Փիլիպպոսյան հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փիլիպպոսյան հիմնադրամ
Տեսակհիմնադրամ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1969

Փիլիպպոսյան հիմնադրամը (Ստեփան Փիլիպպոսյանի անվան հիմնադրամ) բարեգործական հաստատություն է։ Հիմնվել է 1969 թվականին, Ինդիան Վելսում (Կալիֆոռնիա)՝ մեծահարուստ Ստեփան Փիլիպպոսյանի (արևելյան գորգերի կոնցեսիոներ) նախաձեռնությամբ։ Հիմնադրամի նպատակն է նպաստել հայ երիտասարդների կրթության զարգացմանը և հայեցի դաստիարակությանը։ Կարևորելով Միջին Արևելքի երիտասարդության կրթության հարցը՝ հիմնադրամն աջակցել է Բեյրութի դպրոցների վերականգնման աշխատանքներին, Հայ ավետարանչական ընկերակցության մանկական կրթական ծրագրերին, դարձել Հայկազյան համալսարանի հիմնադիրներից մեկը։

Բարեգործական ծրագրեր իրականացնելու համար Լիբանանի Հանրապետությունը Ստեփան Փիլիպպոսյանին պարգևատրել է երկրի բարձրագույն՝ «Մայրիի» շքանշանով (Order of the Cedar)։ Ներկայումս հիմնադրամը շարունակում է իր բազմակողմանի գործունեությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով հայ երիտասարդության կրթության հարցը։ Հայ ավետարանչական ընկերակցությունում ի պահ դրված Փիլիպպոսյան հիմնադրամը զգալի գումարներ է տրամադրում հայ երիտասարդներին կրթաթոշակ հատկացնելու, եկեղեցիների, հովիվների հատուկ ֆոնդերի, ընկերային ծառայությունների, հրատարակություն ն երի, Հյուսիսային Ամերիկայի Հայ ավետարանական միության, Հայ-ամերիկյան միջազգային քոլեջի, Ամերիկայի հայկական համագումարի, հայկական մշակութային ու ընկերային այլ կազմակերպություն ների համար։ Փիլիպպոսյան հիմնադրամի ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է՝ բաղկացած 5 անդամից։ Նախագահն է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության խորհրդի անդամ Ջոյս Փիլիպպոսյան-Սթայնը (Ս. Փիլիպպոսյանի դուստրը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png