Փերիներ. Ծովահենների կղզու գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փերիներ. Ծովահենների կղզու գաղտնիքը
անգլ.՝ The Pirate Fairy
The Pirate Fairy.jpg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՊեգգի Հոլմս[1]
Բոբս Հաննավեյ
ՀնչյունավորումՄեի Ուիտման[2], Քրիստինա Հենդրիքս, Թոմ Հիդելսթոն, Լյուսի Լյու, Ռեյվեն-Սիմոնե, Մեգան Հիլթի և Պամելա Էդլոն
ԵրաժշտությունՋոել ՄակՆիլի[3]
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
DisneyToon Studios
ԴիստրիբյուտորՀունգարիա ֆորում[4]
Տևողություն78 րոպե
ՊրիկվելՓերիներ. Ձմեռային անտառի առեղծվածը
ՍիկվելՓերիներ. Հրեշի առասպելը
Թվականփետրվարի 26, 2014[5], հունիսի 12, 2014[6] և օգոստոսի 7, 2014[4]
Շահույթ$20 691 233[7]
fairies.disney.com/the-pirate-fairy

Փերիներ. Ծովահենների կղզու գաղտնիքը, լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ, թողարկել է «DisneyToon Studios»-ն 2014 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին Դին փերին՝ Փերիներ մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին, հայտնվում էր անսովոր պատմությունների մեջ, ինչի մեղավորը հաճախ հանդիսանում էր հենց ինքը։ Այս՝ հինգերորդ մասը, պատմում է նոր փերիի մասին։

Զարինա փերին հանդես է գալիս որպես ծաղկեփոշու պահապան։ Դա այդքան էլ հետաքրքիր աշխատանք չէր։ Այս փերին տարբերվում էր իր մյուս ընկերներից նրանով, որ ինքը հետաքրքրասեր էր և ուզում էր իմանալ այնպիսի բաներ, որոնց մասին դեռ ոչ ոք չգիտեր։ Նա Դին Դինի նման էր։ Նրան իր հետաքրքրասիրությունը բերում էր նոր արկածների։

Զարինա փերին թողնում է դեղին ծաղկեփոշին, որն իրեն տրված էր թռչելու համար, և սկսում է իր անսովոր փորձեր կատարել։ Բայց, ավաղ, բոլոր փորձերը զուր էին, մինչև այն ժամանակ, երբ նա գտավ կապույտ ծաղկեփոշու փոքրիկ հատիկը։ Դեղին և կապույտ ծաղկեփոշիներն իրար հետ խառնելով նա ստանում է, նոր, նարնջագույն ծաղկեփոշի, որի օգնությամբ կարելի է կառավարել լույսը, նույնիսկ այն դեպքում, երբ ինքը լույսի փերին չէր։ Այս փորձերի մասին նա պատմում է Դին Դինին, բայց հետագա փորձերը ոչ մի լավ բանի չբերեցին։ Զարինան սայթաքում է, և վարդագույն ծաղկեփոշու մեծ մասը թափվում է մի ծաղկի վրա, որը հետագայում մեծանալով, քանդում է մի ամբողջ գյուղ, ներառյալ ծաղկեփոշու պահոցը։ Զարինային դուրս են հանում գյուղից։

Որոշ ժամանակ անց Զարինան վերադառնում է ծովահենի հանդերձանքով՝ Փերիների Դաշտավայրի մրցույթին մասնակցելու համար։ Բազմազան մոգական ծաղկեփոշիների միջոցով, նա բոլորին քնեցնում է, բացի Դին Դինից և նրա ընկերներից, քանի որ նրանց հաջողվում է թաքնվել։ Զարինան գողանում է կապույտ ծաղկեփոշին, առանց որի, դաշտավայրը չի կարող գոյատևել։ Դին Դինը ընկերուհիների հետ Կլենկային պարտադրում է հսկել քնած փերիներին, իսկ իրենք թռչում են Զարինայի հետևից։ Հասնելով նրան, գողանում են ծաղկեփոշին, բայց Զարինան իր կախարդական ծաղկեփոշու օգնությամբ հաղթում է նրանց։

Երբ փերիներն արթնանում են, հասկանում են, որ Զարինան բոլոր ծաղիկների փոշին լցրել է իրենց վրա, դրանով իսկ զրկելով նրանց հմտություններից։ Հիմա նրանք պետք է սովորեն նոր հմտություններ։ Նրանք հասնում են ծովահենների նավին և աննկատ փորձում են գողանալ ծաղկեփոշին, սակայն չի հաջողվում։ Երբ նրանք հասնում են գանգի տեսքով կղզի, հասկանում են, որ Զարինան աճեցրել է իր նոր ծաղկեփոշու ծառը։ Դրա շնորհիվ նա կունենա ծաղկեփոշու մի մեծ քանակ և կբարձրացնի ծովահենների նավը դեպի երկինք։ Երբ նրան և ծովահեններին հաջողվում է անել դա, Զարինան հասկանում է, որ նրանք օգտագործել են իրեն։ Ծովահենները Զարինային նետում են ծովը, բայց փերիներին հաջողվում է նրան փրկել։ Այս բանից հետո Զարինան ներողություն է խնդրում իր արարքների համար, և նրանք թռչում են ծովահենների հետևից, որպեսզի խանգարեն ծովահեններին, և դա նրանց հաջողվում է։

Այն բանից հետո, երբ ծովահենները պարտվեցին, Զարինան ցանկանում է հեռանալ, բայց Դին Դինն ասում է, որ բոլորն ուզում են, որպեսզի Զարինան մնա իրենց հետ։ Նրանք վերադառնում են փերիների դաշտավայր և արթնացնում են քնից բոլորին։ Փերիները ներկայացնում են Զարինային, որի վերադարձի համար ամբողջ գյուղն ուրախ է։ Եվ, իհարկե, նոր ընկերուհին վերադարձնում է փերիներին, իրենց կորցրած ունակությունները։

Դերերը կրկնօրինակեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեյ Ուիթման- Դին Դին
  • Կրիստինա Հենդրիքս- Զարինա
  • Թոմ Հիդդլստոն- Ջեյմս
  • Մեգան Հիլթի- Ռոզետտա
  • Լյուսի Լյու- Սերեբրյանկա
  • Ռեյվն Սիմոնե- Իրիդեսսա
  • Անժելա Բարտիս- Ֆաունա
  • Պամելա Էդլոն- Վիդյա
  • Անժելիկա Հյուսթն- թագուհի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]