Փաք Սո Դամ
Փաք Սո Դամ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 8, 1991 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 6476224 |
artistcompany.co.kr/portfolio-item/park-so-dam/ |
Փաք Սո Դամ (կորեերեն՝ 박소담, սեպտեմբերի 8, 1991, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի։
«Կապույտ վիշապի» (2016) մրցանակակիր, «Լավագույն կանացի դեր երկրորդ պլանում» անվանակարգում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 8-ին Հարավային Կորեայում[1]։
Ավագ դպրոցում սովորելու տարիներին նայել է «Բրիոլին» երաժշտական ներկայացումը։ Դրանից հետո որոշել է դառնալ դերասանուհի։ Սկզբում ծնողները դեմ էին նրա որոշմանը, սակայն ընդունեցին նրա ընտրությունը[2][3][4]:
Իր կուռքը համարում է հարավկորեացի դերասանուհի Քիմ Հե Սուին[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր առաջին քայլերն արել է 2004 թվականին «Ուրվականների տերը» ֆիլմում[1]։
2014 թվականին ավարտել է Կորեայի արվեստի ազգային համալսարանը[4][5]։
2015 թվականին նկարահանվել է «Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները» առեղծվածային ֆիլմում։ Այդ դերի համար նա ստացել է Busan Film Critics Awards մրցանակը «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում և «Cine21» մրցանակը «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում։ «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում «Կապույտ վիշապ» և «Մեծ զանգ» մրցանակների հավակնորդների թվում էր։ 2015 թվականին նկարահանվել է «Սև քահանաներ» առեղծվածային ֆիմում, խաղալով Յոն Սինի դերը։ Այս դերի համար ստացավ մի շարք մրցանակներ և անվանակարգեր. Ասիայի կինոփառատոնի անվանակարգում «Լավագույն կանացի դեր երկորդ պլանում» մրցանակը, «Կապույտ վիշապ» մրցանակաբաշխությունում «Լավագույն կանացի դեր երկրորդ պլանում» անվանակարգում, Buil Film Awards մրցանակաբաշխության «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում, «KOFRA Film Awards» մրցանակաբաշխության «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում։ 2019 թվականին նկարահանվել է «Մակաբույծներ» կատակերգա-դրամատիկական ֆիլմում։ Այս դերի համար ստացել է «Կապույտ վիշապ» մրցանակաբաշխության «Լավագույն կանացի դեր երկրորդ պլանում» անվանակարգի մրցանակը[1]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2004 | Ուրվականների տերը | Shin angyo onshi | Մարի |
2013 | Moshi Monsters: The Movie | Պոպպետ (ձայն) | |
2014 | Մեկը մյուսի հետևից | Ildaeil | Սուրճ առաքող աղջիկ |
2014 | Օրիորդ Պենդոկ | Madam ppang-deok | Ջուն Իի ընկերուհին |
2014 | Անխուսափելիություն | Inevitable | Մի Յոն Լի |
2015 | Seol-haeng noon-gil-eul geod-da | Մարիա | |
2015 | Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները | Gyeongseonghakyoo: Sarajin sonyeodeul | Yeon-duk |
2015 | Վետերան | Beterang | |
2015 | Սադո | Sado | Օրիորդ Մուն |
2015 | Okutopasu | Սիլվեոն | |
2015 | Քանի որ սա առաջին անգամն է | Because It's the First Time | Հան Սուն Ի |
2015 | Սև քահանաներ | Geomeun sajedeul | Յոն Սին |
2016 | The Vampire Lives in Our Next Door | ||
2016 | Մտքի լաբիրինթոսները | Byutipul Maindeu | Խե Ջին Սոն |
2016 | Պետական ներկայացուցիչ 2 | Take Off 2 | Լի Ջի Հե |
2016 | Մոխրոտը և չորս արքայազները | Cinderellawa Ne Myungui Gisa | Ին խա Վոն |
2018 | Shimajiro and the Rainbow Oasis | Դանա Պե | |
2018 | Անհաջողակը | The Underdog | Bamyi (ձայն) |
2018 | Joh-eun-nal | ||
2019 | ֆուկուոկա | Fukuoka | |
2019 | Մակաբույծներ | Gisaengchung | Կի Ջոն |
2019 | Wooparoo Adventure | Կյոն Չան | |
2019 | Bakugan: Battle Force | Պակ Խյոն Ջուն |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և անվանակարգեր[6] | ||||
---|---|---|---|---|
Պարգևատրում | Տարեթիվ | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
Կապույտ վիշապ | 2015 | Լավագույն նոր դերասանուհի | Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները | Առաջադրված |
Busan Film Critics Awards | 2015 | Լավագույն նոր դերասանուհի | Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները | Հաղթանակ |
Cine21 | 2015 | Լավագույն նոր դերասանուհի | Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները,
Սև քահանաներ |
Հաղթանակ |
Մեծ զանգ | 2015 | Լավագույն նոր դերասանուհի | Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները | Առաջադրված |
Korean Film Actor’s Association Awards | 2015 | Սև քահանաներ | Հաղթանակ | |
Women in Film Korea Festival | 2015 | Լավագույն նոր դերասանուհի | Սև քահանաներ | Հաղթանակ |
Ասիական կինոմրցանակ | 2016 | Լավագույն կանացի դեր երկորդ պլանում | Սև քահանաներ | Առաջադրված |
Կապույտ վիշապ | 2016 | Լավագույն կանացի դեր երկորդ պլանում | Սև քահանաներ | Հաղթանակ |
Buil Film Awards | 2016 | Լավագույն կանացի դեր երկորդ պլանում | Սև քահանաներ | Հաղթանակ |
Լավագույն նոր դերասանուհի | Սև քահանաներ | Առաջադրված | ||
Chunsa Film Art Awards | 2016 | Լավագույն նոր դերասանուհի | Սև քահանաներ | Հաղթանակ |
KOFRA Film Awards | 2016 | Լավագույն նոր դերասանուհի | Սև քահանաներ | Հաղթանակ |
Max Movie Awards | 2016 | Լավագույն նոր դերասանուհի | Սև քահանաներ | Հաղթանակ |
Հաղթանակ | ||||
Լավագույն կանացի դեր երկորդ պլանում | Սև քահանաներ | Առաջադրված | ||
Կապույտ վիշապ | 2019 | Լավագույն կանացի դեր երկորդ պլանում | Մակաբույծներ | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «IMDb. So-dam Park»
- ↑ 2,0 2,1 «'The Silenced' actress Park So-Dam was rejected in 17 auditions?»
- ↑ «Starlet Hopes to Make a Splash»
- ↑ 4,0 4,1 «Park So-dam's looks? Not even plastic surgery can create it»
- ↑ «After Film Successes, Park So-dam Gets Back to Basics with Stage Role»
- ↑ «So-dam Park. Awards»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)(կոր.)
- Փաք Սո Դամը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Էջը Korean Movie Database-ում(կոր.)
- Էջը HanCinema-ում(անգլ.)
- Փաք Սո Դամը Ինստագրամում