Փիրալլահի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիրալլահի
Տեսակկղզի
Երկիր Ադրբեջան
ՎարչատարածքՓիրալլահի շրջան և Խազարի շրջան
ԲԾՄ8 ± 1 մետր
Մակերես15 կմ²
Ջրլիցի ափինԿասպից ծով
Քարտեզ
Քարտեզ

Փիրալլահի (ադրբ.՝ Pirallahı) (խորհրդային անվանումը մինչև 5.10.1999 թվականը, Արտյոմի կղզի[1], ի պատիվ հեղափոխականի, որը հայտնի է Արտյոմ կեղծանվամբ, ռուսականը մինչև 1936 թվականը՝ Սուրբ կղզի), Աշպերոնյան կղզեխմբի կղզի Կասպից ծովում։ Պատկանում է Ադրբեջանին և Բաքվի Պիրալլահյան շրջանին։

Կազմված է ավազներով և կավերով, ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, նեղուցներով բաժանվում է հարևան ավելի փոքր կղզիներից՝ Բեյուկ Տավա և Գու։ Կղզու մակերեսը հասնում է մոտ 10 կիլոմետր²[2], բայց նրա ափամերձ գիծը ենթակա է տատանումների, որը կապված է Կասպից ծովի ջրի մակարդակի տատանումների հետ։ Կլիման չոր միջերկրածովյան է, գերակշռում է քսերոֆիտային բուսականությունը։

Խորհրդային տարիներին արհեստական դամբով Ապշերոնի նեղուցով մայրցամաքի Ապշերոնի թերակղզու հետ միանալուց հետո փաստացի վերածվել է թերակղզու։ 2016 թվականին դամբի տեղում կառուցվել է ավտոմոբիլային կամուրջ, որի տակով կարող են անցնել նավեր[3]։

Բուն կղզում, ինչպես նաև մերձակա ափերին և մայցամաքային ծանծաղուտներում երկար ժամանակ ակտիվորեն նավթ է արդյունահանվում։

Կղզու կենտրոնում տեղադրվել է էլեկտրաֆիկացված երկաթուղային գիծ և ավտոմոբիլային ճանապարհ։ Կղզու հյուսիսային մասում գտնվում է Պիրրալահի ավանը (առաջ նաև Արտյոմ կղզի)։

Տեղանվան պատմությունն ու ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիրալլահի բառացի նշանակում է «Ալլահի սրբավայր», պիր բառից, որը նշանակում է սուրբ վայր[4][5]։ Հին ժամանակներում կղզում եղել է երկրպագության և ուխտագնացության վայր, սակայն կոնկրետ տվյալներ չկան, թե որ կրոնին է պատկանել։ Մի վարկածի համաձայն՝ դա զրադաշտացիների սրբավայրն է եղել, իսկ մյուս վարկածի համաձայն՝ մուսուլմանների։

Ծովագնաց Ֆյոդոր Սոյմոնովի վկայությամբ՝ նախկինում Սուրբ կղզում (Պիրալահի) գտնվել է «պարսիկների» կողմից հարգված դերվիշի գերեզմանը, որից պահպանվել է միայն ավանդությունը[6]։

Պատմաբան Զ. Յամպոլսկին Փիրալլահին կապել է Թալգեի (Թալկա) հնագույն կղզիների հետ)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Электронный бюллетень «Изменения географических названий государств-участников СНГ» (обновлённый по состоянию на 2019 год)
  2. Артёма остров // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. «Pirallahı adasını sahillə birləşdirən yeni körpü hərəkət üçün açılıb VİDEO». azertag.az (ադրբեջաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. Энциклопедический словарь топонимики Азербайджана = Azərbaycan toponimlərinin ensiklopedik lüğəti : в 2 т. / под ред. Р. Алиевой. — Баку : Шарк-Гарб, 2007. — Т. 2. — С. 156. — 303 с.
  5. Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь: Около 5 000 единиц / Отв. ред. Р. А. Агеева. — М.: Русские словари, 1998. — С. 331. — 504 с.
  6. Пущин Н. Каспийское море. Гидрографическое описание и руководство для плавания. — СПб, 1908. — С. 96—97.
  7. Юсифов Ю. Б., Нариманов Н. Г. Древняя история в научных изданиях Азербайджанской ССР (1958-1965 гг.) // Вестник древней истории. — 1967. — № 1. — С. 123.