Փեդրալբս վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իսպանիայի Կատալոնիա համայնքի մայրաքաղաք Բարսելոնայում է գտնվում Փեդրալբս գոթական վանքը (անգլ.՝ The Monastery of Pedralbes ) ։ Այն հիմա թանգարան է, որտեղ հավաքածուներ են տեղ գտել Բարսելոնայի պատմության թանգարանից։

Փեդրալբս ․ճակատային մաս

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը հիմնադրվել է 1326 թվականին Արագոնի թագավոր Ջեյմս II-ի կողմից, իր կնոջ՝ թագուհի Էլիզենդա դը Մոնթքադի համար։ Այն զբաղեցնում էր Քլերես համայնքը, հիմնականում, որտեղ բնակվում էին ազնվական ընտանիքի անդամներ։ Թագուհին վանքին մի շարք արտոնություններ տվեց, այդ թվում Բարսելոնա քաղաքի անմիջական պաշտպանություն՝ « Հարյուրի խորհուրդը » կառավարական հաստատության միջոցով, որն իր առաջ խնդիր էր դրել պաշտպանել այն վտանգ սպառնալու դեպքում։ Էլիզենդան կառուցեց նաև մի պալատ, որը կցվեց վանքին։ Սակայն պալատում նա ապրեց իր ամուսնու մահից հետո, 1327 թվականին և այնտեղ էլ մահացավ 1367 թվականին։ Պալատի մնացորդները հայտնաբերվել են 1970-ական թվականներին։

Փեդրալբս վանք

1640 թվականին Կատալոնիայի ապստամբության ընթացքում միանձնուհիները վտարվեցին, սակայն ավելի ուշ ետ վերադարձան։ Քիչ թվով միանձնուհիներ դեռևս ապրում են վանական համալիրում։ Վանքը 1991 թվականին ճանաչվեց որպես Ազգային հուշարձան։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե վանքը կառուցվել է սպիտակ քարից, որը պաշտպանվում էր պատերի շարքով, որից այսօր ընդամենը երկու աշտարակ և մեկ դարպաս է մնացել։ Եկեղեցին ունի երեք հարկ, քառասուն մետր երկարություն, կենտրոնական պարտեզ՝ նարնջի ծառերով և արմավերիներով։ Այն ձևավորված է սյուների վրա լայն կամարներով, որոնց սյունագլուխները զարդարված են Արագոնի թագավորի և Մոնթքադայի պալատի խորհրդանիշներով։

Էլիսենդա թագուհու գերեզմանը

Թագուհի Էլիսենդայի գերեզմանը ալբաստեր քարի մեջ է և գտնվում է վանքի մի կողմում։ Ուշագրավ է նաև Սուրբ Միշելի մատուռը՝ Ֆերրեր Բասսայի որմնանկարներով։ Դրանք ցույց են տալիս իտալացի նկարիչ և քանդակագործ Ջոտտո դի Բոնդոնեի ազգեցությունը, որը թվագրվում է 1346 թ․ ։ Նախկին ննջասրահը հանդիսացել է այնպիսի նկարիչների մշտական ցուցահանդեսը, ինչպիսիք են Պիտեր Պաուլ Ռուբենսը (ֆլամանդացի գեղանկարիչ), Ջովաննի Անտոնիո Կանալետտոն (իտալացի նկարիչ), Տինտորետտո Յակոբո Ռոբուստինը (իտալացի նկարիչ), Դիեգո Ռոդրիգես Վելասկեսը ( իսպանացի նկարիչ), Անջելիկոն (իտալացի նկարիչ)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Escudero i Ribot Maria Assumpta, Josep Mainar (1976)։ El mueble catalán en el Monasterio de Pedralbes։ Barcelona: Ajuntament de Barcelona, Museu Nacional d'Art de Catalunya 
  • SANJUST i LATORRE Cristina (2010)։ L'Obra del Reial Monestir de Santa Maria de Pedralbes des de la seva fundació fins al segle XVI: un monestir reial per a l'orde de les clarisses a Catalunya։ Barcelona: Promocions i Publicacions Universitàries ; [Bellaterra]: Universitat Autònoma de Barcelona: Institut d'Estudis Món Juïc