Փերիներ. Ձմեռային անտառի առեղծվածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փերիներ. Ձմեռային անտառի առեղծվածը
անգլ.՝ Secret of the Wings
Secret of the Wings.jpg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ԹեմաԾովահենություն
Շարքի մասն էTinker Bell
ՌեժիսորՊեգգի Հոլմս[1]
Բոբս Հաննավեյ
ՍցենարիստՏոմ Ռոջեր
Ռայան Ռոու
ՀնչյունավորումԼյուսի Հեյլ, Մեի Ուիտման, Լյուսի Լյու, Raven-Symoné, Megan Hilty և Թիմոթի Դալթոն
ՊրոդյուսերՄայքլ Վիգերտ[1]
Ջեն Լասսետեր[2]
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՋոել ՄակՆիլի[3]
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
DisneyToon Studios
ԴիստրիբյուտորFórum Hungary
Տևողություն75 րոպե
ՇարքTinker Bell
ՊրիկվելՓերիներ. Կախարդական փրկությունը
ՍիկվելՓերիներ. Ծովահենների կղզու գաղտնիքը
Թվականհոկտեմբերի 26, 2012[4][5], նոյեմբերի 15, 2012[6], օգոստոսի 17, 2012[5] և հոկտեմբերի 23, 2012[5]
disneyfairies.com

Փերիներ. Ձմեռային անտառի առեղծվածը (անգլ.՝ «Secret of the Wings»), համակարգչային անիմացիոն կատարկեգական մուլտֆիլմ, արտադրված DisneyToon Studios-ի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Դին Դինը որոշեց օգնել Ֆաունային կենդանիներին տանել Ձմեռային Անտառ։ Դին Դինը հատում է աշնան և ձմռան սահմանը։ Այդ ժամանակ նրա թևերը սկսում են անսպասելի փայլատակել։ Ֆաունան դուրս է բերում ընկերուհուն այդտեղից, քանի որ փերիներին չի կարելի մտնել Ձմեռային Անտառ (ինչպես նաև ձմեռային փերիներին՝ ամառային փերիների անտառ), հակառակ դեպքում նրանց թևերը կկոտրվեն, իսկ առանց թևերի փերիները չեն կարող թռչել։ Դրանից բուժվելն անհնար է։

Դինը որոշում է պարզել, թե ինչու իր թևերը փայլատակեցին և այդ նպատակով գնում է գրադարան։ Բայց, ավաղ, իրեն անհրաժեշտ էջը գրքի որդը կերել էր։ Միակը, ով կարող է այդ երևույթը պարզաբանել, Պահապանն էր, որն ապրում էր ձմեռային անտառում։ Այդ ժամանակ փերին որոշում է կարել իր համար տաք մուշտակ և թաքուն գնալ Ձմեռային Անտառ։ Փայլատակելու պատճառն իմանալուց բացի նա նաև իմանում է, որ ինքն ունի քույր՝ Անմոռւոկ անունով, որը շատ է նման Դին Դինին։

Ձայնային կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնային կրկնօրինակող դերասանների մեծ մասը նախորդ մուլտֆիլմի կրկնօրինակողներն են․

  • Մեյ Ուիթման - Դին Դին
  • Լյուսի Հեյլ - Անմոռուկ
  • Լյուսի Լյու - Սերեբրյանկա
  • Ռեյվն Սիմոնե - Իրիդեսսա
  • Մեգան Հիլթի - Ռոզետտա
  • Պամելա Էդլոն - Վիդիա
  • Մետտ Լանտեր - Սլեդ
  • Թիմըթի Դալտոն - լորդ Միլորի
  • Անժելիկա Հյուսթն - Կլերիոն թագուհի
  • Դեբբի Ռայն - Սպայկ
  • Ջեյն Հորոկս - Մերի փերի

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Direct-to-DVD տարբերակը 2012 թվականի հոկտեմբերի 23-ին թողարկվել է Blu-ray, Blu-ray 3D, DVD, նաև թվային ներբեռնմամբ։[7][8] Blu-ray и Blu-ray 3D տարբերակներով թողարկվել է նաև «Փերիների դաշտավայրի մրցույթը» կարճամետրաժ մուլտֆիլմը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սկզբում Անմոռուկի դերը պիտի կատարեր Աննասոֆիա Ռոբը, բայց նա հրաժարվեց, և դերը կատարեց Լյուսի Հեյլը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sheila Roberts (2012-09-27)։ «Writer/Director Peggy Holmes and Producer Michael Wigert Talk SECRET OF THE WINGS, Tinker Bell’s Appeal, and Pixar’s Involvement»։ Collider։ collider.com։ Վերցված է 2014-05-04 
  2. Sheila Roberts (2012-08-22)։ «25 Things to Know from Our Visit to DisneyToon Studios for SECRET OF THE WINGS»։ Collider։ collider.com։ Վերցված է 2014-05-04 
  3. Secret Of The Wings Composer Joel McNeely gives wings to Tinkerbell’s latest adventure!
  4. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=76616&type=MOVIE&iv=Basic
  5. 5,0 5,1 5,2 http://www.d-zine.se/filmer/tingeling4.htm
  6. Person Profile // Internet Movie Database — 1990.
  7. Katz Josh (3/23/2012)։ «Disney's Secret of the Wings Blu-ray»։ Blu-ray.com։ Վերցված է 2012 թ․ մարտի 29 
  8. «'Tinker Bell: Secret of the Wings' Dated for Blu-ray and Blu-ray 3D»։ High-Def Digest։ մարտի 25, 2012։ Վերցված է 2012 թ․ մարտի 29