeing Creek?, Chambers Creek?, Kennedy Creek (Totten Inlet tributary)?, McLane Creek? և Schneider Creek?
Անվանված էPeter Puget?

Փյուջեթ, Փյուջեթ սաունդ[1][2] (անգլ.՝ Puget Sound [ˈpjuːdʒɪt]), ծոցերի համակարգ Վաշինգտոն նահանգում (ԱՄՆ): Համարվում է Սելիշ ծովի մի մասը: Մակերեսը կազմում է 2642 կմ²:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն էստուարիաների բարդ համալիր է[3], որն իրար է կապում ծովային՝ դեպի Խուան դե Ֆուկա նեղուց 2 ելք ունեցող ուղիներ և ավազաններ: Այս ելքերից ամենամեծը՝ Ադմիրալթի նեղուցը, շրջանցում է Ուիդբի կղզին արևմուտքից, իսկ մյուս ելքը՝ Դեսեփշենի անցումը, շրջանցում է նույն կղզին արևելքից։ Ի դեպ, Դեսեփշենի անցումն իրականացնում է Խուան դե Ֆուկա նեղուցի հետ ընդհանուր ջրափոխանակման միայն 2 %-ը[4]։ Փյուջեթ համակարգը տարածվում է գրեթե 160 կմ հյուսիսից հարավ: Ծոցերի միջին խորությունը կազմում է 62 մ, իսկ առավելագույն խորությունը (Ինդիանոլա և Քինգստոն բնակավայրերի միջև) հասնում է 280 մ-ի:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը Պյուջեթը սահմանում է որպես ծոց բազմաթիվ ջրանցքներով և ճյուղավորումներով. առաջել ճշգրիտ, դա հալված սառցադաշտային հովիտների համակարգ է: Ծովածոցը տարվա ընթացքում խիստ անհավասարաչափորեն սնվում է Օլիմպիկ լեռան և Կասկադյան լեռների ջրահավաք ավազանների քաղցրահամ ջրով։ Պյուջեթում գետերի միջին տարեկան ընդհանուր արտահոսքը կազմում է 1200 մ³/վ, ընդ որում ամսական առավելագույնը հաշվվում է 10400 մ³/վ, իսկ նվազագույնը՝ ընդամենը 400 մ³/վ: Համակարգի ջրափնյա գծի ընդհանուր երկարությունը 2144 կմ է, իսկ ջրային հայելու մակերեսը՝ 2600 կմ²[4]: Փյուջեթ ծոցում ջրի ընդհանուր ծավալը 110 կմ³ է, ծոցի ավազանի մակերեսը կազմում է 31440 կմ²[5]: Ծոցերի համակարգում տեղակայված են բազմաթիվ կղզիներ: Փյուջետ անունը օգտագործվում է ոչ միայն ծոցերի համակարգի համար, այլև իր ափերին ընկած շրջանի համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդ Ջորջ Վանկուվերը բացահայտել է Փյուջեթ ծոցը 1792 թվականին։ 1792 թվականի հունիսի 4-ին նա այդ հողերը հայտարարել էր որպես բրիտանական տարածք՝ ծոցն անվանելով իր արշավախմբի մասնակիցներից մեկի՝ լեյտենանտ Պիտեր Փյուջեթի պատվին[6]։ Ամերիկացի մորթեղենի առևտրականներն առաջին անգամ ծոցի ափերին են հայտնվել 19-րդ դարի սկզբին[7]։ Փյուջեթ Սաունդ շրջանի առաջին Եվրոպական բնակավայրը դարձել Է Ֆորտ Նիսկալլին՝ առևտրային պահք, որը հիմնադրվել է Հուդզոնի ծոցի ընկերության կողմից 1833 թվականին[8]: Ֆորտ Նիսկալին Կոլումբիա բաժնի մի մասն էր, որի շտաբ-բնակարանը գտնվում էր Ֆորտ Վանկուվերում։ Այս տարածաշրջանում առաջին ամերիկյան բնակավայրն է դարձել Թումուոթերն, որը հիմնադրվել է 1845 թվականին Օրեգոնյան արահետով այստեղ եկած ամերիկացի բնակիչների կողմից։ 1853 թվականին Վաշինգտոնի տարածքը անջատվել է Օրեգոնի տարածքի մի մասից։ 1888 թվականին երկաթուղային ճյուղը հասել է Փյուջեթ Սաունդին՝ այդ տարածաշրջանը միացնելով երկրի արևելյան նահանգների հետ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 389.
  2. Олимпия // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  3. «Basic Information about Estuaries»։ United States Environmental Protection Agency։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին։ Վերցված է 2011-03-14 
  4. 4,0 4,1 Lincoln John H.։ «The Puget Sound Model Summary»։ Pacific Science Center։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին։ Վերցված է 2009-12-23 
  5. «Watershed Boundary Dataset»։ USDA, NRCS, National Cartography and Geospatial Center։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2010-09-04  ArcExplorer GIS data viewer.
  6. Hayes, Derek Historical atlas of the Pacific Northwest: maps of exploration and discovery : British Columbia, Washington, Oregon, Alaska, Yukon. — Sasquatch Books[en], 1999. — С. 85—86. — ISBN 978-1-57061-215-2
  7. Mackie, Richard Somerset Trading beyond the mountains: the British fur trade on the Pacific, 1793-1843. — UBC Press[en], 1997. — С. 146. — ISBN 978-0-7748-0613-8
  8. «History of the Fort»։ Metro Parks Tacoma։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին։ Վերցված է 2011-07-19 
  9. «First trains cross the Northern Pacific Railroad bridge spanning the Columbia River between Pasco and Kennewick on December 3, 1887»։ HistoryLink։ Վերցված է 2011-07-19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Пугетзунд»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Пюджет-Саунд (Пьюджет-Саунд) // Прокат — Раковины. — М. : Советская энциклопедия, 1955. — С. 394. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 35).
  • Jones, M.A. (1999). Geologic framework for the Puget Sound aquifer system, Washington and British Columbia [U.S. Geological Survey Professional Paper 1424]. Reston, VA: U.S. Department of the Interior, U.S. Geological Survey.
  • Prosser, William Farrand A history of the Puget Sound country : its resources, its commerce and its people : with some reference to discoveries and explorations in North America from the time of Christopher Columbus down to that of George Vancouver in 1792, when the beauty, richness and vast commercial advantages of this region were first made known to the world. — Lewis Pub. Co., 1903.«Available online through the Washington State Library’s Classics in Washington History collection»։ www.secstate.wa.gov։ Վերցված է 2019-11-10 
  • Пюджет-Саунд (Пьюджет-Саунд) // Прокат — Раковины. — М. : Советская энциклопедия, 1955. — С. 394. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 35).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]